User Tag List

Էջ 1 13-ից 1234511 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 190 հատից

Թեմա: Վանդալիզմը շարունակվում է: Հերթական զոհը՝ «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճ:

  1. #1
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    39
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Վանդալիզմը շարունակվում է: Հերթական զոհը՝ «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճ:

    Մտավորականները հորդորում են չքանդել «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի շենքը

    Ավելի քան վեց տասնյակ մտավորականներ նամակով դիմել են Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանին եւ Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսին՝ հույս հայտնելով, որ Մայր Աթոռը եւ ՀՀ Կառավարությունը կհրաժարվեն «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճը քանդելու եւ դրա տեղում քանդված Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցու տեսքին համապատասխան նոր եկեղեցի կառուցելու նախաձեռնությունից` «ի նշան խորաթափանցության եւ հայ ժողովրդի մշակութային արժեքների նկատմամբ հարգանքի»:
    Հայաստանի կառավարությունը, հիշեցնենք, փետրվարի 25-ին որոշում է ընդունել` Երեւանի «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի շենքի զբաղեցրած հողատարածքն անհատույց` սեփականության իրավունքով օտարել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին` նախկինում խորհրդային իշխանության կողմից քանդված Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցու տեսքին համապատասխան նոր եկեղեցի կառուցելու համար։

    Պնդելով, որ ճարտարապետներ Սպարտակ Կնտեղցյանի եւ Թելման Գեւորգյանի հեղինակած շինությունը Երեւանի «սակավաթիվ կառույցներից է, որն ունի բարձրարժեք ճարտարապետական լուծումներ ու լավագույնս ներգծված է մեր քաղաքին», նամակի հեղինակները հույս են հայտնում, որ «Մայր Աթոռը եւ ՀՀ Կառավարությունը կհրաժարվեն այս նախաձեռնությունից` ի նշան խորաթափանցության եւ հայ ժողովրդի մշակութային արժեքների նկատմամբ հարգանքի»։
    Վարչապետ Տիգրան Սարգսյանին նամակով դիմել է նաեւ Հայաստանի ճարտարապետների միությունը, որի նախագահ Մկրտիչ Մինասյանը չորեքշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում տարակուսանք հայտնեց, թե ինչպես կարող էր կառավարությունը նման որոշում ընդունել՝ առանց հասարակական քննարկումների ու մասնագետների հետ խորհրդակցելու:

    «Պետության կողմից պահպանվող հուշարձանների ցանկից կամայական հանել նման շնշանակությամբ շինությունը, որը մեծ հետք է թողել ժամանակակից հայ ճարտարապետության մեջ, չի կարելի», - ասաց Մինասյանը: - «Մենք վրդովված ենք, որ պետությունը կարողանում է հեշտությամբ հանել պետության կողմից պահպանվող հուշարձանների ցանկից նման շինությունը»:

    Ճարտարապետ Լեւոն Վարդանյանի համոզմամբ «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճը «հետթամանյանական շրջանում ժամանակակից ճարտարապետության ասպարեզում ամենափայլուն օրինակն է»:

    «Որովհետեւ դա միակ կառույցն էր, որ հասավ համաշխարհային բոլոր ստանդարտներին», - փաստարկեց նա՝ շարունակելով. - «Եթե մենք՝ երեւանցիներս, մեզ համարում ենք քաղաքացիներ, մենք բոլորով պետք է ոտքի կանգնենք եւ թույլ չտանք, որ այս գործընթացը շարունակվի»:

    Խորհրդային տարիներին քանդված Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցին:

    http://www.azatutyun.am/content/article/1979901.html

  2. Գրառմանը 14 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (11.03.2010), Ariadna (11.03.2010), Chuk (12.03.2010), davidus (11.03.2010), E-la Via (14.03.2010), Empty`Tears (12.03.2010), Jarre (12.03.2010), Norton (12.03.2010), Sagittarius (12.03.2010), Tig (12.03.2010), Yevuk (11.03.2010), Արիացի (11.03.2010), Արևածագ (15.03.2010), Լուսաբեր (12.03.2010)

  3. #2
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    35
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Վանդալիզմը շարունակվում է: Հերթական զոհը՝ «Մոսկավ» կինոթատրոնի ամառային դահլիճ:

    Միանում եմ պահանջին: Բայց դե տերտերների ձեռը սուպերկլեյ ա, մի բանի կպավ՝ բաց չեն թողնի:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  4. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Amaru (11.03.2010), My World My Space (16.03.2010), Tig (12.03.2010), VisTolog (23.03.2010)

  5. #3
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    32
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Վանդալիզմը շարունակվում է: Հերթական զոհը՝ «Մոսկավ» կինոթատրոնի ամառային դահլիճ:

    Մեծ-մեծ փրթել գիտեն էս «մտավորականները»։

    Շատ լավ են անում, որ ուզում են քանդել, ոչ թե որ վատն ա ամառային դահլիճի շենքը, այլ որովհետեւ եկեղեցի քանդելը մեծ սխալ ա, բայց փառք Աստծու, սովետը քանդվեց, ու հիմա կրոնը չի հետապնդվում։ Իսկ էս պայմաններում էդ քանդածը չվերականգնելը ավելացնում ա սխալի չափը։ Եզակի դեպքերից ա, երբ կողմ եմ հին ճարտարապետությունը քանդելուն։

    Էդ մտավորականները ո՞ւր էին, երբ որ հյուսիսային պողոտայի հին տներն էին քանդվում։ Ո՞ւր էին մտավորականները, երբ որ երիտասարդական պալատը` կուկուռուզնիկն էր քանդվում, որը իմ կարծիքով շատ ավելի մեծ ճարտարապետական արժեք ուներ, քան կինոմոսկվայի շենքը։ Ո՞ր են էդ մտավորականները, երբ որ օղակաձեւ այգին արդեն վերածվել է օղակաձեւ օբեկտանոցի։
    Ակնհայտ ա չէ՞, թր եթե կինոմոսկվան քանդեին, տեղը ստրիպ կլաբ կամ բոռդել սարքեին (որը բնականաբար կպատկաներ մի հաստավզի) ապա ոչ մեկ ռիսկ չէր անի ծպնտուն հանի։ Բայց հիմա տեսնում են եկեղեցի ա, այլ ոչ թե բիզնեսի աղբյուր, դրա համար բլբուլ կտրած խոսում են։

  6. #4
    Պատվավոր անդամ Արիացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2008
    Հասցե
    Մեծ Հայք, Սյունիք Նահանգ, Բաղք գավառ, Արծվանիկ գյուղ
    Գրառումներ
    1,587
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Վանդալիզմը շարունակվում է: Հերթական զոհը՝ «Մոսկավ» կինոթատրոնի ամառային դահլիճ:

    Մեր ներկայիս իշխանությունների չափից դուրս կրոնական լինելը դուրս չի գալիս
    Այ մարդ եկեղեցի եք ուզում սարքեք, տարեք ուրիշ տեղ սարքեք, կենտրոնում 3 եկեղեցի կա, ինչի՞ պետք ա էդ գյոզալ շենքը քանդեք: Կամ էլ գնացեք հլա քանդված եկեղեցիները վերականգնեք, որի մասին Սամվել Կարապետյանը բարձրաձայնում ա միշտ: Հետո որ եղածներում մարդկանց հոսքը այնքան մեծ լինի, որ չկարենաք պահանջները բավարարել, նոր եկեղեցի կսարքեք:

  7. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Amaru (11.03.2010), Ambrosine (11.03.2010), davidus (11.03.2010), My World My Space (16.03.2010), Sagittarius (12.03.2010), Yellow Raven (11.03.2010), Yevuk (11.03.2010), Արևհատիկ (11.03.2010), Տրիբուն (11.03.2010)

  8. #5
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    32
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Վանդալիզմը շարունակվում է: Հերթական զոհը՝ «Մոսկավ» կինոթատրոնի ամառային դահլիճ:

    Մեջբերում Արիացի-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեր ներկայիս իշխանությունների չափից դուրս կրոնական լինելը դուրս չի գալիս
    Այ մարդ եկեղեցի եք ուզում սարքեք, տարեք ուրիշ տեղ սարքեք, կենտրոնում 3 եկեղեցի կա, ինչի՞ պետք ա էդ գյոզալ շենքը քանդեք: Կամ էլ գնացեք հլա քանդված եկեղեցիները վերականգնեք, որի մասին Սամվել Կարապետյանը բարձրաձայնում ա միշտ: Հետո որ եղածներում մարդկանց հոսքը այնքան մեծ լինի, որ չկարենաք պահանջները բավարարել, նոր եկեղեցի կսարքեք:
    Մի հատ կիրակի օրը գնա կինոմոսկվայից 300 մետր հեռավորության վրա գտնվող սբ. Աստվածածին (Կաթողիկե) եկեղեցի, ու տես ինչ ա կատարվում։

    Մի բան էլ ավելացնեմ։ Եթե իրոք տենց համաշխարահյին մասշտաբի գլուխգործոց ա էդ շենքը, թող դա տանեն ուրիշ տեղ սարքեն։ Իսկ եկեղեցիները երբեք պատահական տեղերում չեն սարքվել, այլ եղել են միայն որոշակի տեղեր։ Պատահական չի, որ հեթանոսական տաճարների տեղերում են սարքվել։ Էդ տեղերը օժտված են ինչ-որ հատկություններով, որ գիտությանը դեռ հասու չի։
    Վերջին խմբագրող՝ Rammstein: 11.03.2010, 15:52:

  9. #6
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    42
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Վանդալիզմը շարունակվում է: Հերթական զոհը՝ «Մոսկավ» կինոթատրոնի ամառային դահլիճ:

    Էդքան տեղի խցանումը քիչ էր մի հատ էլ եկեղեցի?
    Հենա Սայաթ-Նովա Աբովյան խաչմերուկում կա էլի...

    Էդքան հնով հետաքրքրվող եք էն հին շենքերը պահպանեք, ոչ թե քանդեք տեղը ձեր էլիտար դամբարանները սարքեք:
    Էս ճգնաժամ պահին փող կպցնելու առիթա հա փաստորեն? Երկրի բյուջեն էսօր էգուցա որոշում են անկապ անիմաստ շինարարություն անեն: Էդքան որոշ մասերդ հերիքում էր ներկա Մուլտի Հաուսի տեղը սարքեիք:
    Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Արևհատիկ (11.03.2010)

  11. #7
    Պատվավոր անդամ Արիացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2008
    Հասցե
    Մեծ Հայք, Սյունիք Նահանգ, Բաղք գավառ, Արծվանիկ գյուղ
    Գրառումներ
    1,587
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Վանդալիզմը շարունակվում է: Հերթական զոհը՝ «Մոսկավ» կինոթատրոնի ամառային դահլիճ:

    Մեջբերում Rammstein-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի հատ կիրակի օրը գնա կինոմոսկվայից 300 մետր հեռավորության վրա գտնվող սբ. Աստվածածին (Կաթողիկե) եկեղեցի, ու տես ինչ ա կատարվում։
    Էդ էն Աբովյան Սայաթ-Նովա խաչմերուկինն ա՞: Դե դրա հետևն էլ մի ուրիշ ավելի մեծ եկեղեցի են կառուցում:

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Amaru (11.03.2010), Rhayader (11.03.2010)

  13. #8
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    39
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Վանդալիզմը շարունակվում է: Հերթական զոհը՝ «Մոսկավ» կինոթատրոնի ամառային դահլիճ:

    Ռամշ ջան, եկեղեցի կառուցելով չի որ քրիստոնեա են դառնում, հիմա դու՝ որպես հավատացյալ, եկեղեցու պակաս զգո՞ւմ ես: Ես չեմ զգում: Կենտրոնում կան Սուրբ Զորավոր, Կաթողիկե, Սուրբ Հովհաննես, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, Սուրբ Սարգիս եկեղեցիները: Բացի այդ՝ ճարտարապետ տղա ես, ո՞նց ես պատկերացնում էդ արանքում եկեղեցի խցկելը՝ քաղաք ա հո լեգո չի: Եվ վերջապես էդ քանդված եկեղեցին էլ Զվարթնոցի տաճարը չի, վատ են արել, որ քանդել են, բայց դրանից հետո ավելի մեծ ճարտարապետական արժեք ներկայացնող եկեղեցիներ են կառուցվել ու վերակառուցվել էդ մեկն էլ թող մնա, բան չի պատահի:

  14. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (11.03.2010), Norton (12.03.2010), REAL_ist (13.03.2010), Yevuk (11.03.2010), Արիացի (11.03.2010), Արևածագ (15.03.2010), Տրիբուն (11.03.2010)

  15. #9
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    37
    Գրառումներ
    25,241
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    80 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Վանդալիզմը շարունակվում է: Հերթական զոհը՝ «Մոսկավ» կինոթատրոնի ամառային դահլիճ:

    Ավետ ջան, ինձ զարմացնում ա հինը անպայման վերադարձնելու քո մոլուցքը:
    Լրիվ նույն թեման ա, ինչ Աբեղյանական ուղղագրության հարցը:
    Մաշտոցյան վերացրել են, ստեղծել են Աբեղյանականը, հիմա համարում ես, որ պիտի Աբեղյանականը վերացնեն նորից Մաշտոցյանը ստեղծեն:
    Նույն կերպ, Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցին քանդել են, տեղը Մոսկվա կինոթատրոնի ամառային դահլիճ են ստեղծել, հիմա համարում ես, որ դա պետք ա քանդեն նորից Պողոս-Պետրոս սարքեն:

    Հոգ չէ, որ երկու դեպքում էլ գնում ենք նոր վանդալիզմի (իբր հնի հետևանքները վերացնելու համար):
    Եղել ա, վատ ա եղել, որ եղել ա, բայց եղել ա: Նոր Վանդալիզմով հինը հետ չես բերելու:
    Եթե տենց ա, եկեք էս անտեր երկիրը քանդենք ու ռեստավրացիա անենք ասենք 1930 թվականի տեսքով:
    Հո տենց չի՞:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  16. Գրառմանը 14 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Amaru (11.03.2010), Ariadna (11.03.2010), E-la Via (14.03.2010), Jarre (12.03.2010), ministr (11.03.2010), murmushka (11.03.2010), Norton (12.03.2010), REAL_ist (13.03.2010), Sagittarius (12.03.2010), Yevuk (11.03.2010), Արիացի (11.03.2010), Արշակ (15.03.2010), Մանուլ (11.03.2010), Տրիբուն (11.03.2010)

  17. #10
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    35
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Վանդալիզմը շարունակվում է: Հերթական զոհը՝ «Մոսկավ» կինոթատրոնի ամառային դահլիճ:

    Մեջբերում Rammstein-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեծ-մեծ փրթել գիտեն էս «մտավորականները»։

    Շատ լավ են անում, որ ուզում են քանդել, ոչ թե որ վատն ա ամառային դահլիճի շենքը, այլ որովհետեւ եկեղեցի քանդելը մեծ սխալ ա, բայց փառք Աստծու, սովետը քանդվեց, ու հիմա կրոնը չի հետապնդվում։ Իսկ էս պայմաններում էդ քանդածը չվերականգնելը ավելացնում ա սխալի չափը։ Եզակի դեպքերից ա, երբ կողմ եմ հին ճարտարապետությունը քանդելուն։

    Էդ մտավորականները ո՞ւր էին, երբ որ հյուսիսային պողոտայի հին տներն էին քանդվում։ Ո՞ւր էին մտավորականները, երբ որ երիտասարդական պալատը` կուկուռուզնիկն էր քանդվում, որը իմ կարծիքով շատ ավելի մեծ ճարտարապետական արժեք ուներ, քան կինոմոսկվայի շենքը։ Ո՞ր են էդ մտավորականները, երբ որ օղակաձեւ այգին արդեն վերածվել է օղակաձեւ օբեկտանոցի։
    Ակնհայտ ա չէ՞, թր եթե կինոմոսկվան քանդեին, տեղը ստրիպ կլաբ կամ բոռդել սարքեին (որը բնականաբար կպատկաներ մի հաստավզի) ապա ոչ մեկ ռիսկ չէր անի ծպնտուն հանի։ Բայց հիմա տեսնում են եկեղեցի ա, այլ ոչ թե բիզնեսի աղբյուր, դրա համար բլբուլ կտրած խոսում են։
    Իմացի, ինչի մասին ես խոսում: Մասնավորապես, հյուսիսային պողոտայի ավերվող, փլվող ու փտող տների համար ես ինքս մի քանի ամիս քյալա եմ տվել: Կուկուռուզնիկն էլ արդեն վթարային կառույց էր:
    Իսկ եկեղեցիները եթե քանդողը ծաղիկներից հոտ ա քաշում, ապա տեղում սարքածը քանդող-նորից եկեղեցի սարքողը կրկնակի հոտ ա քաշում ծաղիկներից:
    Ցանկացած դեպքում, եկեղեցի մենք շատ ունենք, շատ տեղ կա, որտեղ կարելի է եկեղեցի սարքել, մեր վեհափառն էլ, բարեբախտաբար, օրեցօր բարգավաճում ա: Թող գնա դոդի հայաթը մի հատ էլ վանք դնի:
    Վերջին խմբագրող՝ Ռուֆուս: 11.03.2010, 16:16: Պատճառ: տհաճ մասերի փոխարինումը ավելի գեղեցիկ բառերով
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  18. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Amaru (11.03.2010), E-la Via (14.03.2010), Jarre (12.03.2010), Արևածագ (15.03.2010), Տրիբուն (11.03.2010)

  19. #11
    Պատվավոր անդամ Արիացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2008
    Հասցե
    Մեծ Հայք, Սյունիք Նահանգ, Բաղք գավառ, Արծվանիկ գյուղ
    Գրառումներ
    1,587
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Վանդալիզմը շարունակվում է: Հերթական զոհը՝ «Մոսկավ» կինոթատրոնի ամառային դահլիճ:

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե տենց ա, եկեք էս անտեր երկիրը քանդենք ու ռեստավրացիա անենք ասենք 1930 թվականի տեսքով:
    Հո տենց չի՞:
    Կամ էլ ավելի հետ գնանք քրիստոնեության քանդածներն էլ վերականգնենք ու գանք հեթանոսության:
    Պահպանողականությունը լավ բան ա, բայց չափի մեջ:

  20. #12
    ... Chilly-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.11.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,611
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Վանդալիզմը շարունակվում է: Հերթական զոհը՝ «Մոսկավ» կինոթատրոնի ամառային դահլիճ:

    Եկեղեցի կառուցելը լավ բան է, բայց ներկայիս օլգարխային եկեղեցաշինությունն ահագին ցավոտ ու հիմար է երևում կողքից: Հայաստանում լիքը կարիքավորներ ու հիվանդներ կան, բնությունն անմխիթար վիճակում է ու հազար ու մի էդպիսի հարցեր... այ մարդ, էդ փողը որ պիտի դնեք եկեղեցի սարքեք, դրեք քաղաքի մաքրության վրա թեկուզ... քաղաքը զիբիլի մեջ կորած է, շրջակա «քաղաքից դուրս»-երը էլ չեմ ասում, իսկ ամառային դահլիճը անձամբ ինձ այնքան էլ դուր չի գալիս, բայց չէ որ ավելի հին է, քան կլինի էդտեղ կառուցված եկեղեցին... Ու հետո էլ չեմ կարծում, որ եթե Հայաստանում եկեղեցիները շատանան, մենք ավելի հավատացյալ ազգ ենք դառնալու...

  21. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Amaru (11.03.2010), E-la Via (14.03.2010), Jarre (12.03.2010), Արևածագ (15.03.2010), Ձայնալար (11.03.2010)

  22. #13
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    35
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Վանդալիզմը շարունակվում է: Հերթական զոհը՝ «Մոսկավ» կինոթատրոնի ամառային դահլիճ:

    Եկեք քանդենք, բայց չվերականգնենք կլինի ռեստավրացիա քարի դարի տեսքով
    Հայաստանի Մարդակերների Ասոցիացիան իր ջերմագին ողջույններն է հղում Պապուա Նոր Գվինեայի Մամբո Յամբո ցեղի առաջնորդ Բոբո Մոբոյին՝ Քարի դար վերադառնալու նախաձեռնության համար:

    Վերջերս Բոբո Մոբոն նշել է, որ Մամբո Յամբոն պատրաստվում է ամբողջովին վերադառնալ Քարի դար ու վերականգնել իրենց նախնիների այնպիսի սովորույթներ, ինչպիսիք են՝ խառնամուսնությունները, մարդակերությունն ու մարդկային զոհաբերությունները:

    Հայաստանի Մարդակերների Ասոցիացիայի նախագահ Ա. Չալաղաջյանը նշել է, որ սա լուրջ պատմական իրողություն է և հույս է հայտնել, որ Հայաստանը ևս մի օր կվերադառնա Քարի դար: Չալաղաջյանը Բոբո Մոբոյին է ուղարկել 50 հայ կույս աղջիկներ Քարի դարաշրջան վերադարձը նշող մեծ տոնախմբության ժամանակ զոհաբերելու համար: Չալաղաջյանի հայտարարության մեջ մասնավորապես նշվել է.
    - Հույս ունենք՝ մեր հայուհիների աղորժաբեր և յուղոտ բդիկները հաճելիորեն կզարդարեն ձեր տոնական սեղանը:

    Փա՜ռք քարի դարին:
    Քարի դարն է մեր ազգի ապագան:

    Ռուֆուս
    Հատուկ Դար Ակումբի համար
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  23. #14
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    35
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Վանդալիզմը շարունակվում է: Հերթական զոհը՝ «Մոսկավ» կինոթատրոնի ամառային դահլիճ:

    Մեջբերում Chilly-ի խոսքերից Նայել գրառումը
    Եկեղեցի կառուցելը լավ բան է, բայց ներկայիս օլգարխային եկեղեցաշինությունն ահագին ցավոտ ու հիմար է երևում կողքից: Հայաստանում լիքը կարիքավորներ ու հիվանդներ կան, բնությունն անմխիթար վիճակում է ու հազար ու մի էդպիսի հարցեր... այ մարդ, էդ փողը որ պիտի դնեք եկեղեցի սարքեք, դրեք քաղաքի մաքրության վրա թեկուզ... քաղաքը զիբիլի մեջ կորած է, շրջակա «քաղաքից դուրս»-երը էլ չեմ ասում, իսկ ամառային դահլիճը անձամբ ինձ այնքան էլ դուր չի գալիս, բայց չէ որ ավելի հին է, քան կլինի էդտեղ կառուցված եկեղեցին... Ու հետո էլ չեմ կարծում, որ եթե Հայաստանում եկեղեցիները շատանան, մենք ավելի հավատացյալ ազգ ենք դառնալու...
    Մարդկանց հոգիները փրկենք, նյութականն անցողիկ է...
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  24. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Արևածագ (15.03.2010)

  25. #15
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    38
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Վանդալիզմը շարունակվում է: Հերթական զոհը՝ «Մոսկավ» կինոթատրոնի ամառային դահլիճ:

    Իհարկե Թամանյանը շատ վատ բան էր արել քաղաքը ամբողջությամբ քանդելով ու տեղը նոր ու իմ կարծիքով բավականին տգեղ քաղաք կառուցելով: Աշխարհի բոլոր երկրներում պահպանում ու վերակառուցում են հինը, իսկ մեր մոտ հիմնահատակ քանդում են ու տեղը լրիվ ուրիշ բան սարքում:

    Պողոս-Պետրոս եկեղեցին քանդեցին, որովհետև կարծում էին, որ 16-17-րդ դդ կառույց է, մի եկեղեցի ավել պակաս շատ տարբերություն չէր տա... Քանդելու ժամանակ հայտնաբերեցին, որ եկեղեցու պատերի սվաղի տակ 5--րդ դարի որմնանկարներ կան, բայց արդեն ուշ էր, այսպիսով կորցրեցինք բավականին հին եկեղեցի: Բայց եթե հիմա Կինո Մոսկվայի ամառային դահլիճը քանդեն, ուրեմն կոմունիստներից ոչնչով չեն տարբերվում: Էն տպավորությունն ա, իբր թե քաղաքում հավատացյալները էնքան են շատացել, որ աղոթելու տեղ չի մնացել, մինչդեռ Կենտրոնի բոլոր եկեղեցիները օրվա ցանկացած ժամին գրեթե դատարկ են:

    Ինչ վերաբերվում է Կուկուրուզնիկին, էդ շենքը դուրս ընդհանրապես չէր գալիս, ոչ էլ ճարտարապետական ինչ-որ գոհար էր ու ճիշտ արեցին, որ քանդեցին: Դրա փոխարեն ցանկանում են հյուրանոց կառուցել, հյուրանոցի նախատիպը տեսել եմ ու շատ եմ հավանել, երբ կառուցեն, շատ գեղեցիկ շենք կունենանք Երևանում:
    I may be paranoid but no android!

  26. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Amaru (11.03.2010), Amarysa (12.03.2010), Chilly (13.03.2010), E-la Via (14.03.2010), Jarre (12.03.2010), Ժունդիայի (11.03.2010)

Էջ 1 13-ից 1234511 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. http://moscowcinema.tk - Մոսկվա կինոթատրոնի ֆիլմացանկ
    Հեղինակ՝ Chelovek84, բաժին` Վեբ կայքերի քննարկում
    Գրառումներ: 7
    Վերջինը: 08.02.2013, 20:12
  2. Կինոմոսկվա - Վիդեո դահլիճ
    Հեղինակ՝ Adam, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 64
    Վերջինը: 10.08.2010, 11:53
  3. Գրառումներ: 109
    Վերջինը: 11.11.2008, 22:09
  4. Իշխանությունների հերթական զոհը «Ցայգ» անկախ հեռուստաընկերությունն է
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 10
    Վերջինը: 08.08.2007, 13:28

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •