Հենց նոր քույրերիս հետ նայեցի Նիլ Գեյմանի համանուն վիպակի հիման վրա ռեժիսոր Հենրի Սելիքի նկարահանած «Քորալայն» ֆանտաստիկ սարսափ մուլտֆիլմը: Քանի տպավորություններս թարմ են, կիսվեմ ձեր հետ:
Նիլ Գեյմանն առաջին անգամը չի, որ մանկական հեքիաթներից ոգեշնչված աշխատանքներ է գրում. հիշեք միայն նրա «Գերեզմանոցների Գիրքը» (Ռադյարդ Քիփլինգի Մաուգլիի մասին պատմող «Ջունգլիների Գրքի» նմանությամբ): Բայց այս մեկը, Լյուիս Քերոլին բարև ասելով հանդերձ, լրիվ Գեյման է:
Իսկ մուլտը նկարահանված է տիկնիկներով, ավանդական սթոփ-մոուշեն տեխնոլոգիայով (ինչի շնորհիվ շարժումները կտրուկ են ու հիշեցնում են հին տիկնիկային մուլտֆիլմները):
Ֆիլմը պատմում է մի աղջկա մասին, ով իր ծնողների հետ նոր տուն է տեղափոխվում: Մայրն անընդհատ սահմանափակում է նրան, իսկ հայրն անընդհատ զբաղված է: Աղջիկն իր տիկնիկ-նմանակին հետևելով թաքցրած փոքրիկ դուռ է գտնում, իսկ ինչ է դռան հետևում՝ կարող եք դիտել ինքներդսփոյլեր չեմ անի: Հետո ձեր տպավորություններն էլ գրեք: Անձամբ ես հիացած եմ: Շատ լավ դիզայն էր, հիանալի մթնոլորտ:
Մենակ մի հարց. արդեն ութսունականները չի, մի՞թե պարտադիր էր, որ էն ռուս ձյաձյան տենց սարսափելի ռուսերենով խոսա:![]()




սփոյլեր չեմ անի: Հետո ձեր տպավորություններն էլ գրեք: Անձամբ ես հիացած եմ: Շատ լավ դիզայն էր, հիանալի մթնոլորտ:
Մեջբերել

Էջանիշներ