Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
Երբ ասում էի վերականգնել, նկատի չունեի, որ անպայման պետք ա վերաշինեն: Տերմինների ընտրության հարցում ներեք ինձ: Բայց պահպանել մշակութային արժեքները, ապահովել դրանց ամրությունը, գոնե ներկայիս տեսքով պահպանումը, շրջապատի մաքրությունը, որոշ վանքերի հենց վերականգնումը ուղղակի անհրաժեշտ է: Բերել օրինակ, որ էսինչ վանքը սխալ են վերականգնել, հետևաբար պետք չի անել, սխալ է: Հակառակը, պետք է պահանջել որ մասնագետներին ուղարկեն վերապատրաստումների, որ ավելի շատ ռեսուրս ծախսեն ամեն մեկի վերականգնման վրա, որ լավ անեն գործը:
Արտ ջան եզրերդ շատ ճիշտ ես ընտրել, որովհետեւ հենց էդ ա, պետք ա վերականգնել, իսկ մերոնք բռնում վերակառուցում են, էն էլ կոպիտ սխալներով։ Իսկ կոպիտ սխալներով ես կարծում եմ, որ չի կարելի անել, նման ձեւով անելը ավելի մեծ հանցանք է, քան ոչինչ չանելը։
Մասնագետների առումով էլ ես ճիշտ, բայց որ գնաս հիմիկվա հուշարձանների վերականգնումների նախագծերը նայես, կարող ա գրած լինի, որ լուսնից էլ են մասնագետ բերել։

Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
Պետք չի դնել ու ծայրից ծայր վերականգնել քանդված ու ավերակ եկեղցիները: Ավերակ եկեղեցիներ քան, որ որպես ավերակ ավելի մեծ արժեք են ներկայացնում, քան եթե դրանք վերականգվնե:

………

Սա որպես ավերակ հազար անգամ ավելի շատ տուրիստ կներգրավի, ու շատ ավելի լավ կծանոթացնի օտարազգիներին հայկական ճարտարապետության հետ:
Այո, ավերակ հուշարձանն միշտ չի, որ պետք է վերակառուցել, հաճախ պետք է հենց վարվել քո ասածով` կոնսերվացնել։ Եթե էսօր կաթողիկոսը որոշեր, որ պետք է բոլոր հուշարձանները կոնսերվացնել, ես կխոնարհվեի մեր կաթողիկոսի առաջ։ Կոնսերվացիայից հետո, եթե տեսնեն, որ կարիք կա, ապա հնարավոր կլինի վերակառուցել, բայց վերակառուցումից հետո հինը հետ բերելը անհնար է։

Մեջբերում keyboard-ի խոսքերից Նայել գրառումը
…այդ գումարով գոնե տասը կիսաքանդ եկեղեցիների համար կարելի է գոնե մոմ վառելու պատվանդաններ գնել, որ մոմերը պատերն չկպցնեն ու մարդիկ գնան աղոթեն կամ գոնե սրբապատկերներ գնեն, նկարել տան այդ կիսաքանդ եկեղեցիների համար:
Հմմ… եթե գաղտնիք չի, մոմ վառելը կամ սրբապատկերը հուշարձանի հետ ի՞նչ կապ ունեն։
Եթե միայն մոմը պատերին կպցնելն ա, ապա պետք ա ոչ թե պատվանդան դնել, այլ տուպոյ ժողովրդի բեյինը պետք ա մտցնել, որ այ հայվաններ, դա ձեր զուգարանի պատը չի, այլ հուշարձան ա։