User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 190 հատից

Թեմա: Վանդալիզմը շարունակվում է: Հերթական զոհը՝ «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճ:

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #12
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Վանդալիզմը շարունակվում է: Հերթական զոհը՝ «Մոսկավ» կինոթատրոնի ամառային դահլիճ:

    Մեջբերում davidus-ի խոսքերից Նայել գրառումը
    ընդհանուր առմամբ ճիշտ ես ասում, լայն զանգվածներին եթե չես կարողանում զենքի ուժով պահես, պիտի զսպես կորոնով.... սա վաղուց հայտնի ճշմարտություն է, բայց այդ նույն կրոնը քեզ ճանապարհ ա ցույց տալիս հավատալու... իսկ դա քիչ չէ: Դու ծայրահեղականացնում ես, օրինակ բերելով վհուկներ վառելը, կամ ինդուլգենցիաների վաճառքը: Կաթոլիկ եկեղեցին մինչև հիմա չի կարողանում էդ պազոռի տակից դուրս գա, ինչ ա մի քանի խաբեբա ժուլիկներ, խաղալով մարդկանց հգևոր արժեքների վրա ու իրենց տրված իրավասությունները մեծապես չարաշահելով, ինչ-ինչ կեղտոտ գործեր են արել: Կրոնի մեջ էլ կարող ես ծայրահեղական լինել, հավատքիդ մեջ էլ... խոսքը դրա մասին չի:
    Կաթոլիկ եկեղեցին երբեք պաշտոնապես ափսոսանք չի հայտնել ու ներողություն չի խնդրել իր արածների համար: Անցյալ տարի Ալեքսանդրիայում տեղի ունեցած դեպքերի մասին Ալեխանդրո Ամենաբարի հանած ֆիլմը, որը պատմական փաստերին հիմնական կետերում չի հակասում (հիմնավորում չեմ գտել միայն հերոսուհու ու իր ստրուկի սիրո մասին պատմող սյուժեի գծի համար), կաթոլիկ եկեղեցու կողմից քննադատվեց, իսկ թողարկումն Իտալիայում արգելվեց կաթոլիկ սրբերի մեծ մասն արյունապղծությամբ, այլասերվածությամբ, կաշառակերությամբ ու ավազակությամբ են զբաղվել մինչև կյանքի վերջը: Որոշ սրբեր նահատակվել են ուրիշ սրբերի ձեռքով: Սրան ի՞նչ կասես:
    Հայ առաքելական եկեղեցին էլ այս հարցում այդքան մաքուր չի: Քո կարծիքով ինչու՞ էր գրել իմանալը դարերով համարվում հոգևորականների մենաշնորհը: Ասում են, որ հայոց պատմությունը պահպանվել է միայն հոգևորականների գրած ժամանակագրությունների շնորհիվ: Արդյոք տարօրինակ չի՞ թվում: Ուրիշները հնարավորություն ունեցե՞լ են գրել կամ գրածը փոխանցել: Մենք ամբողջ մի մշակույթ ենք ոչնչացրել, այն էլ սեփական մշակույթը: Կարծում եք, դա այդքան արագ ու անարյուն է եղել, հրաշքներով ու բարեգործությամբ լի՞, ինչպես նկարագրում են եկեղեցական պատմիչները:
    Ոչ, պարզապես եկեղեցականները հոգացել են, որ պահպանվի այն պատմությունը, որն իրենց էր ձեռնտու:
    Բայց հիմա խնդիրը ոչ թե եկեղեցու լավ կամ վատ լինելն է ընդհանրապես, այլ հավատի, կրոնի ու մշակույթի կապը: Հավատը նաև մշակութային արժեք է, եկեղեցիները (անկախ իրենց արժեքից) ճարտարապետական հուշարձաններ են ու ազգային ինքնագիտակցության համար կարևոր կենտրոններ: Ինչպես և Մոսկվա կինոթատրոնն ու իր ամառային դահլիճը: Մի՞թե պետք է թույլ տանք, որ ինչպես կաթոլիկ սրբերն էին իրար նահատակում, այնպես էլ մի մշակութային արժեքը պետք է մյուսին զոհ գնա:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    davidus (23.03.2010), Արևածագ (23.03.2010), Ֆրեյա (23.03.2010)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. http://moscowcinema.tk - Մոսկվա կինոթատրոնի ֆիլմացանկ
    Հեղինակ՝ Chelovek84, բաժին` Վեբ կայքերի քննարկում
    Գրառումներ: 7
    Վերջինը: 08.02.2013, 20:12
  2. Կինոմոսկվա - Վիդեո դահլիճ
    Հեղինակ՝ Adam, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 64
    Վերջինը: 10.08.2010, 11:53
  3. Գրառումներ: 109
    Վերջինը: 11.11.2008, 22:09
  4. Իշխանությունների հերթական զոհը «Ցայգ» անկախ հեռուստաընկերությունն է
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 10
    Վերջինը: 08.08.2007, 13:28

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •