User Tag List

Էջ 13 13-ից ԱռաջինԱռաջին ... 3910111213
Ցույց են տրվում 181 համարից մինչև 190 համարի արդյունքները՝ ընդհանուր 190 հատից

Թեմա: Վանդալիզմը շարունակվում է: Հերթական զոհը՝ «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճ:

  1. #181
    . keyboard-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2007
    Գրառումներ
    4,771
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Վանդալիզմը շարունակվում է: Հերթական զոհը՝ «Մոսկավ» կինոթատրոնի ամառային դահլիճ:

    Մեջբերում ministr-ի խոսքերից Նայել գրառումը
    http://chi.am/news/100327/10032704.htm

    Շատա հեռու իրականությունից հոդվածագիրը? Երևի թե ոչ...
    Անձամբ ինձ համար, հեղինակի ոչ մի գրածը իրականության մոտ չի.
    Էն Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին ամառային դահլիճից ոչ պակաս երկաթ-բետոնե տուպոյ կառույցա, հլը Մայր Աթոռին նայեք ու Լուսավորչին, տարբերություն չկա՞
    Եկեղեցի սարքելու համար, ոչ մի նշանակություն չունի մենք կրոնը պետական ենք ընդունել թե սեփական կամ էլ ասնեք վրացիքի պես երեք անգամ փոխել կամ չփոխել:
    Այ ձեր հոգուն ղուրբան ինձնից Աստվածավախ չլնեն, բայց ես դեմ եմ էն գաղափարին, որ պիտի մի բան քանդեն նոր եկեղեցի կառուցեն, թող կառուցեն ամեն շենքի պադեզդի դեմը թող մի իրեք հատ կառուցեն, բայց ախր տենց չի կարելի էլի, լինի դա մի գարաժ, թե ասենք ամառային դահլիճ, թե սրճարան դա կապ չունի ստեղ մի միտքա, որ ժողովրդին հորդորումա բոյկոտի, դա էս իմ գռածնա ԵՍ ԴԵՄ ԵՄ, ՈՐ ԵԿԵՂԵՑԻ ՍԱՐՔԵԼՈՒ ՀԱՄԱՐ, ՄԵԿ ԱՅԼ ՇԻՆՈՒԹՅՈՒՆ ՔԱՆԴՎԻ, ԱՅՆ ԷԼ ՔԱՂԱՔԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ: Էսքան բան:
    Վերջերս Թբիլիսիում էի, ժողովրդի էն շարժը, որ կար եկեղեցուց առավոտ, թե երեկոյան ինձ զարմացրեց, մարդիք աշխատանքային օրով, երեկոյան գործից հետո գնում են եկեղեցի նոր տուն են գնում, իսկ ինձ ասեք քանի մարդ է գոնե շաբաթը մի անգամ, կիրակի օրով հայաստանում պատարագի գնում, որ ներկայիս գործող եղեղեցիների մեջ գտնվող մարդկանց հաշվենք հարյուրը չի գերազանցի, ու հիմա ինչ, որ եկեղեցի ենք սարքում կդառնա հարյու տա՞ս: Եկեղեցի սարքելու տեղը, թող մարդկանց հոգիները "սարքեն", որ մարդիք հավատան եկեղեցուն ու նրա քայլերի դեմ չբոյկոտեն:
    Հ.Գ. Ըստ Աստվածաշնչի, Քրիստոսը, որ Մայր Աթոռի տեղը նշել է, չի ասել հեթանոսական տաճարը քանդեք, այն մինչև օրս կայուն է, ընդ որում, Վազգեն Ա, երջանկահիշատակ հայրապետը, դրա պահպանման համար շատ մեծ ու նվիրական գործ է արել:

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Tig (02.04.2010)

  3. #182
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    44
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Վանդալիզմը շարունակվում է: Հերթական զոհը՝ «Մոսկավ» կինոթատրոնի ամառային դահլիճ:

    Բայց ես օրինակ դեմ եմ հենց եկեղեցի սարքելուն: Քանի որ էդ փողով շատ ավելի կարևոր բան կարելիա սարքել, օրինակ ինչպես Տեր Շմավոնը մի առիթով ասեց՝ կրթական համալիր: Էսօր մենք դրանց պակասը շատ ունենք, համ կրթության հարցա լուծում համ զբաղվածության, համ էլ աշխատատեղերի…

    հ.գ. դրա խաթեր նույնիսկ համաձայն կլինեմ ամառային դահլիճի քանդմանը…
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  4. #183
    . keyboard-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2007
    Գրառումներ
    4,771
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Վանդալիզմը շարունակվում է: Հերթական զոհը՝ «Մոսկավ» կինոթատրոնի ամառային դահլիճ:

    շարունակություն, մոռացա ավելացնեմ...
    Ու ինչա հեղինակը վստահ, որ նոր եկեղեցին երկաթ-բետոնից չի լինելու այլ գոֆրո հումքից չգիտեմ, է մի երկաթ բետոնը քանդում են, մյուսը կառուցեն իմաստ որնա էս դեպքում, ափսոս հեղինակին հարցնել չեմ կարող...

  5. #184
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    35
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Վանդալիզմը շարունակվում է: Հերթական զոհը՝ «Մոսկավ» կինոթատրոնի ամառային դահլիճ:

    Մեջբերում keyboard-ի խոսքերից Նայել գրառումը
    Եկեղեցի սարքելու համար, ոչ մի նշանակություն չունի մենք կրոնը պետական ենք ընդունել թե սեփական կամ էլ ասնեք վրացիքի պես երեք անգամ փոխել կամ չփոխել:
    Այ ձեր հոգուն ղուրբան ինձնից Աստվածավախ չլնեն, բայց ես դեմ եմ էն գաղափարին, որ պիտի մի բան քանդեն նոր եկեղեցի կառուցեն, թող կառուցեն ամեն շենքի պադեզդի դեմը թող մի իրեք հատ կառուցեն, բայց ախր տենց չի կարելի էլի, լինի դա մի գարաժ, թե ասենք ամառային դահլիճ, թե սրճարան դա կապ չունի ստեղ մի միտքա, որ ժողովրդին հորդորումա բոյկոտի, դա էս իմ գռածնա ԵՍ ԴԵՄ ԵՄ, ՈՐ ԵԿԵՂԵՑԻ ՍԱՐՔԵԼՈՒ ՀԱՄԱՐ, ՄԵԿ ԱՅԼ ՇԻՆՈՒԹՅՈՒՆ ՔԱՆԴՎԻ, ԱՅՆ ԷԼ ՔԱՂԱՔԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ: Էսքան բան:
    Ոնց նայում եմ թեման գնալով ավելի ա ծայրահեղանում։ keyboard ջան ինչքան հասկացա` դու նախ եւ առաջ ես եկեղեցի սարքելուն ես դեմ, անկախ նրանից դրա համար պիտի քանդվի ամառային դահլի՞ճ, գարա՞ժ, թե՞ մի կտոր ասֆալտ` հիմք փորելու համար, հա՞։

  6. #185
    . keyboard-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2007
    Գրառումներ
    4,771
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Վանդալիզմը շարունակվում է: Հերթական զոհը՝ «Մոսկավ» կինոթատրոնի ամառային դահլիճ:

    Մեջբերում Rammstein-ի խոսքերից Նայել գրառումը
    Ոնց նայում եմ թեման գնալով ավելի ա ծայրահեղանում։ keyboard ջան ինչքան հասկացա` դու նախ եւ առաջ ես եկեղեցի սարքելուն ես դեմ, անկախ նրանից դրա համար պիտի քանդվի ամառային դահլի՞ճ, գարա՞ժ, թե՞ մի կտոր ասֆալտ` հիմք փորելու համար, հա՞։
    Չէ, ցանկացած շինություն սարքելու համար դեմ եմ, որ մեկ այլը քանդվի, տվյալ պարագայում հենց այս եկեղեցին սարքելու համար, դեմ եմ, որ դաժե մի հատ գարաժ քանդվի
    գարաժն ու մնացած շինությունները կոպիտ եմ ասում, որ պարզ լինի:

  7. #186
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    30.11.2009
    Գրառումներ
    52
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Վանդալիզմը շարունակվում է: Հերթական զոհը՝ «Մոսկավ» կինոթատրոնի ամառային դահլիճ:

    Ինձ բնավ չի զարմացնում, որ եկեղեցի պետք է կառուցվի մեկ այլ շինություն քանդելու գնով, առաջին դեպքը չի, ցավոք ավելի վատ փաստեր էլ կան մեր պատմության մեջ։ Զարմանալի չի, որ եկեղեցի կառուցվում է, այլ ոչ թե եղածը վերակառուցվում. փառասիրությունն էլ է մարդկային հատկանիշ։ Զարմանալի է, որ թվում է, թե այդ քարե շինությունը ինչ–որ ոգեկան կամ հոգեկան լիցք է հաղորդելու այս համատարած թմբիրին։

  8. #187
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Վանդալիզմը շարունակվում է: Հերթական զոհը՝ «Մոսկավ» կինոթատրոնի ամառային դահլիճ:

    էս թեմայով հումոր
    Քանդել, թե չքանդել. առանց փողկապի զրույց Գարեգին Բ-ի հետ

    (Ս=Սերգեյ) (Կ=Կաթողիկոս)

    Նորին Սուրբ Օծություն Գարեգին Բ-ն համաձայնվեց պատասխանել ԱրմՔոմեդիի մի քանի հարցերին` կապված կինո Մոսկվայի դահլիճի ապամոնտաժման ծրագրերի հետ:

    "Նոր եկեղեցին կբացի նոր հնարավորություններ հայ աղոթողների համար",-ՆՍՕՏՏ

    Ս. Նախ շնորհակալություն հրավերը ընդունելու համար, պարոն Ներսիսյան: Կաշխատեմ շատ ժամանակ չխլել…

    Կ. Եթե դժվար չի … «Ձերդ Սուրբ Օծություն»

    Ս. Հա.. կներեք: Եվ այսպես միանգամից սկսենք ամենակարևորից` ինչո՞ւ որոշեցիք քանդել կինոդահլիճը:

    Կ. Նախ թույլ տվեք ամենայն Հայոց ժողովրդին հանդուրժողականության կոչ անել: Չնայած մեր դժվար ժամանակներին` մենք չպետք է տրվենք թշնամանքին և պետք է շարունակենք սիրել միմյանց:

    Ս. Օքեյ. իսկ հիմա… ինչո՞ւ որոշեցիք քանդել դահլիճը:

    Կ. Սիրելի տիար Սերգեյ: Նախ սա կառավարության որոշումն էր: Եվ ընդհանրապես խնդիրը ոչ թե ինչ-որ բան քանդելու… Որդյակս, նախ խնդրում եմ ծամոնդ հանիր…

    Ս. Կներեք.. Շատ բարի, բայց չէ՞ որ շատերի կողմից այդ դահլիճը ընկալվում է որպես Երևան քաղաքի ճարտարապետական արժեք: Արդյո՞ք դա դուք չեք կարևորում:

    Կ. Սիրելի որդյակ: Մայր Աթոռը չի քանդում այդ դահլիճը քանդելու համար: Մայր աթոռը փոխարենը կառուցում է նոր եկեղեցի: Սովետական հրեշագործների կողմից քանդած մի գեղեցիկ, գողտրիկ մատուռ: Մենք ընդամենը վերականգնում ենք պատմական արդարությունը:

    Ս. Բայց չէ՞ որ հրեշագործները նաև կառուցել են ամբողջ Երևանը.. Իսկ մյուս կողմից մի քանի հարյուր տարի առաջ նաև այլ շինություններ կային այս տարածքներում… արդյոք պետք է քաղաքի դեմքը այդպես փոխել: Նույն հաջողությամբ հնեաբանները կարող են պահանջել Մատենադարանի տեղը վաղուց քանդված ինչ-որ դինոզավրի կարևոր քարանձավ վերականգնել, կամ Հրապարակում, եթե չեմ սխալվում ուղափառ եկեղեցի կար, որը էլի հոգևոր ու մշակութային արժեք է ներկայացնում: Ի՞նչ, հիմա Հրապարակի մեջ տեղում վերականգնենք նաև այդ եկեղեցի՞ն:

    Կ. Սիրելի երիտասարդ: Պետք չէ անհեթեթության հասցնել ամեն ինչ: Կա ծրագիր, կա կառավարության որոշում: Ի վերջո կա Աստված: Աստված ուզում է, որ այդ եկեղեցին կառուցվի:

    Ս. Պարոն Ներսիսյան, այ պատկերացրեք..

    Կ. Սուրբ Օծություն… Ձերդ Սուրբ Օծություն… ախր խնդրեցի..

    Ս. Կներեք… Այ պատկերացրեք..

    Կ. Ծամոնը…

    Ս. Հազար ներողություն… Պատկերացրեք, Էջմիածնի տեղը լիներ հին ամֆիթատրոն… ու նույնիսկ, եթե չեմ շփոթվում իրականում էլ Էջմիածինը կառուցվել է ինչ-որ հեթանոսական տաճարի վրա: Հիմա ինչ, պետք է քանդենք, որ դա վերականգնե՞նք:

    Կ. Ոչ: Ձեր բերած զուգահեռները անհիմն են: Եվ ընդհանրապես ամբողջ Երևանում ագրեսիվ շինարարություն է գնում: Բազմաթիվ մեծահարուստներ արդեն աղավաղել ու աղավաղում են մեր քաղաքը: Այդ ամենի վրա կարծես աչք եք փակում, բայց հենց Ներսիսյանը մի փոքր օբյեկտ որոշեց բացի…

    Սովետական բռնազավթիչների կողմից բարբարոսաբար կառուցված կինոդահլիճ:

    Ս. Նորին Սուրբ Օծությունը..

    Կ. Հա.. կներեք… Հենց մի կետ էլ մեզ հասավ, բոլորը կարծես դրան էլ սպասում էին, որ հարձակվեն: Նայեք` մյուսները որքան են փչացնում քաղաքը ու տեսեք` որքան աննշան ենք մենք փչացնում Երևանը:

    Ս. Բայց արդյո՞ք կա այդ եկեղեցու իրական պահանջը: Կարծում եմ ներկայիս եկեղեցիները նույնիսկ կիսադատարկ են գրեթե միշտ:

    Կ. Սխալվում ես, երիտասարդ: Եկեղեցիները մեծագույն դժվարությամբ են հասցնում սպասարկել կնունքներն ու հարսանիքները: Այսօր Հայաստանում կա եկեղեցիների և տերտերների մեծ պահանջ:

    Ս. Իրո՞ք:

    Կ. Իհարկե: Մեր տնտեսական վիճակը և երկրի զարգացումը դարձնում է եկեղեցին առավել կարևոր: Ավելի և ավելի շատ հայորդիներ հասկանում են, որ արժանապատիվ կյանքի միակ ելքը կրոնի կողմից առաջարկվող հնարավորություններն են: Եկեղեցին երջանիկ կյանքի նոր հորիզոններ է բացում մարդկանց առջև:

    Ս. Այսպիսի մի հարց: Իսկ ի՞նչ օգուտ է տալիս եկեղեցին այսօրվա մեր հասարակությանը: Կա՞ն ինչ-որ հաջողության պատմություններ: Այսպես ասած “success stories”.

    Կ. Կարծում եմ հարցը կոռեկտ չէ: Թույլ տվեք ավարտենք այսքանով:

    Ս. Լավ: Վերջին հարցը: Իսկ եթե պարզվի, որ երևանցիների մեծամասնությունը այնուամենայնիվ դեմ է եկեղեցու կառուցմանը, ի՞նչ դիրք կընդունի եկեղեցին:

    Կ. Եկեղեցին օրինապաշտ մարմին է… կա կառավարության որոշում, կան կանոնակարգեր: Վստահ եմ` Աստված մեր տեղը նույն կերպ կվարվեր:

    Ս. Շնորհակալություն, պարոն…:

    Կ. Սուրբ Օծություն: Հաջողություն: Ամեն:

    armocomedy.com

  9. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (14.04.2010), Gayl (29.04.2010), Rhayader (29.04.2010), Տրիբուն (13.05.2010)

  10. #188
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    35
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երեկ զոմբիատրով լսեցի, որ տասնքանի կողմ, 6 դեմ, 3 ձեռընպահ ձայներով ընդունվել ա չքանդելու որոշումը:

  11. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (29.04.2010), Jarre (29.04.2010), Rhayader (29.04.2010), Tig (29.04.2010), VisTolog (29.04.2010), Whyspher Whisper (29.04.2010), Ռուֆուս (29.04.2010)

  12. #189
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Rammstein-ի խոսքերից Նայել գրառումը
    Երեկ զոմբիատրով լսեցի, որ տասնքանի կողմ, 6 դեմ, 3 ձեռընպահ ձայներով ընդունվել ա չքանդելու որոշումը:
    Ես չգիտեի, որ հանրային խորհուրդն արդեն նման որոշումներ ընդունելու իրավունք ունի

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  13. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Norton (29.04.2010), Rhayader (29.04.2010)

  14. #190
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Rammstein-ի խոսքերից Նայել գրառումը
    Երեկ զոմբիատրով լսեցի, որ տասնքանի կողմ, 6 դեմ, 3 ձեռընպահ ձայներով ընդունվել ա չքանդելու որոշումը:
    Ես հասկացա, որ ընդունվել ա որոշում՝դիմելու համապատասխան մարմիններին, շենքը ներառելու պատմամշակությաին հուշարձանների շարքում, և նաև որոշում՝չխառնվելու հարցին, այլ թողնելու, որ հոգևորականներն ու ճարտարապետներն իրենք որոշեն, ինչը նշանակում ա, որ ընդունվել ա , որոշում, որ հանրային խորհուրդը անիմաստ մարմին է, եթե հենց հարցը մի քիչ լուրջ է, որոշում է չխառնվել:

  15. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    keyboard (29.04.2010), Rammstein (29.04.2010), Tig (29.04.2010), Տրիբուն (13.05.2010)

Էջ 13 13-ից ԱռաջինԱռաջին ... 3910111213

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. http://moscowcinema.tk - Մոսկվա կինոթատրոնի ֆիլմացանկ
    Հեղինակ՝ Chelovek84, բաժին` Վեբ կայքերի քննարկում
    Գրառումներ: 7
    Վերջինը: 08.02.2013, 20:12
  2. Կինոմոսկվա - Վիդեո դահլիճ
    Հեղինակ՝ Adam, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 64
    Վերջինը: 10.08.2010, 11:53
  3. Գրառումներ: 109
    Վերջինը: 11.11.2008, 22:09
  4. Իշխանությունների հերթական զոհը «Ցայգ» անկախ հեռուստաընկերությունն է
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 10
    Վերջինը: 08.08.2007, 13:28

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •