Լրիվ համամիտ եմ։ Ես էլ եմ կարծում, որ եթե մարդ կարողանում է ինչ–որ հատկանիշ դրսևորել, ուրեմն էդ հատկանիշը գոնե ինչ–որ չափով իր մեջ պիտի լինի, թեկուզ շատ խորը թաքնված ու շատ թույլ արտահայտված։ Ու մարդն ընդամենը ընտրում է՝ որ հատկանիշը դուրս բերի, որը՝ պահի իր ներսում ու չբացահայտի։ Հենց այդ ընտրությունն էլ, ըստ էության, «ձևավորում է» մարդուն՝ առնվազն ուրիշների աչքում։ Ու սա վերաբերում է թե՛ դրական, թե՛ բացասական հատկանիշներին։ Ուրիշ բան, որ որոշ հատկանիշներ դժվար է թաքցնել, որոշ հատկանիշներ էլ՝ դրսևորել։
Նաև կարծում եմ, որ շարունակաբար նույն «դիմակը» կրելը, նույնիսկ եթե դա քո, այսպես ասած, առանցքային հատկանիշներից չէ, կարող է ժամանակի ընթացքում դառնալ առանցքային։ Ամեն դեպքում «օդից» դիմակ գտնել ու կրել, իմ կարծիքով, հնարավոր չէ։
Էջանիշներ