Շինարար-ի խոսքերից
Ճիշտն ասած Վերքը ես էլ եմ դժվարությամբ կարդացել, չեմ էլ հիշում կարողացա՞ մինչև վերջ կարդալ, թե ոչ, բայց ատել այս գիրքը չեմ կարծում, թե կարելի է… Որպեսզի հետո այլ կերպ չհասկացվի գրածս, նշեմ, որ սա իմ կարծիքն է, չնայած, որ ես եմ գրում, արդեն իսկ պետք է պարզ լիներ դա, բայց տառապանքս փորձ ունի… Մենակ այն փաստը, որ այդ գիրքը հեղաշրջում է արել հայ գրականության մեջ, ինձ համար բավական է, որ հարգեմ, թե հեղինակին, թե ստեղծագործությունը… Էլի եմ ասում՝ ինձ էլ ձանձրալի էր կարդալ, թե ինչպես է Աղասու փորը ղլվլում և այլն, գիտեմ նաև, որ գիրքը դրա մասին չի, օրինակի համար նշեցի, հիմա էլ դժվար ժամանակ տրամադրեմ կարդալու այն, այնքան հետաքրքրող բան կա, որ չի հարմարվում կարդալ, դժվար Վերքին հերթ հասնի, բայց շատ բարձր եմ գնահատում այն ու խորապես զարմանում եմ, որ կարելի է ատել այդ գիրքը…
Էջանիշներ