Արտակ ջան, նախ ասեմ, որ եթե եկեղեցին դիտարկում ենք որպես հասարակ շենք, ապա էս թեմայում իմ կարծիքը ոչնչով չէր տարբերվի մեծամասնության կարծիքից։
Հ.Գ. Ասեմ ավելին, եթե էդ տեղում եկեղեցի եղած չլիներ, ու որոշեին քանդել եկեղեցի սարքել, էլի երկու ձեռքով դեմ կլինեի։
Դժվար է սենց բաներ բացատրել մարդկանց, ովքեր թերահավատորեն են վերաբերվում գերբնական որեւէ բանի հանդեպ (չգիտեմ` դու ոնց ես վերաբերվում, ոնց որ թե կրոնին շատ մոտիկ չես

)։ Չգիտեմ, ես ինքս էլ լրիվ չեմ հասկանում (հակառակ դեպքում գիտական հիմնավորումներ կբերեի), բայց խորապես համոզված եմ, որ եկեղեցու տեղում այլ բան պիտի չլինի։
Նույն բանը էլի ասեմ, ինչի՞ մեհյանների տեղերում են եկեղեցիներ սարքվել։ Էջմիածնի Մայր տաճարի տակ կա հայտնաբերվել է կրակարան։ Ինչո՞ւ ա վրան եկեղեցին կառուցվել, որովհետեւ համարվում ա, որ դա զորություն ունեցող տեղ ա։ Կարծիք եմ լսել, որ դա սանդարամետի մուտքերից մեկն ա, իսկ եկեղեցին կոպիտ ասած փակում ա դա, ու չի թողնում, որ անդրաշխարհի ուժերը դուրս գան։
Մի խոսքով ում համար սա ծիծաղալու ա թվում, թող ուղղակի գրառմանս չպատասխանի։
Իսկ ով որ աթեիստ չի, ապա թող հավատացած լինի, որ եկեղեցու տեղի ընտրության մեջ ոչ մի բանը պատահական չի։
Էջանիշներ