"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Մարդկությունն էնքան ա խորացել դիմակների մեջ, որ հիմա խնդիր ունի անգամ մենակ ժամանակ դուրս գալ դիմակի տակից: Իմ կարծիքով մարդ նախ և առաջ պիտի կարողանա իր առաջ առանց դիմակի հանդես գալ, հետո նոր դիմացինի, առավել ևս այն մարդու, որին նոր պիտի ճանաչի:
Պարոնյանն էս թեմայով լավ վիպակ ունի:
Վերջին խմբագրող՝ Հարդ: 14.03.2010, 21:11: Պատճառ: Պարտադիր չէ
դիմակներ չկան, ուղղակի մարդ կարողանում է իրեն տարբեր մարդկանց մոտ տարբեր կողմերից ներկայացնի…
մի խոսքով վառել դիմակին![]()
Волчья откровенность - вовсе не доверчивость, а только дурная привычка размышлять вслух.
Վերջին խմբագրող՝ Հարդ: 14.03.2010, 21:21: Պատճառ: Ա դե Պարտադիր չէ էլի վաաաաաաաաայ
Դարք (16.04.2010)
Լրիվ համամիտ եմ։ Ես էլ եմ կարծում, որ եթե մարդ կարողանում է ինչ–որ հատկանիշ դրսևորել, ուրեմն էդ հատկանիշը գոնե ինչ–որ չափով իր մեջ պիտի լինի, թեկուզ շատ խորը թաքնված ու շատ թույլ արտահայտված։ Ու մարդն ընդամենը ընտրում է՝ որ հատկանիշը դուրս բերի, որը՝ պահի իր ներսում ու չբացահայտի։ Հենց այդ ընտրությունն էլ, ըստ էության, «ձևավորում է» մարդուն՝ առնվազն ուրիշների աչքում։ Ու սա վերաբերում է թե՛ դրական, թե՛ բացասական հատկանիշներին։ Ուրիշ բան, որ որոշ հատկանիշներ դժվար է թաքցնել, որոշ հատկանիշներ էլ՝ դրսևորել։
Նաև կարծում եմ, որ շարունակաբար նույն «դիմակը» կրելը, նույնիսկ եթե դա քո, այսպես ասած, առանցքային հատկանիշներից չէ, կարող է ժամանակի ընթացքում դառնալ առանցքային։ Ամեն դեպքում «օդից» դիմակ գտնել ու կրել, իմ կարծիքով, հնարավոր չէ։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Գրառումդ ինձ մի մուլտ հիշեցրեց։ Մեծահասակների մուլտ էր։ Ավելի քան 15 տարի առաջ եմ տեսել երևի, բայց շատ ուժեղ էր տպավորվել։ Լրիվ մանրամասն չեմ հիշում, բայց ընդհանուր միտքը սա էր. ուրեմն մի մարդ, չեմ հիշում՝ որտեղից, ինչ–որ դիմակ է գտնում ու սկսում է տարբեր մարդկանց հետ շփվելիս էդ դիմակը հագնել, սկզբում հատուկ դեպքերում է հագնում, հետո՝ ավելի ու ավելի հաճախակի, ի վերջո, հասնում է նրան, որ էլ ընդհանրապես դեմքից չի հանում։ Մի օր էլ, չեմ հիշում ոնց է պատահում, հանկարծ ուզում է հանել դիմակը, քաշում է, ու՝ այ քեզ զարմանք. դիմակը դուրս չի գալիս։ Պարզվում է, որ արդեն հասցրել էր միաձուլվել ու սերտաճել դեմքին։ Արդեն անհանգստացած ու վախեցած՝ ավելի թափով է սկսում քաշքշել, վերջը մի կերպ պոկում է... Բայց, ո՜վ սարսափ. դիմակի տակ դեմք չկա... ընդամենը ինչ–որ դատարկ «տարածք»...
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Էկա մի քիչ պիսիմիստեմ:
Իրականում դեմք չկա... կան սիրելի դիմակներ//չնայած դիմակը կոպիտ ա հնչում, թող լինի շերտեր, որոնք համարվում են մեր դեմքը: Տարբեր մարդկանց հետ տարբեր ենք, երբ հանում ենք դիմակը//շերտը// չենք կարող տեսնել ինչ է դիմակի տակ, քանի որ միանգամից նորն ենք հագնում: Դատարկություն ա տակը:կամ էլ չէ...
Պիտի պայծառատես լինես, որ դիմացինիդ դիմակի տակի դատարկությունը տեսնես:
Հ.Գ. Դատարկությունը պայմանական բառ ա:
Чеширский КотЭ
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ