Թուրքիայում մեկնարկվեց ուշուի Եվրոպայի առաջնությունը
Երեկ Թուրքիայի Անթալիա քաղաքում մեկնարկվեց ուշուի Եվրոպայի 2010 թ. առաջնությունը։ Այս մասին գրում է ArmSport.am-ը:
Անթալիան վաղուց համարվում է մարզական իրադարձությունների կենտրոն, իսկ այս անգամ հյուրընկալել է ուշուի Եվրոպայի առաջնությունը, որտեղ ասպարեզ դուրս կգան ոչ միայն մեծահասակները, այլև պատանիները։ Եվրոպայի պատանեկան առաջնությունն առաջին անգամ է անցկացվում, որտեղ Հայաստանը ևս մեդալների ակնկալիքներ ունի։
Հայաստանի մոտ 30 հոգանոց պատվիրակությունը, որը գլխավորում է Հայաստանի ուշուի ֆեդերացիայի նախագահ Տիգրան Չոբանյանը մարտի 6-ից գտնվում է Թուրքիայում։ Առաջնությունը կայանալու է Անթալիայի «Սպորտ Հալլ Դիլեկ» մարզադահլիճում, որը ծովափնյա այս քաղաքի լավագույն բասկետբոլային մարզադաշտն է։
Մեծասահակների պայքարում ելույթ կունենան Դավիթ Գրիգորյանը (48 կգ), Ռաֆիկ Հարությունյանը (52 կգ), Կարեն Սահակյանը (56 կգ), Սերգեյ Սեվյանը (60 կգ) ու Սասուն Հայրապետյանը (65 կգ):
17-18 տարեկանների պայքարում հանդես կգան Գարիկ Թևանյանը (48 կգ), Մուշեղ Խաչատրյանը (52 կգ), Լևոն Գյուլնազարյանը (60 կգ), Կարապետ Թևոսյանը (65 կգ):
15-16 տարեկանների պայքարում Հայաստանը կներկայացնեն Արմենակ Բակմազյանը (48 կգ), Մանուկ Արոյանը (56 կգ), Սևակ Ադամյանը (60 կգ), Նարեկ Սողոմոնյանը (65 կգ):
Անթալիայում ելույթ կունենան նաև Արամ Մուրադյանը (նիզակ-թուր), Արմեն Մելքոնյանը (փայտիցուայն), Զավեն Պողոսյանը (թուր և ձող) ու Գևորգ Երիցյանը (առանց ձենքի):
Մոդերատորական. որոշ գրառումներ տեղափոխվել են <<Սպորտային նորություններ>> թեմայից, և <<Անթալիայում ավարտվեց ուշուի Եվրոպայի 2010թ առաջնությունը>> թեման վերանվանվել է <<Ուշուն Հայաստանում>>:
Էջանիշներ