Ավետ ջան, գնալով ավելի ու ավելի չեմ հասկանում քեզ:
խորապես համոզված եմ, որ եկեղեցու տեղում այլ բան պիտի չլինի։
Չէ, էդ ես չեմ ասում, էդ դու ես ասել սույն թեմայի համար 29 գրառման մեջ: Միտքը հստակ ա. եկեղեցու տեղում այլ բան չպիտի լինի, սակայն...
Փաստորեն իրականում եկանք հանգանք նրան, որ խոսքը վերաբերվում է ոչ թե «սուրբ հողի» վերադարձին, այլ քանդվող կառույցի մշակութային արժեք լինել-չլինելուն (այ հենց դա նկատի ունեի, որ ասում էի տրամաբանված խոսենք): Փաստորեն գալիս ենք նրան, որ եթե եկեղեցու տեղում մշակութային արժեքավոր կոթող կա, ոչինչ, թող մնա, այդ դեպքում նզովք չի լինի, այդ շինության ներսում կանգելուց մարդու ոտքերը չեն չորանա... այս սարկազմատիկ համեմատության համար ներողություն, սակայն ֆիզիկոսիս համար «գերբնական տեղ է» տիպի մտքերը ծիծաղելի են: Ու գալիս ենք ընդամենը «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի արժեքը որոշելու խնդրին: Ու ստացվում է, որ դու դա արժեք չես համարում, դրա համար կողմ ես, իսկ հիմա կոնկրետացնենք.
- Եկեղեցին նախկինում չի եղել այդ կառույցի տեղում (ես էլ այդպես գիտեի, բայց ինձ փաստորեն շփոթեցրել էին), հետևաբար քո պնդումները, որ եկեղեցու տեղում ուրիշ բան չպետք է լինի դառնում են «դատարկ», քանի որ այդ տեղում եկեղեցի երբեք չի էլ եղել,
- Բազում ճարտարապետներ, բնիկ երևանցիներ, Երևանը սիրողներ այն համարում են մշակութային արժեք. դու՞, թե՞ կառավարությունը ունեք բարոյական իրավունք այդ բոլորի տեղը որոշելու այդ կառույցի մշակութային արժեք լինել, չլինելը, պետքական լինել-չլինելը:
Ինչ վերաբերվում է տնօրենին, ապա գուցե և ճիշտ ես, սակայն կա փաստ, որ տնօրենը համառորեն խուսափում է այս հարցի մասին կարծիք արտահայտել, ինչը ինքնին կասկածելի է: Ես հակված եմ հավատալ, որ ինքը ինքանակամ կամ այնքան էլ ինքնակամ չի գնացել այդ քայլին:
Եվ կպածիդ մասով էլ ու վերջ.
Ես Սամվել Կարապետյանին չեմ ճանաչում, հետևաբար երևի պարզ է, որ շարժառիթս իրա անձին պաշտպանելը չի: Կարծում եմ, որ բոլորին, այդ թվում քեզ, հասկանալի էր, որ Կարապետյանը նկատի ուներ քրիստոնեության ընդունումից հետո կառուցված շինությունները, ու հետևաբար չկար կպնելու բան, կար խոսքերից կառչելու բան:
Իսկ ինչ վերաբերվում ա նոր եկեղեցիներ սարքելուն... գիտես, մենք իսկապես հիմա մի քիչ ավելի զարգացած դարում ենք ապրում, որտեղ մարդիկ պիտի այնքան բանականություն ունենան, որ մինչև եկեղեցիներով հագեցած տարածքում նոր եկեղեցի սարքելը վերականգնեն, նորմալ տեսքի բերեն ունեցածները, մշակութային արժեքները:
Էջանիշներ