Այստեղ էլ գրեք պատճառները: Սկսեմ ես:
Ես ձմեռն եմ ավելի շատ սիրում մյուս եղանակներից, որովհետև ձմռանը ձյուն է գալիս, և ես ձյուն շատ եմ սիրում որովհետև իմ կարծիքրվ ձյունը շատ գեղեցիկ երևույթ է:![]()
Այստեղ էլ գրեք պատճառները: Սկսեմ ես:
Ես ձմեռն եմ ավելի շատ սիրում մյուս եղանակներից, որովհետև ձմռանը ձյուն է գալիս, և ես ձյուն շատ եմ սիրում որովհետև իմ կարծիքրվ ձյունը շատ գեղեցիկ երևույթ է:![]()
E-la Via (14.03.2010)
Ես ամառն եմ սիրում, քանի որ չեմ սիրում ցուրտը, ցեխը, տեղատարափ անձրեւներն ու տաք-տաք/ծանր-ծանր հագնվելը։ Բացի այդ, ամռանը ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ ամեն ինչ դեռ առջեւում է, ամեն ինչ պայծառ է, ուրախ, նույնիսկ մարդիկ․․․ու մեկ էլ օրերն են երկար՝ ուշ են մթնում․․․
Ձյունը գեղեցիկ երեույթ է, երբ մի քանի օրով Ծաղկաձորում ես, անձրեւը ռոմանտիկ է, երբ թույլ կաթկթում է կամ էլ տանն ես նստած՝ պատուհանի կողքին, գարունն էլ հաճելի է այն պատճառով, որ նոր կյանքի սկիզբ է կարծես․․․
Ամա՜ռ եմ ուզում․․․
Agni (13.03.2010), Inna (26.04.2011), Minerva (24.03.2010), Ungrateful (12.03.2010), Ձայնալար (12.03.2010)
Չեմ կարող ասել, թե ամենաշատը որն եմ սիրում: Բոլորն էլ սիրում եմ:
Ձմեռը սիրում եմ հենց մենակ նրա համար, որ ձմռանն եմ ծնվել: Որ ձմեռը չլիներ, ես էլ չէի լինի : )) Ձյունը շատ եմ սիրում: Բայց մենակ առաջին մի քանի օրը, հետո ցեխ ա դառնում
: Համ էլ իմ ամենասիրած տոնը` Նոր տարին, ձմռանն ա )) Տաք-տաք հագնվելը չեմ սիրում:
Գարունը ու աշունը նոր եմ սկսել սիրել: Եթե առաջ հարցնեիք, թե ամենաչսիրածս եղանակը որն ա, կասեի` աշունը: Բայց հիմա սիրում եմ: Ամենառոմանտիկ եղանակն ա: Գարունն էլ... դե ամեն ինչ սկսում ա կանաչել ))) Էսօր էլ ծառերը ծաղկել էին արդեն
: Ոնց որ բալենի էին:
Ամառն էլ ամենաշատը նրա համար եմ սիրում, որ էդ տաք շորերից ազատվում ենք, սկսում ենք թեթև հագնվել, համ էլ դաս չկա![]()
: Մի տեսակ թեթևություն ու ազատություն ա բերում ամառը իր հետ
:
Հա, համ էլ իմ ամառը սկսվում ա մայիսի կեսերից ու վերջանում ա սեպտեմբերի կեսին:
Մի՛ ունեցիր մեծ հույսեր, որպեսզի չունենաս մեծ հուսախաբություններ:
Sona_Yar (12.03.2010)
Բոլոր եղանակներն էլ սիրում եմ:
Ձմեռը սիրում եմ, որ ձյուն ա գալիս, ամեն ինչ սպիտակ ա լինում, մի տեսակ մաքրություն ա արտահայտում: Բայց, որ հետո ցեխ ա դառնում, չեմ սիրում: Նոր Տարին էլ եմ շատ սիրում:
Աշունը էն լավ դեղին ժամանակ եմ (Ոսկեզօծ աշնան) սիրում: Մեկ էլ տերևաթափին, որ դասից ոտքով իջնելուց տերևները խշխշացնելով գալիս եմ, հավես ա լինում:
Գարունը շատ եմ սիրում: Մի տեսակ անկախ ինձնից աշխույժ եմ լինում, ամեն ինչին լավատեսորեն եմ նայում: Մի խոսքով` ծաղկում եմ գարնանը![]()
Ամառն ել սիրում եմ, որ համ ազատ եմ լինում, համ էլ թեթև շորիկներ եմ հագնում:![]()
Վերջին խմբագրող՝ Արևհատիկ: 12.03.2010, 20:26:
Ուլուանա (13.03.2010)
Սիրում եմ այն եղանակը, որը տվյալ պահին չկա: Ձմռանը ամառ եմ ուզում, ամռանը` ձմեռ:
1. Պլեչիկ մայկով, հայաթը բլոտ:
2. Եռացող քաղաք /լիքը մարդ/:
3. Կարճ յուբկեք...
4. Շորտեր - չստեր:
5. Սևան
6. Ձմերուկ:
7. Open Air փարթիներ
Կորոչե` Ամառ...![]()
Վերջին խմբագրող՝ Ungrateful: 12.03.2010, 21:48:
Ամենաշատը ամառ եմ սիրում:
Օրերը տաք են, ուշա մթնում, սրտիս ուզածի չափ փողոցներով քայլում եմ, ոչինչ չի խանգարում: Երկար սպասված արձակուրդ: Վերջապես գնում եմ հանգստանալու: Ծով, արև,ավազ, մենակ սրանց խաթր արժի սիրել ամառը:
Միակ մինուսը մոծակներն են, էն էլ լավա, հիմա դրանց դեմ պայքարել լինումա:
Գարունն էլ եմ սիրում: Ամեն տարի մարտի մեկը իմ համար տոնա: Բնությունը ծաղկումա, օրերը տաքանում են, ամառը մոտենումա, սիրահարվում եմ
Այ ձմեռը չեմ սիրում: Դուրսը ցուրտ, սառույց (հետո` ցեխ), ծնունդս էլ ձմռաննա, մի պատճառ ևս ձմեռը չսիրելու համար:
Աշնան հանդեպ ոչ մի էմոցիա չունեմ: Հիմիկվա դրությամբ ամենաանհետաքրքիր եղանակնա իմ համար: Միշտ նույն ձև են անցնում:
Հույսով եմ 2010-ի աշունը կտարբերվի բոլոր աշուններից![]()
Վերջին խմբագրող՝ Farfalla: 12.03.2010, 21:44:
Тихо, не слышно ни часов, ни чаек...
Ձայնալար (12.03.2010)
Գարուն, ամառ, աշուն: Ավելի կոնկրետ՝ ապրիլ-հոկտեմբեր: Մնացածը տառապանք ա:
DIXIcarpe noctem
Ungrateful (12.03.2010), Ձայնալար (12.03.2010), Ռուֆուս (13.03.2010)
Ամենաշատը ամառ, հետո գարուն, հետո աշուն, հետո … հաջորդ 120 հորիզոնակնները թափուր են, վերջում՝ ձմեռ:
Ungrateful (12.03.2010), Հայկօ (12.03.2010), Նարե (12.03.2010)
Ամառն եմ սիրում, բայց բոլոր եղանակները վայելում եմ
Ավելի կոնկրետ մայիս ու սեպտեմբեր ամիսներն եմ շատ սիրում, երբ եղանակը զովա, ցերեկները հաճելի տաք են,
երեկոները՝ սարին = հով...
Ցուրտ ու խոնավ եղանակ չեմ սիրում
հ.գ. իմ հիշելով սենց թեմա կա![]()
Վեր տան զրուցը տանան տուսա կյամ, տան կրիշը կլխեդ փոլա կյամ
Ժողովուրդ
1. Պլեչիկ, մայկով, հայաթը բլոտ
2. Կարճ յուբկեք...
3. Շորտեր - չստեր
ամառ չեմ սիրում
Աշուն եմ շատ սիրումմի քիչ սառը եղանակ /էն վերևի կետերի բացակայություն/ ու գունավոր, խշխշան տերևներ ոտքերի տակ
սիրունա
Հյունսու պիկի պիկի բում © ԴԿ
Իհա՛րկե աշուն:Հոկտեմբերի վերջը:
Որովհետև գեղեցիկ է իր գույներով, հոտերով և ձայներով, իսկ ես գեղեցկության սիրահար եմ:
Որովհետև սթափ-մռայլ է իր ամպամած երկնքով, իսկ ես հարգում եմ սթափությունը:
Որովհետև հանգստացնող է իր հորդ անձրևներով, իսկ ես ձգտում եմ խաղաղության:
Որովհետև լիցքավորող և վայրի է իր ամպրոպներով, իսկ իմ մեջ վայրենի մի բան կա:
Որովհետև լուսավորո է իր կայծակով, իսկ ես առանց լույսի չեմ կարողանա գոյատևել:
Որովհետև բնությունը սկսում է մահանալ աշնանը, իսկ ես արդեն ծերանում եմ:![]()
Yevuk (12.03.2010)
Էս ձմեռն ինչքան քիչ մարդ է սիրում:
Բա ու՞ր մնաց այն հաճույքը, որ հաստ պուխավիկի ցեպը մինչև վերջ քաշում ես, գլխարկը դնում ես գլխիդ, հագնում ես ձեռնոցները, և դուրս ես գալիս ձյան տակ զբոսանքի:![]()
Շատ հետաքրքրիր հարց է: Տարվա յուրաքանչյուր եղանակ ունի իր ուրույն տեղը: Սակայն ես նախընտրում եմ գարունը, ամառը և աշունը: Գնահատում եմ մեր հայաստանյան արևը, մեղմ գարնանային քամին, խորը աշունը: իմ կարծիքով այս երեք եղանակները Հայաստանում ամենահետաքրքիրն ու գեղեցին են:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ