Պիեր Ռիշարին շաաաաատ եմ սիրում: Բարիիի աչքերը, խուճուճ մազերը, ինքն է՛լ հիանալի կոմիկ, հիմա 75-ից անց ա տարիքով: Շաաատ լավն են էէէ իր կինոները՝ շատ կինոների մեջ էլ բացի գլխավոր դերակատարից եղել ա եւ՛ ռեժիսյոր եւ՛ պրոդյուսեր: «Խաղալիքը,» «Վերելակի ձած կողմը,» ընտիր կինոներ են: Լավն են եւ Դեպարդիեյի հետ խաղացածները՝ «Հայրիկները,» (իրեն շատ հարմար ա, էդտեղ երեւացող բարի, քնքուշ կերպարը) «Փախստականները,» . . . «Անհաջողակները» չեմ տեսել: Մի խոսքով շաաաատ լավն ա: Լսել եմ, որ մանկուց կարդացել ա ու սիրել Էդմոն Ռոստանի «Սիրանո դե Բերժերակը,» ուզեցել ա խաղալ, (ես էլ եմ սիրում էդ պիեսը: ) Երբ փոքր էր, ծնողները բաժանվեցին եւ ինքը մնաց երկու հարազատ անձանց խնամքի տակ . . . դրանք էին իր երկու պապիկները:
Լուի դե Ֆյունեսի մասին ասում էին, «այդ ֆրանսիացու վախճանից հետո, լռեց Ֆրանսիայի ամենաբարձր ծիծաղը»: «Օսկար,» «Ֆանտոմաս,» (3 սերիա) «Մեծության մոլուցք,» (Բելմոնդոյի հետ,) «Ժլատը,» (չեմ տեսել) վերջապես շատ ու շատ սերիաներ ժանդարմ Լյուդովիկ Կրյուշոյի մասին:
Մի անգամ մի վավերագրական ֆիլմում էի նայում իր մասին: ՈՒզում եմ պատմել մի շատ ծիծաղելի դեպք, որն այդտեղ եմ լսել: Մի անգամ, երբ նա կինոյում նկարահանվում էր, (չեմ հիշում որ ֆիլմն էր) նրա խաղալիս ինչպես միշտ շուրջը բոլորը ծիծաղում էին: Հանկարծ նա կանգ առավ ու ասաց «այն ո՞վ է, այն մարդը, որ չի ծիծաղում:» Դա դերասանուհիներից մեկի գրիմյորն էր որը իրեն էր նայում, (հենց այդ դերասանուհին էր պատմում,) այդ մարդը ընդհանրապես շատ քիչ էր ծիծաղում: Իմանալով թե ով է դա՝ Լուի դե Ֆյունեսն ասաց, «տարեք նրան այստեղից, նա ինձ վախեցնում է:»
Էջանիշներ