User Tag List

Էջ 12 13-ից ԱռաջինԱռաջին ... 28910111213 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 166 համարից մինչև 180 համարի արդյունքները՝ ընդհանուր 190 հատից

Թեմա: Վանդալիզմը շարունակվում է: Հերթական զոհը՝ «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճ:

  1. #166
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    36
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Վանդալիզմը շարունակվում է: Հերթական զոհը՝ «Մոսկավ» կինոթատրոնի ամառային դահլիճ:

    Մեջբերում davidus-ի խոսքերից Նայել գրառումը
    լավ, ասենք թե քանդեցին... բա մեջի եղածը ինչ են անելու??? հիմա ումից են փող մուրալու, որ մի հատ ազգային պատկերասրահ սարքեն?? թե կարող ա հեչ պետքներին էլ չլինի?
    Ոնց էլ չլինի եթե սա քանդեն, մի ուրշի պատկերասրահ պիտի սարքեն, իմ կարծիքով… չնայած մարդ ես, մեկ էլ տեսար պարզվեց, որ մեջինը էլ պետք չի հայ ժողովրդին, Տրիբունի սասծ, տանենք աճուրդով ծախենք։

    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Բա որ մնացած շենքերն էլ քանդեն հրապարակի ինչ գժական մեծ հրապարակ կունենանք:
    Դե սա քանդում են ոչ թե մաեծացնելու համար, այլ Թամանյանի նախագծին մոտեցնելու համար։ Ինչեւէ…

    Կոնկրետ ես, որպես ճարտարապետական կառույց ավելի ափսոսում եմ կողքի էն հին շենքերը (էն adidas-ի ու դրա կողքերի շենքերը), որոնք էլի գլխավոր պողոտայի տեղում են ընկնում, քան պատկերասրահի շենքը։

    Լավ, թեմայից շատ չշեղվեմ։

  2. #167
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Վանդալիզմը շարունակվում է: Հերթական զոհը՝ «Մոսկավ» կինոթատրոնի ամառային դահլիճ:

    «Մոսկվա» կինոթատրոնի տնօրենը կողմ է, որ ամառային դահլիճը քանդեն

    Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի առաջին կուրսի մի խումբ ուսանողներ այսօր Մոսկվա կինոթատրոնի ամառային դահլիճի մուտքի մոտ անցկացրեցին բողոքի ակցիա` այն չքանդելու պահանջով: Ուսանողներից Հերմինե Մաթևոսյանը Tert.am-ին ասաց, որ իրենց կազմակերպած ակցիան շարունակական կլինի:

    «Մենք որպես ապագա ճարտարապետներ չենք թողնի վերացնել մեր մշակութային արժեքները: Մենք կստեղծենք նախաձեռնող խումբ և կանցկացնենք նաև այլ ակցիաներ»,- ասաց Հերմինե Մաթևոսյանը:

    Ուսանողների նախաձեռնած ակցիային մասնակցում էին նաև Հայ ազգային կոնգրեսի երիտասարդները:
    «Մոսկվա » կինոթատրոնի տնօրեն Մարտին Ադոյանը, ի պատասխան ուսանողների հարցին, թե չի՞ պատրաստվում արդյոք բողոքել` ասաց. «Մենք ենք դեմն առնողը, կառավարությունն է որոշել: Մենք կողմ ենք, որ քանդեն»։

    Երիտասարդները ամառային դահլիճի մուտքի մոտ փակցրել էին նաև. «Մի քանդեք», «Փրկենք մեր քաղաքը», «Մի անցիր անտարբեր, սա նաև քո քաղաքն է», «Միասին փրկենք մեր մշակույթը» գրությամբ պաստառներ:
    Tert.am

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  3. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (26.03.2010), keyboard (29.03.2010), Norton (26.03.2010), Rammstein (26.03.2010), Ungrateful (01.04.2010), Ձայնալար (26.03.2010)

  4. #168
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    46
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Վանդալիզմը շարունակվում է: Հերթական զոհը՝ «Մոսկավ» կինոթատրոնի ամառային դահլիճ:

    «Մոսկվա» կինոթատրոնի տնօրենը կողմ է, որ ամառային դահլիճը քանդեն
    Կողմ ես թե դեմ? Իսկ որ դեմ տանք կողմ կլնես? Հիմա էս մարդուննա
    Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    keyboard (29.03.2010)

  6. #169
    insidious VisTolog-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2007
    Հասցե
    Էլի հին տները
    Գրառումներ
    8,294
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Վանդալիզմը շարունակվում է: Հերթական զոհը՝ «Մոսկավ» կինոթատրոնի ամառային դահլիճ:

    «Մոսկվա» կինոթատրոնի տնօրենը կողմ է, որ ամառային դահլիճը քանդեն
    Կարա՞ր ասեր «դեմ եմ»


  7. #170
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Վանդալիզմը շարունակվում է: Հերթական զոհը՝ «Մոսկավ» կինոթատրոնի ամառային դահլիճ:

    Մի քիչ մտորեցի էս թեմայով

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  8. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Rhayader (26.03.2010), Tig (26.03.2010), VisTolog (26.03.2010)

  9. #171
    Bring out your dead!!! Ֆրեյա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2008
    Գրառումներ
    2,543
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Վանդալիզմը շարունակվում է: Հերթական զոհը՝ «Մոսկավ» կինոթատրոնի ամառային դահլիճ:

    Դե եթե նայենք բիզնեսի տեսակետից, հավանաբար ամառային դհլիճը շահութաբեր չի... Անօգտակար բան ա, կինոմոսկվայի տնօրինության տեսակետից։ Իրանց էլ երևի լավ ա, տարածքը կվաճառեն։

    Տխուր ա...
    Էս վերջերս կարծես աշխուժացել էր ամառային դահլիճը, մի քանի համերգ եղավ...
    Some are born to sweet delight,
    Some are born to an endless night,
    End of the night...

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Rhayader (26.03.2010), VisTolog (26.03.2010)

  11. #172
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    46
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Վանդալիզմը շարունակվում է: Հերթական զոհը՝ «Մոսկավ» կինոթատրոնի ամառային դահլիճ:

    Կարելի էր վերակառուցել, վերանորոգել մոդերնիզացնել և այլն.. Բացօթյա ընտիր շոուներ կարող էին լինել...
    Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:

  12. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Rhayader (26.03.2010), Ungrateful (01.04.2010), Whyspher Whisper (31.03.2010)

  13. #173
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Վանդալիզմը շարունակվում է: Հերթական զոհը՝ «Մոսկավ» կինոթատրոնի ամառային դահլիճ:

    Դե, ասենք Դոդն իրա Թաջ-Մահալին կից եկեղեցի ա պահում, կինոմոսկվայի տերն էլ կինոմոսկվային կից եկեղեցի ա աչքիս ուզում Աչքիս մենք իմացանք, թե ով ա մեր «բարերարը»
    Ո՞վ ա իրան հարցնում: Էդ ճարտարապետական արժեք ա, ինքը կարա օգտագործի, շահույթ ստանա և այլն, բայց տարածք չի, որտեղ ինչ ուզի կարա անի:
    Վերջին խմբագրող՝ Ձայնալար: 26.03.2010, 14:12:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  14. #174
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    46
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Վանդալիզմը շարունակվում է: Հերթական զոհը՝ «Մոսկավ» կինոթատրոնի ամառային դահլիճ:

    Արդեն մի քանի շաբաթ է՝ հայ հասարակությունն աննախադեպ «ինտենսիվությամբ» քննարկում է «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի տեղում եկեղեցի կառուցել-չկառուցելու հարցը: Իսկապես բուռն քննարկումներ են ընթանում: Կողմ արտահայտվողներն իրենց «աստվածահաճ» փաստարկներն են բերում, դեմ արտահայտվողները ճիշտ նույնպիսի փաստարկներ են բերում ու բողոքի ակցիաներ կազմակերպում եւ այլն: Բայց պատկերացրեք՝ որեւէ մեկը չի ցանկանում այս հարցի վերաբերյալ ասել ողջ ճշմարտությունը: Ավելի ճիշտ՝ որեւէ մեկը չի ցանկանում բացահայտել այս իսկապես համընդհանուր ընդվզման պատճառները:

    Իսկ ո՞րն է ճշմարտությունը: Դա հասկանալու համար նախ արձանագրենք մի քանի փաստեր, որոնց դեմ, կարծում ենք, որեւէ ողջամիտ մարդ չի առարկի:

    1. Առնվազն տարօրինակ է, որ աշխարհում առաջինը քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունած ժողովուրդը կարող է ստորագրահավաք սկսել՝ իր մայրաքաղաքի կենտրոնում եկեղեցի կառուցելու դեմ: Ավելին. նույնիսկ նման քննարկում ծավալելն է տարօրինակ, որովհետեւ, թվում է, ի՞նչ կա քննարկելու, եթե խոսքը եկեղեցի կառուցելու մասին է:

    2. «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճը, չնայած բազմաթիվ պնդումներին, «բարձրարժեք ճարտարապետական համալիր» չէ (ի տարբերություն կինոթատրոնի բուն շենքի): Եկեք ճիշտը խոսենք. դա ընդամենը երկաթբետոնե կոնստրուկցիաներով կառուցված «տիպային» դահլիճ է, որի նման շինություններ Ռուսաստանի խոշոր քաղաքներում տասնյակներով կան:

    3. Որեւէ քննադատության չի դիմանում այն փաստարկը, որ Երեւանի կենտրոնում առանց այն էլ եկեղեցիների պակաս չկա, որովհետեւ, եթե առաջնորդվելու լինենք այդ տրամաբանությամբ, պիտի բողոքենք նաեւ իրար կողք բացվող սրճարանների դեմ (մինչդեռ, որքան հիշում ենք, որեւէ սրճարանի կառուցման դեմ այսպիսի բուռն ստորագրահավաք չի եղել):

    Այս ամենը կարծես թե հասկանալի է: Բայց այդ դեպքում էլ հարց է առաջանում՝ ուրեմն ի՞նչն է պատճառը, որ Հայ Առաքելական Եկեղեցու այս նախաձեռնությունը միանգամից համաժողովրդական դիմադրության արժանացավ: Հենց սա է այն հարցը, որից խուսափում են բոլորը՝ անկախ տվյալ խնդրի վերաբերյալ իրենց դիրքորոշումից: Չգիտես ինչու, ոչ մեկը չի ցանկանում անդրադառնալ այս հարցին: Մինչդեռ պատճառները. կարծում ենք, ակնհայտ են: Բանն այն է, որ Հայաստանի ժողովուրդն այսօր Հայ Առաքելական Եկեղեցին ընկալում է ոչ թե որպես հոգեւոր կառույց, այլ որպես «բիզնես-ստրուկտուրա», որն ընդամենը փող է «շինում»՝ շահագործելով մարդկանց կրոնական զգացմունքները:

    Հասկանալի է, չէ՞, որ «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճը քանդելու դեմ արտահայտված եւ իրենց ստորագրությունը տված քաղաքացիների զգալի մասը այդ ամառային դահլիճի տեղն է՛լ չգիտի: Բայց այդ մարդիկ գիտեն, որ Եկեղեցին այսօր լավ էլ հաջողակ բիզնեսով է զբաղվում, օլիգարխիկ-կլանային համակարգի կարեւոր բաղադրիչներից մեկն է, հետեւաբար՝ այդ կառույցից որեւէ լավ բան սպասել չարժե: Հասարակությունը գիտի եւ տեսնում է, որ Հայ Առաքելական Եկեղեցին կտրուկ աշխուժանում է բոլոր այն դեպքերում, երբ իր ազդեցության ոլորտները (այսինքն՝ «նաղդ փող աշխատելու» հնարավորությունները) մեծանում են, բայց երբ խոսքը վերաբերում է այդ նույն «հոգեւոր հոտի» իրավունքները պաշտպանելուն (ասենք՝ մարտի 1-ի դեպքերի ժամանակ), նույն այդ Եկեղեցին ծպտուն չի հանում: Վերջին հաշվով, երեւանցիները լուսնից չեն իջել եւ գիտեն, որ քաղաքի կենտրոնի եկեղեցիներում «թռփոշ» հարսանիքներն արժեն առնվազն հազար դոլար, հետեւաբար՝ նոր եկեղեցի կառուցելը նախ եւ առաջ «բիզնես-ծրագիր» է: Բայց այս հարցերի մասին, չգիտես ինչու, խոսելն ընդունված չէ: Փոխարենը՝ նոր եկեղեցի կառուցելու կողմնակիցները ձեւացնում են, թե առաջնորդվում են բացառապես «հոգեւոր մղումներով», դեմ արտահայտվողներն էլ ձեւացնում են, թե դեմ են, որովհետեւ ամառային դահլիճը համարում են «ճարտարապետական բացառիկ գլուխգործոց», առանց որի իրենց ապրելն անիմաստ կլիներ:

    Մինչդեռ իրականությունն այն է, որ բարձրացած այս աղմուկի միակ պատճառը Հայ Առաքելական Եկեղեցին իր ներսում պիտի փնտրի: Նրանք պիտի առնվազն իրենք իրենց հարց տան՝ «այս ինչքա՞ն է նվաստացել մեր դերը, որ ուզում ենք եկեղեցի կառուցել, ու ժողովուրդը դեմ է արտահայտվում»: Եթե իրենք իրենց նման հարց տալու համարձակություն ունենան, հաջորդ քայլով պիտի հարցնեն՝ «տեսնես ո՞վ է մեղավոր»: Ու թող այդ ժամանակ հասկանան, թե ինչ հետեւանքների կարող է հանգեցնել առանցքային բիզնեսներում «10 տոկոսով փայ մտնելու» քաղաքականությունը: Ու թող նաեւ իմանան, որ այսպես շարունակելու դեպքում եթե անգամ վաղը որոշեն որեւէ «բարդակնոցի» տեղում մատուռ կառուցել, դարձյալ ժողովուրդը դեմ է լինելու: Որովհետեւ ցանկացած մարդ մատուռը նախ իր ներսում պիտի կառուցի, եւ «բարդակնոցն» էլ նախ իր ներսում պիտի վերացնի:
    http://chi.am/news/100327/10032704.htm

    Շատա հեռու իրականությունից հոդվածագիրը? Երևի թե ոչ...
    Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:

  15. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (31.03.2010), Chilly (01.04.2010), Chuk (31.03.2010), davidus (31.03.2010), Rammstein (31.03.2010), Tig (31.03.2010), Տրիբուն (01.04.2010)

  16. #175
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Վանդալիզմը շարունակվում է: Հերթական զոհը՝ «Մոսկավ» կինոթատրոնի ամառային դահլիճ:

    Մեջբերում ministr-ի խոսքերից Նայել գրառումը
    http://chi.am/news/100327/10032704.htm

    Շատա հեռու իրականությունից հոդվածագիրը? Երևի թե ոչ...
    Ոչ թե շատ հեռու չի, այլ շատ մոտա…
    Անձամբ ես ստորագրել եմ ոչ թե որ ամառային դահիճի չքանդեն, այլ որ դեմ եմ տվյալ տեղում եկեղեցի կառուցելուն… Երբ մեղադրում ենք հաբռգած օլիգարխներին՝ ինչոր տեղ ընդունում ենք, որ դե նրանց «իդեալները» փողից ու իշխանությունից այն կողմ չեն անցնում, իսկ այսօր մեր եկեղեցուն վերլուծելով տեսնում ենք, որ այն ամենահաբռգած օլիգարխից էլ առավել է ձգտում փողի և իշխանության ու սրա դեմ արդեն ոչ մի «հասկանալի» և ընդունելի փաստարկներ չենք կարող բերել… Ցավալի է, բայց փաստ, որ այսօրվա մեր եկեղեցին կորցրել է իր դեմքը… /համենայն դեպս իմ համար այդպես է/
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  17. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (01.04.2010), Տրիբուն (01.04.2010)

  18. #176
    Մշտական անդամ Whyspher Whisper-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.07.2009
    Գրառումներ
    247
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Վանդալիզմը շարունակվում է: Հերթական զոհը՝ «Մոսկավ» կինոթատրոնի ամառային դահլիճ:

    Եկեղեցու ներկայացուցիչները իսկապես կարող են.
    իրենք իրենց հարց տալ՝ «այս ինչքա՞ն է նվաստացել մեր դերը, որ ուզում ենք եկեղեցի կառուցել, ու ժողովուրդը դեմ է արտահայտվում»:
    Բայց միևնույն ժամանակ չի կարելի ասել.
    «տիպային» դահլիճ է, որի նման շինություններ Ռուսաստանի խոշոր քաղաքներում տասնյակներով կան:
    Նույնիսկ Եվրոպայից լուրջ մասնագետները պնդում են, որ իրենք էլ չունեն ճարտարապետության էսպիսի նմուշներ: "Երկաթ-բետոնը" դեռ չի նշանակում "տիպային", ու չեմ կարծում թե մենք իրոք էս տեսակի էնքան կառույցներ ունենք, որ մեկն էլ ոչնչացնելու դեպքում ոչինչ չփոխվի: Վերջիվերջո /շատ անգամ արդեն ասվել է, բայց դե/, ինչքան է կարելի ոչնչացնել պատմությունը, նոր էջից ամեն ինչ գրելու համար:

  19. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Rhayader (31.03.2010), Tig (31.03.2010)

  20. #177
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Վանդալիզմը շարունակվում է: Հերթական զոհը՝ «Մոսկավ» կինոթատրոնի ամառային դահլիճ:

    «տիպային» դահլիճ է, որի նման շինություններ Ռուսաստանի խոշոր քաղաքներում տասնյակներով կան:
    Նման աբստրակտ ու դեբիլ պնդումներով կարելի է փորձել արդարացնել ցանկացած շենքի փոխարեն եկեղեցի կառուցելը: Բայց ամեն սուր երկու ուղղությամբ էլ կտրում է: Պողոս-Պետրոսն էլ «տիպային» եկեղեցի է, որի նման շինությունները Ռուսաստանի խոշոր քաղաքներում չէ, բայց Հայաստանի տարածքում տասնյակներով կան, ու հող ուտի նա, ով հակառակը պնդի:
    «այս ինչքա՞ն է նվաստացել մեր դերը, որ ուզում ենք եկեղեցի կառուցել, ու ժողովուրդը դեմ է արտահայտվում»
    սա դեռ սկիզբն է:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  21. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Whyspher Whisper (01.04.2010)

  22. #178
    Bring out your dead!!! Ֆրեյա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2008
    Գրառումներ
    2,543
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Վանդալիզմը շարունակվում է: Հերթական զոհը՝ «Մոսկավ» կինոթատրոնի ամառային դահլիճ:

    Մեջբերում ministr-ի խոսքերից Նայել գրառումը
    http://chi.am/news/100327/10032704.htm

    Շատա հեռու իրականությունից հոդվածագիրը? Երևի թե ոչ...
    Ինձ թվում ա՝ հոդվածագիրը ակումբին թեման ա նայել իր վերլուծության համար.. ամբողջը հավես չկար կարդալու, բայց առնվազն մի տեղ նույնիսկ ակումբի գրառումներից մեկին մոտ բառերով նախադասություն նկատեցի

    Առնվազն տարօրինակ է, որ աշխարհում առաջինը քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունած ժողովուրդը կարող է ստորագրահավաք սկսել՝ իր մայրաքաղաքի կենտրոնում եկեղեցի կառուցելու դեմ: Ավելին. նույնիսկ նման քննարկում ծավալելն է տարօրինակ, որովհետեւ, թվում է, ի՞նչ կա քննարկելու, եթե խոսքը եկեղեցի կառուցելու մասին է:
    Ոնց որ թե հպարտանալու բան ա, հիմա էլ դրանով կերցնում են.... թե ինչ ա նշանակում "պետականորեն ընդունել" իմ ուղեղում չի տեղավորվում... Բռնարարներ
    Some are born to sweet delight,
    Some are born to an endless night,
    End of the night...

  23. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (01.04.2010), Rhayader (01.04.2010), Tig (01.04.2010)

  24. #179
    Bring out your dead!!! Ֆրեյա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2008
    Գրառումներ
    2,543
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Վանդալիզմը շարունակվում է: Հերթական զոհը՝ «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճ:

    Իրանց ի՞նչ գործն ա՝ տիպային ա, տիպային չի, հին ա, նոր ա, բետոնից ա...
    Դրած ա իրա համար... Նրա համար չեն սարքել ժամանակին, որ իրանք գան քանդեն...

    Երբ են հասկանալոււ.... բոլորըըը՜...
    Մի բան որ մեր պապերի, կամ էլ հայերերի թվով ա սարքվել, ու որ էդ մի բանը սարքելու համար մենք ջանք չեն գործադրել, մի բան որ մեր ծնվելուց առաջ ա եղել, պետք ա պահպանվի գանձի պես...

    Դա ա մեր պատմությունը... տենց ա շենքը պատմական դառնում...

    Հիմա բուրգերն էլ են հին, տիպական պրոյեկտով, թող դա էլ քանդեն, տեղը նոր հյուրանոցներ սարքեն
    Some are born to sweet delight,
    Some are born to an endless night,
    End of the night...

  25. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (01.04.2010), Chilly (01.04.2010), Rhayader (01.04.2010), Whyspher Whisper (01.04.2010)

  26. #180
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    36
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Վանդալիզմը շարունակվում է: Հերթական զոհը՝ «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճ:

    Տիպայինը գուցե իրոք տիպային ա, չգիտեմ, բայց տվյալ դեպքում դա կապ չունի, որովհետեւ կոնկրետ Հայաստանում եզակի ա։ Մինիստրի տեղադրած հոդվածում շատ ճիշտ բաներ կան, բայց 2-րդ կետն ա մի քիչ թույլ։ Հեղինակը խոսում ա Ռուսաստանի խոշոր քաղաքների մասին, բայց ի՞նչ կապ ունենք մենք Ռուսաստանի հետ։ Իսկ երկաթբետոնի մասին խոսելը ընդհանրապես անտեղի էր, ե/բ-ով նենց գլուխգործոց կարելի ա սարքել, որ մարդ նայի, չկշտանա։
    Էսքանը ասում եմ միայն հոդվածի 2-րդ կետի կապակցությամբ։

    Ես ինքս (երեւի կրկնվեմ) գլուխգործոց չեմ տեսնում էդ դահլիճի մեջ զուտ որպես կառույց` առանձին վերցրած, բայց քանի որ միակն ա ՀՀ-ում, մտածել արժի։

    Մեջբերում Ֆրեյա-ի խոսքերից Նայել գրառումը
    Երբ են հասկանալոււ.... բոլորըըը՜...
    Մի բան որ մեր պապերի, կամ էլ հայերերի թվով ա սարքվել, ու որ էդ մի բանը սարքելու համար մենք ջանք չեն գործադրել, մի բան որ մեր ծնվելուց առաջ ա եղել, պետք ա պահպանվի գանձի պես...
    Պապերի վախտով կարա լավ բան էլ սարքվի, հիմարություն էլ սարքվի։ Միարժեքորեն չի կարելի ասել, թե ամեն ինչ պիտի պահվի։ Հաստատ պապերի ժամանակվա բնակելի շենքերի մոտ կեսը պիտի քանդվեն (պանելայիններն ու կարկասայինների մի մասը)։ Պիտի գոնե ձեւափոխվեն նաեւ էն շենքերի մի մասը, որոնք պարունակում են սոցիալիստական ռեալիզմի տարրեր (լենինով, Ստալինով, մուրճումանգաղային զիբիլներով շենքերը)։

  27. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Rhayader (05.04.2010)

Էջ 12 13-ից ԱռաջինԱռաջին ... 28910111213 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. http://moscowcinema.tk - Մոսկվա կինոթատրոնի ֆիլմացանկ
    Հեղինակ՝ Chelovek84, բաժին` Վեբ կայքերի քննարկում
    Գրառումներ: 7
    Վերջինը: 08.02.2013, 20:12
  2. Կինոմոսկվա - Վիդեո դահլիճ
    Հեղինակ՝ Adam, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 64
    Վերջինը: 10.08.2010, 11:53
  3. Գրառումներ: 109
    Վերջինը: 11.11.2008, 22:09
  4. Իշխանությունների հերթական զոհը «Ցայգ» անկախ հեռուստաընկերությունն է
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 10
    Վերջինը: 08.08.2007, 13:28

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •