User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 10 համարի արդյունքները՝ ընդհանուր 10 հատից

Թեմա: Հոդված. «Խիզախ կին» մրցանակ Մարիամ Սուխուդյան

  1. #1
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    37
    Գրառումներ
    5,285
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հոդված. «Խիզախ կին» մրցանակ Մարիամ Սուխուդյան

    Էջը կարող եք նայել այստեղ՝ http://www.akumb.am/content.php/54-Խ...ւդյանին

  2. #2
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    25,110
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    69 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Հոդված. «Խիզախ կին» մրցանակ Մարիամ Սուխուդյան

    ՅՈՎԱՆՈՎԻՉԸ ՄՐՑԱՆԱԿ ՀԱՆՁՆԵՑ ՄԱՐԻԱՄ ՍՈՒԽՈՒԴՅԱՆԻՆ



    Այսօր ԱՄՆ դեսպանատանը տեղի է ունեցել միջոցառում, որի ընթացքում Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովոնովիչը առաջին անգամ Խիզախ կին մրցանակը հանձնել է քաղաքացիական հասարակության, բնապահպանության ակտիվիստ Մարիամ Սուխուդյանին:
    Մարի Յովանովիչի խոսքով մրցանակը հանձնվել է Սուխուդյանին շրջակա միջավայրի և հատուկ կարիք ունեցող երեխաների պաշտպանությանը և արդարությանը հետամուտ լինելու գործում պատասխանատվություն, խիզախություն և առաջնորդություն ցուցաբերելու համար:
    Մարիամ Սուխուդյանը իր խոսքում նշել է. Շնորհակալություն մրցանակի համար, չնայած, որ պոտենցիալ հանցագործ եմ, մեղադրվում եմ զրպարտության մեջ այն բանի համար, որ բարձրաձայնել եմ Նուբարաշենի հատուկ դպրոցում կատարվող արատավոր երևույթները: Պարտավորված եմ մրցանակը կիսել բոլոր նրանց հետ, ովքեր միշտ գտնվել են կողքիս՝ տարբեր հասարակական կազմակերպություններ, մամուլ: Կցանկանաի նախևառաջ գնահատված լինեի իմ պետության կողմից և իմ երկրում ինձ պաշտպանված զգայի: Մոտ 2 տարի է պայքար ենք մղում Թեղուտի անտառների պաշտպանության համար: Սա պետք է դիտվեր որպես ոչ թե իշխանությունների դեմ պայքար, այլ պայքար հանուն մեր և նրանց լինելիության, առողջ և լիարժեք կյանքի համար: Կցանկանայի իրավապահների կողմից պաշտպանված լինեի, այլ ոչ թե ստիպված լինեի պաշտպանվել իրենցից:

    Աղբյուր՝ lragir.am

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  3. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (10.03.2010), Jarre (10.03.2010), Kita (11.03.2010), Minerva (07.04.2010), Norton (10.03.2010), Sphinx (16.03.2010), Աբելյան (11.03.2010), Արշակ (10.03.2010), Նարե (11.03.2010), Ռուֆուս (10.03.2010)

  4. #3
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    37
    Գրառումներ
    5,285
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Քննչականը յուրովի է մեկնաբանել

    16:45 | Այսօր | ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

    ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւան քաղաքի քննչական վարչությունում շարունակվում է Նուբարաշենի թիվ 11 հատուկ օժանդակ դպրոցի ուսուցիչ Լ.Ս.-ի կողմից նույն կրթահամալիրի սաների նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու վերաբերյալ Հանրային հեռուստաընկերության «Հայլուր» լրատվական ծրագրով 13.11.2008թ. հեռարձակված նյութում մատնանշված հանգամանքների ստուգումը:

    Նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի ցուցումով կարճվել է ուսուցչի պատիվն ու արժանապատվությունը նվաստացնող կամ բարի համբավն արատավորող ակնհայտ սուտ տեղեկություններ տարածելու համար (ՀՀ քրեական օրենսգրքի 135-րդ հոդված) Էրեբունու քննչական բաժնի կողմից հարուցված քրեական գործի վարույթը, իսկ նշված հոդվածով որպես մեղադրյալ ներգրավված Մարիամ Սուխուդյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել, ընտրված խափանման միջոցը վերացվել:

    Երեւան քաղաքի քննչական վարչությունում իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ Էրեբունու քննչական բաժինը յուրովի է մեկնաբանել նախկինում ձեռք բերված ապացույցները:
    Բացի այդ՝ ձեռք են բերվել նոր ապացույցներ, որոնց վերլուծության արդյունքում չի հիմնավորվել Մ.Սուխուդյանին առաջադրված մեղադրանքը: Հարուցվել է քրեական գործ անչափահասների նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու համար:

    http://a1plus.am/am/official/2010/03/11/mariam

  5. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (12.03.2010), Chuk (11.03.2010), Minerva (07.04.2010), Monk (11.03.2010), Rhayader (15.03.2010), Sphinx (16.03.2010), Yeghoyan (12.03.2010), Աբելյան (11.03.2010), Արշակ (15.03.2010), Նարե (12.03.2010), Ներսես_AM (11.03.2010), Ուլուանա (11.03.2010), Ռուֆուս (11.03.2010)

  6. #4
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    36
    Գրառումներ
    11,460
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հոդված. «Խիզախ կին» մրցանակ Մարիամ Սուխուդյան

    Վերջապես Սա մեծ հաղթանակ է
    I may be paranoid but no android!

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Rhayader (15.03.2010)

  8. #5
    անծանոթուհի murmushka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    1,168
    Բլոգի գրառումներ
    20
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հոդված. «Խիզախ կին» մրցանակ Մարիամ Սուխուդյան

    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    Վերջապես Սա մեծ հաղթանակ է
    Ռուֆուս ջան, սա դեռ սկիզբն է
    Մի՛ փորձիր թաքցնել սխալդ, ընդունի՛ր այն, պատասխա՛ն տուր և շարժվի՛ր առաջ

  9. #6
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    25,110
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    69 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Օֆ-օֆ, ինչքան էլ ուզենք առանց դրսի միջամտության մեր հարցերը լուծենք, չի ստացվում
    Ամեն դեպքում շատ ուրախ եմ էս ելքի համար

  10. #7
    Սիրահարված ... Amarysa-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.10.2009
    Հասցե
    Małopolska
    Տարիք
    36
    Գրառումներ
    32
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շնորհավորում եմ Մարիամին։
    Նրա հայրը կարող է հանգիստ լինել, քանի որ իր աղջիկը հազար հատ տղա արժի

  11. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (12.03.2010), Rhayader (15.03.2010), Sphinx (16.03.2010), Ռուֆուս (11.03.2010)

  12. #8
    Լիարժեք անդամ Che_Guevara-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2007
    Գրառումներ
    131
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ապրի Մարիամը։ Հետապնդումների ամբողջ ընթացքում դրսևորեց ուժեղ կամք ու խիզախություն։ Ոչինչ, որ դրսի միջամտությամբ այս հարցը լուծվեց։ Կարևորը, որ արդարությունը հաղթեց։

  13. #9
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    33
    Գրառումներ
    6,141
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հոդված. «Խիզախ կին» մրցանակ Մարիամ Սուխուդյան

    Հուսանք, որ Մարիամի դուխը չի կոտրվի: Սա իսկապես մեծ փորձություն էր ցանկացած ակտիվիստի համար: Մեկ էլ՝ ապրի, էլ ֆլուդ չի անում ֆեյսբուքում:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  14. #10
    Լիարժեք անդամ Aurora-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2008
    Գրառումներ
    130
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շնորհավորում եմ Մարիամ ջան։

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Մարիամ Պետրոսյան, «Дом, в котором»
    Հեղինակ՝ Rhayader, բաժին` Գեղարվեստական գրականություն
    Գրառումներ: 8
    Վերջինը: 21.03.2015, 23:02
  2. Մարիամ Մագդաղենացու պատմվածքը
    Հեղինակ՝ Sambitbaba, բաժին` Թարգմանություններ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 07.03.2014, 19:48
  3. Գրառումներ: 2
    Վերջինը: 31.10.2009, 02:05
  4. «Նոբելյան մրցանակ»
    Հեղինակ՝ Ֆելո, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 19
    Վերջինը: 25.11.2008, 12:40
  5. Ի՞նչ անել, որ չստանաք Նոբելյան մրցանակ
    Հեղինակ՝ Արամ, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 29
    Վերջինը: 27.12.2006, 12:22

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •