User Tag List

Էջ 1 5-ից 12345 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 72 հատից

Թեմա: «Չկարդացվող» գրողներ

  1. #1
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Տարիք
    28
    Գրառումներ
    1,682
    Mentioned
    8 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    «Չկարդացվող» գրողներ

    Եկեք էստեղ նշենք էն գրողների անունները, ում համարում ենք բարդ և նրանց գրածները ոչ միշտ ենք հասկանում: Եվ դրա հետ մեկտեղ կարդացվում են շատ դժվար:

    Ուիլյամ Ֆոլկներ - Չսիրեցի ես տվյալ հեղինակի ստեղծագործությունները: Չգիտեմ... միգուցե չեմ հասկանում դրա համար... բայց համենայնդեպս շատ բարդ ա գրում ու ձանձրալի ա կարդալը:

    Իսկ ո՞ր գրողն է ձե՛զ համար ձանձրալի:

  2. #2
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Տարիք
    32
    Գրառումներ
    23,743
    Բլոգի գրառումներ
    17
    Mentioned
    25 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. «Չկարդացվող» գրողներ

    Ադամ, ինձ թվում ա՝ միանգամից մի քանի հարց ես առաջ քաշել: Բա՞րդ... Դեռ չեմ հանդիպել էնպիսի գրողի, որ էնքան բարդ լինի, որ չհասկանամ: Ձանձրալի՞... Աննկարագրելի ձանձրույթով եմ կարդացել Րաֆֆու որոշ գործեր ու Շիրվանզադեի «Քաոսը»: Չկարդացվո՞ղ... Իմ հանդիպած ամենածանր կարդացվող գրողը Քամյուն է, բայց դրա հետ մեկտեղ հրաշալի են նրա գործերը:

    Լսել եմ, որ Ջեյմս Ջոյսի «Ուլիսն» է բավական «չկարդացվող»: Չեմ կարդացել, չգիտեմ...
    Եթե ինձ կամ իմ գրառումներն անվանելու ես հուզական կամ անտրամաբանական, ապա պատրաստ եղիր, որ դրանց չեմ պատասխանելու, ու ինքդ քեզ հարց տուր, թե ինչու ես էդպիսի բառեր օգտագործում։

  3. #3
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,331
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. «Չկարդացվող» գրողներ

    Կաֆկա եմ շատ դժվար կարդացել:
    DIXI
    carpe noctem

  4. #4
    անկախ Sophie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.03.2010
    Գրառումներ
    391
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. «Չկարդացվող» գրողներ

    Մեջբերում Adam-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ ո՞ր գրողն է ձե՛զ համար ձանձրալի:
    Ինձ համար ահավոր ձանձրալի է Դրայզերը: Մի բանը որ կարելի է 200 էջով գրել ինքը 1000 էջով է գրում :
    И жили они долго и счастливо, пока не встретились...

  5. #5
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    32
    Գրառումներ
    6,141
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. «Չկարդացվող» գրողներ

    Բոկաչչոյի «Դեկամերոնը»: Անդժեյ Սապկովսկու «Ведьмак»-ը՝ երրորդ գրքից սկսած (յոթերորդի կեսից գիրքը զզվանքով շպրտել եմ, ու դժվար թե էլ երբևէ Սապկովսկի կարդամ): Ֆրենկ Հերբերթի «Դյունան»՝ երրորդ գրքից սկսած: Պաոլո Կոելիոն՝ ցանկացած աշխատանք ձանձրույթից ու գրողի զառանցած մոդայիկ պսևդոէզոթերիկայի նկատմամբ զզվանքից բացի ոչ մի դրական էմոցիա չի առաջացնում: Կան նաև գրքեր, որոնք ոչ մի կերպ չէին կարդացվում, բայց երբ վերջացրեցի, ոչ մի կաթի չէի ափսոսում (իսկ ո՞վ է ասել, թե ամեն գիրք պետք է հեշտ կարդացվի). օրինակ՝ Հերման Հեսսեի «Դեմիանը»՝ փոքրիկ վիպակը մինչև կարդացի, հոգիս դուրս եկավ: Բայց դե վերջում զգացողությունս վերջն էր:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    ջիմմի (15.03.2010)

  7. #6
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    30
    Գրառումներ
    8,723
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. «Չկարդացվող» գրողներ

    Մեջբերում Sophie-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինձ համար ահավոր ձանձրալի է Դրայզերը: Մի բանը որ կարելի է 200 էջով գրել ինքը 1000 էջով է գրում :
    Ես Դրայզերից «Հանճար»-ն եմ կարդացել, ու` չնայած իրոք երկար էր, լավ կարդացվեց։

    Խ. Աբովյանի «Վերք Հայաստանի»…
    զզվելի բան էր, մինչեւ վերջ չեմ կարդացել։

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Վոլտերա (05.04.2013)

  9. #7
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Տարիք
    32
    Գրառումներ
    23,743
    Բլոգի գրառումներ
    17
    Mentioned
    25 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. «Չկարդացվող» գրողներ

    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Կաֆկա եմ շատ դժվար կարդացել:
    Հա, լավ հիշացրեցիր Այ Կաֆկային տենց էլ չհասկացա:

    Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը
    Կան նաև գրքեր, որոնք ոչ մի կերպ չէին կարդացվում, բայց երբ վերջացրեցի, ոչ մի կաթի չէի ափսոսում (իսկ ո՞վ է ասել, թե ամեն գիրք պետք է հեշտ կարդացվի). օրինակ՝ Հերման Հեսսեի «Դեմիանը»՝ փոքրիկ վիպակը մինչև կարդացի, հոգիս դուրս եկավ: Բայց դե վերջում զգացողությունս վերջն էր:
    Շատ ճիշտ ես: Ես որ նայում եմ էն գրքերին, որոնք մի շնչով կարդացել եմ, զգում եմ, որ մեծ մասն իմ սիրածների մեջ չի մտնում: Հետո, դանդաղ կարդացվելու ուրիշ պատճառներ էլ կան: Մենակ ձանձրալի լինելը չի: Օրինակ, Հեմինգուեյ շատ դանդաղ եմ կարդում, որովհետև ամեն նախադասությունն ամենաքիչը երկու անգամ եմ կարդում, անընդհատ հետ ու առաջ եմ անում, չեմ ուզում, որ վերջանա:
    Եթե ինձ կամ իմ գրառումներն անվանելու ես հուզական կամ անտրամաբանական, ապա պատրաստ եղիր, որ դրանց չեմ պատասխանելու, ու ինքդ քեզ հարց տուր, թե ինչու ես էդպիսի բառեր օգտագործում։

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Rhayader (13.03.2010)

  11. #8
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    33
    Գրառումներ
    2,399
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. «Չկարդացվող» գրողներ

    Ես ռուս կլասսիկներին են դժվարությամբ կարդացել: Տոլստոյ, Տուրգենեվ: Գուցե պարզապես դպրոցական տարիքը ճիշտ տարիք չէր դրանք կարդալու համար, չգիտեմ:

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (31.12.2016), Rhayader (13.03.2010)

  13. #9
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,331
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. «Չկարդացվող» գրողներ

    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես ռուս կլասսիկներին են դժվարությամբ կարդացել: Տոլստոյ, Տուրգենեվ: Գուցե պարզապես դպրոցական տարիքը ճիշտ տարիք չէր դրանք կարդալու համար, չգիտեմ:
    Հա, լավ հիշացիր: «Հայրեր և որդիներ»:
    DIXI
    carpe noctem

  14. #10
    Պատվավոր անդամ SSS-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2010
    Հասցե
    Yerevan
    Գրառումներ
    745
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. «Չկարդացվող» գրողներ

    "Աստվածային կատակերգությունն" եմ դժվար կարդացել.Րաֆֆու հանճարը չեմ կարողանում հասկանալ,Քամյուին մի շնչում եմ կարդացել հատկապես"Ժանտախտը"
    Եթե շները խոսել իմանային, մենք կկորցնեինք մեր միակ բարեկամներին...

  15. #11
    Պատվավոր անդամ
    Շինարար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,406
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. «Չկարդացվող» գրողներ

    Ջոնաթան Սվիֆթի «Գուլիվերի ճանապարհորդությունները» չեմ կարողացել կարդալ, Դանիել Դեֆֆոյի «Ռոբինզոն Կրուզոն» մեծ դժվարությամբ եմ կարդացել, Մայն Ռիդ եմ դժվարությամբ կարդացել… Ուսուցողական-դիդակտիկ տարրեր ունեցող բաներից էլ զահլաս գնում ա… Հայ գրականության մեջ չսիրած գրողների թեմայում գրել եմ ում, ինչու, ինչպես…, բայց ընդհանուր առմամբ ոչ այնքան դժվար են կարդացվում, որքան ձանձրույթով… Իսկ Կաֆկա, ի ջիջիլ ձեզ, հեշտ եմ կարդացել ու հաճույքով

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    My World My Space (13.03.2010)

  17. #12
    Կատվիկ Enigmatic-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.09.2008
    Հասցե
    Երևան
    Տարիք
    30
    Գրառումներ
    1,334
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. «Չկարդացվող» գրողներ

    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Ջոնաթան Սվիֆթի «Գուլիվերի ճանապարհորդությունները» չեմ կարողացել կարդալ, Դանիել Դեֆֆոյի «Ռոբինզոն Կրուզոն» մեծ դժվարությամբ եմ կարդացել, Մայն Ռիդ եմ դժվարությամբ կարդացել… Ուսուցողական-դիդակտիկ տարրեր ունեցող բաներից էլ զահլաս գնում ա… Հայ գրականության մեջ չսիրած գրողների թեմայում գրել եմ ում, ինչու, ինչպես…, բայց ընդհանուր առմամբ ոչ այնքան դժվար են կարդացվում, որքան ձանձրույթով… Իսկ Կաֆկա, ի ջիջիլ ձեզ, հեշտ եմ կարդացել ու հաճույքով
    Վայ ես էս գրքերը նենց հեշտ ու հետաքրքրությամբ եմ կարդացել, հատկապես «Գուլիվերի արկածները» թեկուզ կինոն ու մուլտը շատ եմ տեսել

    Իսկ Դրայզերի «Հանճարը» լավն ա, մենակ թե էնքան անկապ, անիմաստ երկարացրածա, որ արդեն ձանձրացրեց կեսից: Ոնցոր աննդհատ նույն բանը կրկնվեր, թե դրա իմաստը որնա, չգիտեմ: Ես իրա «Ջեննի Գերհարդ»-ն եմ սիրում:
    Я не высокомерна - я просто не считаю нужным улыбаться всем.

  18. #13
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,287
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. «Չկարդացվող» գրողներ

    Մեջբերում Rammstein-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես Դրայզերից «Հանճար»-ն եմ կարդացել, ու` չնայած իրոք երկար էր, լավ կարդացվեց։

    Խ. Աբովյանի «Վերք Հայաստանի»…
    զզվելի բան էր, մինչեւ վերջ չեմ կարդացել։
    Որովհետև մեր գրականության Միակ վեպը, իմ դպրոցական տարիներին, (երևի հիմա էլ ), ծրագրով նախատեսված էր ընթերցել 8- րդ դասարանում: Ես էլ կիսատ էի թողել: Մի հինգ տարի անց, երբ նորից ձեռքս առա այն, մի շնչում կարդացի՝ կարծեմ մեկ- երկու օրում: Ու այնքան էի հուզվել Աբովյանի գրելու ոճից. Զգացվում էր, որ գրողը վառվում է հայրենիքի սիրուց, ու այդ կրակը գրքի էջերից փոխանցում է ընթերցողին, ու նրան էլ է հրդեհում: «Как женщину ты родину любил» - Նեկրասովի խոսքերն են Դոբրոլյուբովի մասին: Նույնն առանց կասկածի կարելի կրկնել Աբովյանի վերաբերյալ: Տարիներ անց փորձեք մի անգամ էլ...
    Վերջին խմբագրող՝ Արևածագ: 13.03.2010, 22:30:

  19. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Rhayader (13.03.2010)

  20. #14
    Պատվավոր անդամ Մանե-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.11.2006
    Գրառումներ
    1,412
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. «Չկարդացվող» գրողներ

    Խ. Աբովյանի «Վերք Հայաստանի».Ատում եմ էս գործը.դրա պատճառով 3 հատ 2 ա դասատուս դրել,բայց էդպես էլ չեմ կարդացել

  21. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    anahit96 (24.03.2012), Rammstein (15.03.2010), StrangeLittleGirl (15.03.2010), Նիկեա (10.08.2012), ջիմմի (15.03.2010)

  22. #15
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,287
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. «Չկարդացվող» գրողներ

    Հարգելի Մանե, նորից եմ կրկնում, որ «Վերքը» դպրոցում կարդալու գիրք չի: Մեր մնացած բոլոր վեպերը հաջողությամբ կարելի է ընթերցել ու «մարսել» չորրորդ դասարանում, իսկ «Վերքի» համար պիտի հասունանալ: Չեմ ուզում թեման վերածել հայ գրականության դասավանդման մեթոդաբանության, սակայն «երկուս»- ների համար մեղավոր եք թե' Դուք, թե' Ձեր դասատուն: Նա առավել ևս. Որովհետ ուսուցչի խնդիրն է հետաքրքրություն առաջացնել, իսկ լավագույն դեպքում՝ նաև սեր դաստիարակել ուսումնասիրվող առարկայի, տվյալ դեպքում՝ Աբովյանի գլուխգործոցի նկատմամբ, մինչդեռ նա հանգել է ծայրահեղ հակառակ արդյունքին: Ցավալի է...
    Վերջին խմբագրող՝ Արևածագ: 15.03.2010, 09:29:

  23. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Malxas (24.03.2012), Rhayader (15.03.2010)

Էջ 1 5-ից 12345 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Օտարագիր հայ գրողներ
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Ժամանակակից հայ գրականություն
    Գրառումներ: 29
    Վերջինը: 08.08.2017, 17:24
  2. Նոբելյան մրցանակակիր գրողներ
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 24
    Վերջինը: 07.10.2015, 15:04
  3. Գիտաֆանտաստիկ ոճի գրողներ
    Հեղինակ՝ Jarre, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 51
    Վերջինը: 27.08.2013, 22:39
  4. Հայ ժամանակակից գրողներ…
    Հեղինակ՝ Ծով, բաժին` Ժամանակակից հայ գրականություն
    Գրառումներ: 103
    Վերջինը: 24.01.2013, 22:34
  5. Հայ կին գրողներ
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Հայ գրականություն
    Գրառումներ: 3
    Վերջինը: 05.07.2008, 21:11

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •