Լրիվ համաձայն եմ:
Պետք չի դնել ու ծայրից ծայր վերականգնել քանդված ու ավերակ եկեղցիները: Ավերակ եկեղեցիներ քան, որ որպես ավերակ ավելի մեծ արժեք են ներկայացնում, քան եթե դրանք վերականգվնե: Նույն Երերույքի վանքը, որը ՀՀ տարածքում առկա ամենահին քրիստոնեկան շինությունն է (Էջմիածնի համալիրը չենք հաշվում, քանի որ մի քանի անգամ վերակառուցվել, նորացվել, վորանորոգվել, վերականգնվել է), պիտի ուղղակի պահպանվի որպես ավերակ: Կանգուն պատերը մի քիչ ամրացվեն որ փուլ չգան, տարածքը բարեկարգվի, ճանապարհ կառուցվի, և այլն: Սա որպես ավերակ հազար անգամ ավելի շատ տուրիստ կներգրավի, ու շատ ավելի լավ կծանոթացնի օտարազգիներին հայկական ճարտարապետության հետ:
Էլ չեմ ասում, որ ՀՀ տարածքում մի քանի լրիվ բրախած վիճակում բերդ ու ամրոց կա, կա Դվինի պեղումներով բացված ավերակները: Սրանք բոլորը արժեքներ են, որոնք պիտի պահպանվեն, բարեկարգվեն, թանգարանները տեսքի բերվեն, նորմալ մեզ ու ուրիշներին մատուցվեն և այլն:
Բայց օրինակ Տաթևի հրաշք վանքը, որը փաստացի կանգնում վանք է, ունի ուղղակի նորմալ վերանորոգման կարիք:
Կարճ ասած, ամեն կոնկրետ դեպքի համար պետք է նորմալ, մտածված, լուրջ մոտեցում:
Իսկ մեր վանական այրերը մարդաշատ տեղ են ման գալիս մոմ նաղդելու համար:
Էջանիշներ