Շատերը, հավատա` շատերը... Գժվում եմ էդ բառերից... Ասում ա. «Ինձ ի՞նչ, քանդում են - քանդեն, ինձ դրանից ոչ սառը, ոչ էլ տաք...» Ու դա ասում ա ջահել աղջիկ կամ ջահել տղա, որ ուրիշ ժամանակ իրան թույլ ա տալիս ինչ-ինչ արժեքներից խոսել: Չգիտեմ, իմ բախտը չի բերել, թե ինչ, բայց արդեն մի 10 հոգի նման մտածելակերպով հանդիպել են...
Mephistopheles (23.03.2010), Tig (23.03.2010), Արծիվ (23.03.2010)
Խնդրում եմ կաթողիկոսից վրեժ լուծելու համար մեր ճարտարապետական գոհարների վրա չթքել, վանդալիզմով չզբաղվել
Հասկանում եմ, որ տաքացած ժամանակ ես գրել, բայց ամեն դեպքում. եկեղեցիները (ոչ նորերը) մեր երկրի դեմքն են, և դեմքն են ոչ թե նրանով, որ Աստծու տունն են, այլ որովհետև ստեղծագործ ժողովրդի ստեղծածն են, մեր պատմությունն ու մշակույթն են: Չի կարելի կաթողիկոսից ու նրա մերձավոր շրջապատի դեմ պայքարել սրանք ապականելով: Այ եթե կաթողիկոսի մեքենայի վրա թքես, դա ուրիշ հարց:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Իյաա... բան չեք հասկանում, ժողովուրդ... կրիզիս ա, եկեղեցու եկամուտները պակասում են, բա մի հատ ներկայացուցչություն չունենան կենտրոնում՞
Ոնց խանութներն են բացվում կենտրոնում, տենց էլ եկեղեցիներ պետք ա լինեն...
բիզնես... բիզնես...
Ասում եմ, էն իննսունականների սկզբին որ բոլորը մեծ ու փոքր բուդկեք էին դնում, էինչքան էլ ծիծաղելի չհնչի, իրականում լացելու բան ա: Ամառային դահլիճի տարածքը բավականին փոքր ա, էնտեղ խցկած եկեղեցին՝ առավել ևս, նենց բուդկա-եկեղեցի ա: Իսկ էն Սբ. Գրիգոր Լուսավորիչը՝ սուպերմարկետ-եկեղեցի:
Ու ոչ մեկն էդպես էլ չասեց, թե ով ա սբ. Աննան: Ինչ-որ հոգևորականի կարծիք լսեցի (նշեմ, ոչ այնքան համոզված կարծիք), որ նա Քրիստոսի տատն է: Եթե ճիշտ եմ հիշում, իգական կողմից Քրիստոսի նախնիներից աստվածաշունչը միայն Մարիամին է նշում (չնայած եթե Վերոնիկային հորինել են՝ աղջիկ, ում թաշկինակով քրտինքն է սրբել Քրիստոսը, երբ բարձրանում էր Գողգոթա, թաշկինակը մինչ այժմ «պահպանվել» է, Աննային էլ կհորինեն), ու ցանկացած դեպքում՝ հաստատ ոչինչ չի նշում ոչ Քրիստոսի պապերի, ոչ էլ տատերի սուրբ լինելու մասին:
Ժողովուրդ, ախր իսկապես կարևոր է, ո՞վ է այդ «ստվերում թաքնված» բարերարն, ով ֆինանսավորում է ու պահանջում է եկեղեցին հենց այդտեղ կառուցել: Անձամբ ես ուզում եմ իմանալ: Սովորաբար նման «բարերարություններ» անում են ոչ թե թաքուն, այլ լայն «ես Ամերիգայեն եգաձ եմ» ժպիտով, կաթողիկոսի ու նախագահի հետ գրկախառնություններով, և այլն:
Նշեմ, որ Մոսկվա կինոթատրոնի ամառային դահլիճի պաշտպանությանն ուղղված ստորագրահավաքն արդեն տաս հազարից ավել ձայն է հավաքել: Հիմնավորված է, որ ՀՀ կառավարությունն անհատույց փոխանցելու որոշումն ապօրինի է իրականացրել՝ առանց անհրաժեշտ ընթացակարգը գոնե ձևականորեն պահպանելու: Ի՞նչ հիմքեր ունի այդ շտապողականությունը: Որոշ մարդիկ ինչ-որ գաղտնի ու անձնական պատճառներ են ակնարկում, թե ինչու եկեղեցին պետք է այդտեղ կառուցվի:
Չափից դուրս շատ հարցեր են ու չափից դուրս քիչ պատասխաններ: Բայց նախ եկեք գտնենք «մոխրագույն կարդինալին», ով քաշում է բոլոր թելերը: Ո՞վ ինչ ինֆորմացիա ունի:
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Արտ, ես համարյա ամեն օր մեքենան տեսնում եմ, թքե՞մ քո տեղը
Միանում եմ, էն ժամանակ նենց հավատով էի լցված, ցանկացածի հետ «քյալա» կտայի եկեղեցու "արժեքներ"-ի "գործ"-ի պահով, բայց հիմա հասկանում եմ, որ ինկվիզիցիայից բեթար ժամանակներ են գալիս, թե էն ժամանակ ֆիզիկապես էին վառում, հիմա բարոյապես ստրկացնում ու վառում են ժողովրդին:
Արդեն էլ պատարագ էլ չեմ ուզում գնամ, երբ պատարագիչը դայա, ոնց որ շինծու մեկին բերած լինեն գա իրա գործը անի գնա:
Հ.Գ. Ստորագրել եմ, ԴԵՄ եմ, պայքարելու բոլոր միջոցներին էլ կողմ եմ:
ինչից ես խաբար... պարզվում ա Երևանի եկեղեցիներում պսակադրությունների հերթ ա գոյանում, դրա համար էլ նորն են բացում, որ հերթերը թեթևացնեն... ("Շանթ"-ի եթերից հնչած պատճառաբանություն....)
Meph ջան, ազգը արագ տեմպերով աճում-բարգավաճում ա, եկեղեցին էլ չի հասցնում պահանջարկը բավարարի:
Ամեն դեպքում, մի քանի վայ-հոգևորականի պատճառով չարժի մերժել հավատքը: Առանց այդ էլ ժողովրդի այս բողոքը արդեն մի ուժեղ ապտակ էր "հոգևոր" վերադասի երեսին: Եթե էդքան շնորք ունեն, թող հետևություններ անեն:
Ասում եմ, լրիվ բուդկա վիճակ ա: Հացի հերթ էր, հիմա էլ եկեղեցու հերթ է:
Ես կասեի՝ մի քանի լավ հոգևորականի համար չարժի կրոնի հետևորդ դառնալ: Ժող, կրոնը չարիք ա: Հավատը, եթե, իհարկե, չես բռնում «վառել անհավատներին» դրոշակ սարքում ու աչքերդ չես կապում իրանով, լավ բան ա: Բայց կրոնը...Ամեն դեպքում, մի քանի վայ-հոգևորականի պատճառով չարժի մերժել հավատքը: Առանց այդ էլ ժողովրդի այս բողոքը արդեն մի ուժեղ ապտակ էր "հոգևոր" վերադասի երեսին: Եթե էդքան շնորք ունեն, թող հետևություններ անեն:
Ախր լուրջ, Քրիստոսն էլ որ էսքանը տեսներ, կգնար մինչև կյանքի վերջը բարով-խերով ատաղձագործ կաշխատեր: Խեղճ մարդը, որ ոչ մեկին կյանքի ընթացքում առանձնապես վատություն չի արել, հիմա դառել ա ամեն տեսակի ավազակների դրոշ:
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Արևածագ (23.03.2010)
ընդհանուր առմամբ ճիշտ ես ասում, լայն զանգվածներին եթե չես կարողանում զենքի ուժով պահես, պիտի զսպես կորոնով.... սա վաղուց հայտնի ճշմարտություն է, բայց այդ նույն կրոնը քեզ ճանապարհ ա ցույց տալիս հավատալու... իսկ դա քիչ չէ: Դու ծայրահեղականացնում ես, օրինակ բերելով վհուկներ վառելը, կամ ինդուլգենցիաների վաճառքը: Կաթոլիկ եկեղեցին մինչև հիմա չի կարողանում էդ պազոռի տակից դուրս գա, ինչ ա մի քանի խաբեբա ժուլիկներ, խաղալով մարդկանց հգևոր արժեքների վրա ու իրենց տրված իրավասությունները մեծապես չարաշահելով, ինչ-ինչ կեղտոտ գործեր են արել: Կրոնի մեջ էլ կարող ես ծայրահեղական լինել, հավատքիդ մեջ էլ... խոսքը դրա մասին չի:
Հա վռոդի ինչ՞
Տարբեր դեպքեր են, չես զգում՞
Կոնկրետ իմ ներվերին ազդում ա հայերի էս սուտ քրիստոնեությունը ու եկեղեցու դիրքերի ամրապնդումը՝ սոցիալ–քաղաքական առումով։
Ինչի եմ ասում սուտ՝ որովհետև սուտ քրիստոնյա չլինեինք էսքան չար, ագահ, դաժան, եղբայրասպան չէինք լինի։ Մեր ժողովրդի մոտ քրիստոնեությունը լրիվ հեթանոսության ու սնահավատության վրա ա դրված. պահք չպահել՝ ճոխ զատիկ անել, կնքված չլինել նույնիսկ, բայց պարտադիր եկեղեցում պսակադրվել... դա էլ մի խաղի նման բան ա...
Իսկ եկեղեցին մաքուր մաֆիա ա, որոշ դեպքերում էլ երևի իշխանությունների վրա գերազդեցություն ունի ու աշխատում ա էլի անձնական շահերի համար։
Մի կառույց չեղավ էս երկրում ժողովրդի շահերից գործի
Ոչ մի հասարակական պահանջ ու կարիք չկա ՀԵՆՑ էդ տարածքում եկեղեցի սարքելու.. չեմ հասկանում, ինչի անպայման քանդել, ինչի էդ մի ծակի մեջ անպայման եկեղեցի խցկել... թող ուրիշ տեղ սարքեն, այ քեզ բան...
որովհետև մի բարերար երևի մի կլորիկ գումար հատկացրել ա եկեղեցի սարքելուն, իրանք էլ եղեցին կսարքեն այդ գումարի մի 70%-ով, մնացած 30%-ը տակով կանեն: Շատ պարզ: Իսկ տեղը շատ էլ լավն ա... վաղը մյուսօր կողքի շենքն էլ կքանդեն` ավելի բարձրահարկը սարքելու նպատակով, այդտեղից էլ անագին տարածք ձեռք կգցեն՝ եկեղեցու՝ հարակից շինույթուններ չունենալու պատրվակով, ու մի հատ հիմար բարերարի էլ կգտնեն, սա էլ կֆինանսավորի, իրանք էլ մեջը նորից կմտնեն…
Եկեղեցում էլ ա իշխանափոխության ժամանակները հասունանում.....![]()
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Եկեղեցի ամառային դահլիճի փոխարեն: Դեմ եմ:
Տնտեսապես քիչ շահավետ կառույցի փոխարինում տնտեսապես ավելի ծահավետ կառույցով: Զուտ հաշվարկներ ու ֆինանսական ծրագրեր են: Եկեղեցուց հիասթափվել եմ ընկերոջս հարսանիքի ժամանակ, երբ շարքով շնորհավորելով անցնում էինք ու տերտերը մեր ընկերներից մեկին կանգացրեց ու հետ տվեց, որովհետև էն ծաղկամանի մեջ փող չէր գցել: Իրականում ուրախությունից մոռացել էր, բայց էդ դեպքից հետո էլ ինձ խոստացել եմ հարսանիքներին եկեղեցու արարողությունից հետո ներկայանալ:
Ժամանակակից եկեղեցին հոգևորական կոչվածների շնորհիվ պղծվել է: Ես եկեղեցին ու լիմուզինի սերվիսը էլ չեմ տարբերում: Զուտ արարողություներից շահույթ ստանալու աղբյուր ա դառել: Ինքս հավատացող մարդ եմ, բայց էլ չեմ հավատում ոչ մի ասածի ու ոչ մի քարոզի: Ես իմ պատկերացրած Աստծուն եմ հավատում:
էսպես չի մնա
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ