Jarre (12.03.2010)
Ճիշտ ես ասում, թող էն մյուս հները պահպանեին, բայց հիմա դրա մասին չի խոսքը։
Չգիտես ինչի «էլիտար» շենքերը անիմաստ չեն, բայց եկեղեցին անիմաստ ա։
Շատ հնարավոր ա, ու ես գրե թե համոզված եմ, որ սա սարքում են ոչ թե որովհետեւ իրանք շատ քրիստոնյա են, այլ որովհետեւ փող սարքելու տեղ ա։ Բայց մեկ ա, էլի կողմ եմ, որովհետեւ եթե մեկը լավ բան ա անում, կապ չունի, թե ինքը ինչ նպատակով ա անում, եթե արդյունքը լավ ա, ուրեմն արժի, որ անի։ Ճիշտ ա, բյուջեն մի քիչ կտուժի, բայց հավատացնում եմ, էս բյուջեն տուժացնող գործոնների 1%-ն էլ չի։
Է թող էդ մեծը չսարքեն։ Դրա սարքելուն երկու ձեռքով, երկու ոտքով ու մնացած բոլոր մարմնիս մասերով դեմ եմ, որովհետեւ հա՛մ անճոռնիության գագաթնակետն ա լինելու, հա՛մ էլ խեխտելու ա Կաթողիկեին, որը ի դեպ, շատ մեծ արժեք ունի, որովհետեւ Երեւանի ամենահին շինությունն ա։
Ձայնալար ջան, եկեղեցիներ կան, ու հենց նույն Գրիգոր Լուսավորիչը ես ինքս քանդել կտայի, որովհետեւ նախ Ստեփան Քյուրքչյանը ու եկեղեցին անհամատեղելի հասկացություններ են, հետո դա մեր քաղաքի ամենաանճոռնի շենքերից մեկն ա, ԻՄՀՕ։ Էլ չասեմ, որ մեջի ակուստինկան էնքան ահավոր ա, որ գնում տերտերի դիմացն ես կանգնում, էլի չես լսում խոսացածը։
Ինչ վերաբերում ա էս եկեղեցուն, անկեղծ ասած ես էլ էի նոր ուզում պատկերացնել, թե ոնց են խցկելու էդ արանքը, բայց չստացվեց։ Այնուամենայնիվ կարելի էր փոքրը սարքել։ Ստեղ կարեւորը ոչ թե մեծությունն ա, ու շատ մարդ տեղավորելը, այլ գաղափարն ա` եթե ժամանակին եկեղեցի ա եղել ըտեղ, հիմա էլ պիտի լինի, կապ չունի մեծ, փոքր, կանաչ, թե կարմիր…
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
I may be paranoid but no android!
Կներեք էլի, բայց Երևանը մինչև Թամանյանը գեղ էր:
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Չեմ կարծում ,թե գտնվելու է որևէ մեկը ով ոտք կդնի այդտեղ որպես նախկին Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցի հինը հնարավոր չէ հետ բերել,ուրիշ բան եթե ավերված լիներ և վերանորոգեին,չնայած այդ ժամանակ էլ հնարավոր չի լինում իրական մթնոլորտն ապահովել:Միայն TV ով կարող ենք լսել ծեծված խոսքեր"վերադարձնում ենք հին արժեքները" ,բայց բոլորս էլ գիտենք որ դա հնարավոր բան չէ այլ պարզապես"փող ենք աշխատում"
Եթե շները խոսել իմանային, մենք կկորցնեինք մեր միակ բարեկամներին...
Նույնիսկ գեղի մեջ գեղեցիկ կառույցներ են հանդիպում: Կարելի էր պահպանել գեղեցիկ շենքերը, իսկ գեղական տները քանդել ու փոխարեն կառուցել նմանատիպ ճարտարապետական լուծումներով գեղեցիկ շենքեր: Նույն ձևով կառուցվել է Գյումրին, որտեղ պահպանվել են 18-19-րդ դարի շատ գեղեցիկ տներ ու կողքերը կառուցվել են ժամանակակից շենքեր, որոնք միայն տարիքով են տարբերվում էդ հին շենքերից:
I may be paranoid but no android!
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Լեռնցի (12.03.2010)
Մի հատ թեմայից դուրս հարց..... Ասել Rammstein-ի` էդ ուր էին այդ նույն մտավորականները, երբ դրենցին Նախկին ԳԱԱ և Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի շենքը քանդեցին, որն, իմիջիայլոց, թամանյանական նախագիծ էր?? Հայոց լեզվիս քննության համար այդ շենքում եմ պարապել, ու չեմ հիշում մի դեպք, որ բացի այդ ինստիտուտի աշխատակազմից ուրիշ մեկը պայքարեր այդ շենքի քանդելու դեմ: Այդ ժամանակ լուսահոգի Գ.Ջահուկյանը դեռ կենդանի էր: Երևի սպասում էին, որ մահանա, նոր սկսեն....
Ես էլ կողմ չեմ որ քանդեն: Վախենում եմ տեղը մի հատ էլիտար եկեղեցի սարքեն` նեոններով, բաներով....
Դավիդուս ջան, ես կարող եմ միլիոն հարց բերեմ, թե ուր էին մտավորականներն այս կամ այն դեպքում:
Չեն եղել:
Հիմա ոտի են կանգնել:
Վա՞տ են արել:
Թե շարունակեն լռել, որ վաղը մյուս օրը Օպերայի շենքը քանդելուց որ ձեն հանեն, մտնես գրես «իսկ ու՞ր էին, երբ Մոսկվա կինոթատրոնի ամառային դահլիճն էին քանդում»:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Սպասում էի, որ կհամեմատես Աբեղյանական ու Դասական ուղղագրության թեմայի հետ։
Իզուր ես զարմանում, որովհետեւ ես նման մոլուցք չունեմ, սխալ կարծիքի ես։ Նույն հյուսիսային պողոտայի հին տները քանդելուն լրիվ կողմ կլինեի, եթե իմանայի, որ տեղում ինչ-որ բան են սարքելու, որը էդ խարխուլ տներից ավելի մեծ արժեք կներկայացնի։
Ու չնայած հյուսիսային պողոտան իմ համար ճարտարապետական արժեք չունի, բայց էլի չէի ուզի, որ հիմա քանդեն ու հին տները հետ բերեն։
Իմ մոլուցքից խոսելիս մի բան մոռացար հաշվի առնել, որ ես ոչ թե ասում եմ հետ բերենք հինը նույնությամբ` ոնց որ եղել ա, այլ ասում եմ` կարեւորը եկեղեցի լինի, ուզում ա, թող սարքած լինի մետաղական կոնստրուկցիաներով, վրայից էլ ալյուկոբոնդով երեսպատված։
Քո ասած վանդալիզմին վաղ թե ուշ պիտի գնանք, որովհետեւ էդ դահլիճը ի տարբերություն եկեղեցիների, մաշվում ա ոչ միայն ֆիզիկապես, այլեւ բարոյապես։ Իսկ բարոյապես մաշված շինությունը չարժի պահել, որպես հուշարձան, եթե կան շատ ավելի մեծ արժեք ունեցող ու բարոյապխես ավելի քիչ մաշված շենքեր, որոնք չեն պահվում։
Թամանյանը լավ էր արել, թե վատ, չեմ ուզում քննարկել, բայց ինքը սարքել էր քաղաք, այլ ոչ թե հիմիկվանի նման բառդակ։
Ի դեպ Կաթողիկեն էլ ա եղել տենց մեծ, երկարուկ բազիլիկ, որը քանդել են, ու մեջից դուրս ա եկել էս փոքր ու հին եկեղեցին։
Ինչ վերաբերում եկեղեցիների դատարկ լինելուն, ասեմ, որ եկեղեցին չպիտի էլ միշտ լցված լինի։
Իմ դուրը գալիս էր, բայց դե դա չի կարեւորը։ Չուկը արդեն ասեց` դու չես կարա տեսած լինես նախագիծ, որովհետեւ մրցույթում դեռ հաղթող չկա։ Մրցույթը անցած տարվա հոկտեմբերին ա սկսել ու ընդունումը ավարտվել ա էս տարվա հունվարի տասնքանիսին։ Մասնակցել են ոչ թե հարյուրավոր, այլ հազարավոր նախագծեր` ամբողջ աշխարհից։
Այս դեպքում լրիվ անհասկանալի է դառնում տեսակետդ: Ի՞նչ է, սուրբ հող է այդտեղ, որ հենց այդտեղ պիտի սարքեն: Նույն տեղում սարքելը դեռ ինչ-որ կերպ կարող եմ հասկանալ, եթե ուզում են հին հուշարձանը վերականգնեն, բայց եթե դու կողմ ես, որ լրիվ այլ տիպի եկեղեցի սարքեն, ապա ինչու ոչ այլ տեղ: Ի՞նչ է, տե՞ղն է պակաս:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Արտակ ջան, նախ ասեմ, որ եթե եկեղեցին դիտարկում ենք որպես հասարակ շենք, ապա էս թեմայում իմ կարծիքը ոչնչով չէր տարբերվի մեծամասնության կարծիքից։
Հավելում. Ասեմ ավելին, եթե էդ տեղում եկեղեցի եղած չլիներ, ու որոշեին քանդել եկեղեցի սարքել, էլի երկու ձեռքով դեմ կլինեի։
Դժվար է սենց բաներ բացատրել մարդկանց, ովքեր թերահավատորեն են վերաբերվում գերբնական որեւէ բանի հանդեպ (չգիտեմ` դու ոնց ես վերաբերվում, ոնց որ թե կրոնին շատ մոտիկ չես )։ Չգիտեմ, ես ինքս էլ լրիվ չեմ հասկանում (հակառակ դեպքում գիտական հիմնավորումներ կբերեի), բայց խորապես համոզված եմ, որ եկեղեցու տեղում այլ բան պիտի չլինի։
Նույն բանը էլի ասեմ, ինչի՞ մեհյանների տեղերում են եկեղեցիներ սարքվել։ Էջմիածնի Մայր տաճարի տակ կա հայտնաբերվել է կրակարան։ Ինչո՞ւ ա վրան եկեղեցին կառուցվել, որովհետեւ համարվում ա, որ դա զորություն ունեցող տեղ ա։ Կարծիք եմ լսել, որ դա սանդարամետի մուտքերից մեկն ա, իսկ եկեղեցին կոպիտ ասած փակում ա դա, ու չի թողնում, որ անդրաշխարհի ուժերը դուրս գան։
Մի խոսքով ում համար սա ծիծաղալու ա թվում, թող ուղղակի գրառմանս չպատասխանի։
Իսկ ով որ աթեիստ չի, ապա թող հավատացած լինի, որ եկեղեցու տեղի ընտրության մեջ ոչ մի բանը պատահական չի։
E-la Via (14.03.2010)
Ծիծաղելիի հարցը չի, այլ այն հասարակ բանի, որ ոչ եկեղեցականները, ոչ աշխարհիկ որևէ մեկը որևէ դետեկտոր սարք չունեն ու չեն ունեցել նման գերբնական տեղերը գտնել, որոշելու համար:
Ու նաև քանի որ հակառակ դեպքում անիծյալ տեղ էր լինելու Մոսկվա կինոթատրոնի ամառային դահլիճը, որտեղ մտնողների ոտքերը անմիջապես պետք է չորանային:
Մի խոսքով առաջարկում եմ լուրջ ասպեկտից քննարկել:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ