մոյկեն էլ են քանդելու???
լավ, բա հիմա ինչ կոնկրետ բան կա, որ կարելի ա անել???
մոյկեն էլ են քանդելու???
լավ, բա հիմա ինչ կոնկրետ բան կա, որ կարելի ա անել???
Իսկապես սխալ է դահլիճն ու եկեղեցին նույն հարթության վրա դնելը: Եթե եկեղեցիներ քաղաքում շատ են, ապա գործող ամառային դահլիճ միայն մի հատ գիտեմ:
Ավետ, էդ ի՞նչ գաղտնիք ա, որ տենց թաքցնում է Մոսկվա կինոթատրոնի բոլորիս անհայտ տերը: Լուրջ, խոստանում եմ անկողմնապահ ու առանց նախատրամադրության լրագրողական հետաքննություն անց կացնել, եթե ունեցածդ ինֆորմացիան տաս:
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Բարև բոլորին
Չեմ հասկանում ինչպե՞ս կարելի է քանդել բազմաթիվ մարդկանց աշխատանքով ստեղծածը
Հասկանում եմ հավատը ինչ տեղ կարող է զբաղեցնել մարդու կյանքում, բայց ինչո՞ւ քանդել մի բան ինչից օգտվում են հազարավոր մարդիկ, երիտասարդներ, արվեստագետներ։ Մի վայր, որտեղ կազմակերպվում են համերգներ, մշակութային միջոցառումներ և այլն։ Եթե ռեալ նայենք հայերը ավելի շատ ապրում են մշակութային կրիզիս, քան կրոնական ու հենց նման կառույցներն է, որ այսօր պետք է պահպանել։ Եթե Երևանում և ամբողջ Հայաստանում բազմաթիվ տեղեր կան, որ առանց ինչ որ բան քադելու կարելի է նույն բանը կառուցել, ապա ո՞րն է պատճառը նման քայլին դիմելը։
Ես կարծում եմ, որ կառավարությունը ու եկեղեցին և այս պրոեկտի վրա աշխատող ցանկացած ինստիտուտ, պարտավոր է հաշվի առնել, որ դա իրենց սեփականությունը չի, իրենք չեն կառուցել, որ իրենք էլ քանդեն, թեև նույնիսկ եթե իրենք կառուցած լինեին, դա չէր տա բարոյական իրավունք քանդելու։
Հիմա, եթե ես նայում եմ հասարակ քաղաքացում աչքերով, ապա ի՞նչ է դուրս գալիս։ «Ապեր, քո վրա թքած, թե դու էտ կինո Մոսկվայի ամառային դահլիճում սիրում էիր համերգ լսել, կամ ես իմ ինչ անել։ Պիտի քանդենք ու մեր ուզածը կառուցենք»։ Իսկ չե՞ք կարծում, որ դա էլ է մարդու կամքի վրա բռնություն, ինչում մենք կպած մեղադրում ենք առաքելականից տարբերվող ցանկացած կրոնական ուղղության։
Վերջիվերջո, եթե այդ ամեն ինչը արվում է ժողովրդի համար, ապա թող հաշվի առնեն ժողովրդի կարծիքը։ Կարծում եմ, որ եթե քվեարկություն կազմակերպվեր , ապա ժողովրդի մեծ մասը դեմ կլիներ։
Բայց ինչպես ասում են ֆրանսիացիները՝ սէ լա վի՝ այսպիսին է կյանքը....
Զարմանում եմ, Բայանդուր… Երեկ զարմացա, որ, ոնց դու էիր ասել, ռաստվում ես քեզ համար ոչ այնքան հասկանալի ու բացատրելի իմ գրառմանը, որը հատկապես դու պիտի լավ հասկանայիր։ Ինչեւէ…
Ինչ վերաբերում ա թեմային, ասեմ, էն ինչ որ ես գիտեմ, կինոմոսկվայի տիրոջ անձնական կյանքին ա պատկանում ու ենթակա չի հրապարակման, անկախ նրանից հարցնողը լրագրող ա, թե քո նման` արժանավոր մեկը։
Ու ընդհանրապես ասեմ բոլորին, իմ դիրքորոշումը էս թեմայում հենց ի սկզբանե կապված ա էդ բանի հետ, իսկ իմ նշած մնացած պատճառները, եթե համեմատենք դրա հետ, ապա իմ համար էդքան ծանրակշիռ չեն։ Չնյած էլի եմ ասում` կարող ա ասեի, շատերին թվար ախմախություն։ Ու մի եսիմինչ գաղտիք էլ չի, ուղղակի մարդու անձնական կյանք ա, ու ոնց հասկացա ինքը չի ուզում հրապարակի։
Ավետ ջան, կարող ա՝ մենք ենք իրականում մոլորության մեջ, իրականում սխալ տեսանկյուն ենք պաշտպանում: Եթե ստացվի ու էս քանդելու դեմն առնենք, ասենք, ու պարզվի, որ իրականում ՊԵՏՔ ԷՐ ՔԱՆԴԵԼ, ու ես էլ դա գիտակցեմ, արդեն ուշ կլինի ինչ-որ բան անելը: Ու այ էդ դեպքում ես ինձ հաստատ ախմախ կզգամ: Ավելի լավ ա հիմա ասես, նույնիսկ եթե դա ինչ-որ մեկի անձնական կյանքին ա վերաբերում (չնայած, ո՞նց կարա ինչ-որ մեկի անձնական կյանքը կապ ունենա կինոմոսկվայի ամառային դահլիճը քանդելու հետ. կարո՞ղ ա ինչ-որ մեկն էնտեղ սատանիստական ռիտուալներ ա անց կացնում), կամ նույնիսկ եթե մտածում ես, որ կարող ենք ախմախություն համարել դա:
Եթե դու համարում ես, որ դա բավականաչափ մեծ պատճառ ա, որ դու տարբեր «կռուտիտներով» փորձես մեզ համոզել, թե պետք ա քանդել ու եկեղեցի սարքել, ապա մենք գոնե իրավունք ունենք իմանալ, թե ինչի մասին ա խոսքը գնում: Որովհետև քո էդ անորոշ «դա»-երն առնվազն մեր նկատմամբ անհարգալից վերաբերմունքի մասին են խոսում:
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Դու քեզ կարաս ախմախ զգաս, կարաս չզգաս, քո իրավունքն ա։ Հիշիր, ես ոչ մեկին ոչ մի բան չեմ համոզում, առավել եւս «կռուտիտներով»։
Ես մի քանի գրառում վերեւ նշել եմ, որ եթե էդտեղ չի եղել եկեղեցին, ապա գուցե եւ չարժի քանդել, դեռ խորը չեմ մտածել։ Իսկ այն բանը, ինչը ես չեմ հրապարակում վերաբերում էր քանդելու դեպքին, ինձ հասած հավաստի տվյալներով էդ շենքը սենց թե նենց պիտի քանդվեր, հարցը միայն էն էր, թե տեղում ինչ պիտի կառուցվի։ Եւ քանի որ կարծում էի, որ եկեղեցու տեղը դա ա, ապա համարում էի, որ արդարացի են քանդում։
Հիմա նոր փաստերի ի հայտ գալուց սկսած ես ոչ մի բան չեմ ասում, ինչ ասում եմ, ասում եմ «ԳՈՒՑԵ»-ով, գուցե արժի քանդել, գուցե` չարժի, գուցե մի քանի մետր էս կողմ էն կողմը եկեղոցու համար էական ա, գուցե` էական չի։ Ոչ մեկին ոչ մի բան չեմ համոզում։
Բայց աչքիս շատ ես ուզում, որ մեկը քեզ մի բան համոզի, որ գրառում անելու, գիտելիքներդ մադկանց ցույց տալու ու վարկանիշդ (կամ ռեպդ, ինչպես ասում ես) բարձրացնելու առիթ ունենաս։
Իմ համար դուք գոյություն չունի, իմ համար կան մարդիկ, որոնցից ոչ բոլորի հանդեպ եմ տածում նույն աստիճանի հարգանք, էսքան բան։
Ես գլուխ չեմ հանում…
Այսքանից ես հասկանում եմ, որ «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի սեփականատեր է հանդիսանում Հայաստանի Հանրապետությունը՝ ի դեմս կառավարության: Բայց մի շարք գրառումներում խոսվում է կինոթատրոնի տիրոջ մասին (ինչքանով հասկանում եմ՝ ֆիզիկական անձ): Ենթադրում եմ նաև, որ ամառային դահլիճի տարածքը պատկանում է նրան, ում պատկանում է կինոթատրոնը:Ձայնալար-ի խոսքերից
Հարս այս է. ո՞վ է հանդիսանում «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի սեփականատերը:
davidus (13.03.2010)
Ավետ ջան, քանի որ գնալով ավելի եմ մոլորվում (գրառումներիդ պատճառով) ու չեմ հասկանում թե ի՞նչ ես ուզում ու ինչի՞ համար, ապա թույլ տուր ճշտող հարց տալ:
Ես ճի՞շտ հասկացա, որ դու կողմ ես էդ կառույցը քանդելուն ու տեղը եկեղեցի կառուցելուն Մոսկվա կինոթատրոնի տիրոջ անձի պատճառով, այլ կերպ ասած ճարտարապետական կառույցը (լա՞վ, թե՞ վատ, էս դեպքում էական չի) ստորադասում ես ինչ-որ կոնկրետ անհատի ինչ-որ դրդապատճառից:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Ո՜ւֆ…
Գրառումդ կարդում եմ, արդեն ուղեղս չի մտնում, թե ինչ ա գրված…
Չէ, ճիշտ չհասկացար, ոնց որ թե։ Սենց ասեմ
1. Կառույցը քանդելուն (եթե չդիտարկենք որեւէ այլ բան, այդ թվում հետագա կառուցվելիքը) դեմ եմ։
2. Եկեղեցի սարքելուն կողմ եմ (էդ որ ասում են, իբր եկեղեցիները դատարկ ա, մարդ չի գնում, էդ մարդիկ կիրակի ժամը 11-ին թող մի հատ գնան Կաթողիկե, կամ Զորավոր, կամ սբ. Հովհաննես)։
3. Եկեղեցուն իրա տեղը վերադարձնելուն կողմ եմ։
4. Որեւէ արժեքավոր ճարտարապետության քանդելուն դեմ եմ։
5. Ամառային դահլիճը գոհար չեմ համարում։
6. Անհատի դրդապատճառն իմանալուց հետո իրա որոշման համար ուրախ եմ, որովհետեւ ինչքան որ շատերի համար էս քանդելը վատ է, կարար դրանից էլ շա՜տ ավելի վատ լիներ, որովհետեւ կարար քանդվեր ու լրիվ այլ բան սարքվել։
7. եւ այլն, էլի լիքը հանգամանք կա, չգիտեմ որ մեկը գրեմ` ժողովրդի կարծիք, կաթողիկոսի գրպան, փող ուտելու տեղ, եկեղեցու խեխտում էդ նեղ արանքում, քաղաքաշինական անհամապատասխանություն* եւ այլն։
Հիմա դե արի ու էսքանը իրար կպցրու…
* Հենց նոր բացեցի Google Earth-ը ու նկատեցի քաղաքաշինական փոքրիկ անհամապատասխանություն, որը կայանում ա նրանում, որ ընդհանրապես եկեղեցու գլխավոր մուտքը պիտի լինի շենքի արեւմուտքից, իսկ տվյալ դեպքում արեւմուտքը գալիս ա ամառային դահլիճից դեպի ռուսական թատրոն եղած ուղղությունը, այսինքն` շենքի գլխավոր մուտքը ծածկվելու ա կինոմոսկվայի գլխավոր մասնաշենքի կողմից։
Այլ կերպ ասած խոսակցություն ես լսել, որ ինչ-որ մեկը Մոսկվա կինոթատրոնի տիրոջ ձեռքից փորձել է խլել այդ տարածքը՝ օբյեկտ սարքելու համար, այս մարդն էլ ընտրել է չարյաց փոքրագույնը՝ եկեղեցուն նվիրելը:
Վստահ եմ, որ եթե տենց բարձր կռիշով մեկը խլելու նպատակ ունենար (ունի), կխլեր (կխլի) անկախ ամեն ինչից:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Rhayader (13.03.2010), Ungrateful (13.03.2010), VisTolog (23.03.2010)
Ի՞նքն էր պատրաստվում փլել (ու, ենթադրում եմ, հրեամասոնաիլյումինատասատանիստական հավաքատեղի սարքել)
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
VisTolog (23.03.2010)
Ի՞նչ վիճելու խնդիր կարա լինի, ամեն մեկս մեր կարծիքն ենք հայտնում: Ինչ վերաբերվումա դահլիճն ու եկեղեցին նույն հարթության վրա դնելուն ապա եթե ժամանակ ունես էս հարցազրույցը կարդա: Շատ հետաքրքիր վերլուծությունա…
http://www.akumb.am/showthread.php/5...=1#post1944248
Հա, հույզն է լոկ մնայունը՝
Մնացյալը անցողիկ…
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ