Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
Կներես, մոռացել էի վերջում լօլ սմայլիկ դնել :

Մեկը լիներ՝ Ցոլակ Հակոբյանին հարցներ՝ կյանքում քանի՞ խաղ է խաղացել: Ինտելեկտուալ խաղերի պահով. անթերի սխալ միտք է : Մի քանի պարզ օրինակ բերեմ: «Assassin's Creed» խաղի շնորհիվ ես իմացել եմ assassin բառի ստուգաբանական բացատրությունը, մի քանի շատ հետաքրքիր մանրամասներ եմ պարզել խաչակրաց արշավանքների, Ակրայի, Դամասկոսի և Երուսաղեմի մասին, ծանոթացել եմ այդ ժամանակաշրջանին վերաբերվող մի շարք պատմական փաստերի հետ: «S.T.A.L.K.E.R.: Shadow of Chernobyl» խաղն ինձ ստիպեց շատ ավելի մանրամասն ուսումնասիրել Չեռնոբիլի աղետը. մասնավորապես՝ առանց այդ խաղի ես երբեք չէի ստանա Պրիպյատ քաղաքի մասին շատ ու շատ տեղեկություններ: «Civilization» խաղերի շարքն ընդհանրապես մարդկության ողջ պատմությանը վերաբերող հանրագիտարան ասես լինի: «Commandos 2: Men of Courage»-ը ինձ ծանոթացրեց Երկրորդ Համաշխարհայինի շրջանի բազմաթիվ հետաքրքիր փաստերի, ընդ որում՝ դրանց միայն մի փոքր մասն էին պատմական դեպքերին վերաբերում: «Call of Duty»-ները ծանոթացրեցին դաշնակիցների՝ երկրորդ ճակատը բացելու բոլոր մանրամասներին: «Tomb Raider»-ների շնորհիվ իմացա հին ու ոչնչացած ազգերի մի շարք առասպելներ ու հավատալիքներ: «BioShock» խաղալիս ծանոթացա արվեստի Art Deco ուղղությանը: Հավատա՝ օրինակները չափազանց շատ են. բոլորը գրելու դեպքում շա՜տ մեծ ու հետաքրքիր ցուցակ կստացվի: Ի դեպ՝ Ցոլակ Հակոբյանի հարգելի բացակայության պատճառով նույն հարցը քեզ եմ ուղղում. ի՞նչ խաղեր ես ընդհանրապես լուրջ խաղացել:
Դե շատ բան չեմ խաղացել, Call of Duty մեկ էլ Дальнабойщик: Երկրորդը շատ եմ սիրում: Լավ, ասում ես, որ էտ խաղերից ահագին բան ես իմացել աշխարհի մասին, բայց ասում ես նաև, որ դրանից ավելանում ա մարդու արագ կողմնորոշվելու ունակությունը, բայց դրա մասին խաղի անուն չտվեցիր: