User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ի՞նչ կանեիք, եթե մի օր իմանայիք, որ ձեր ծնողների խորթ զավակն եք։

Քվեարկողներ
39. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Կշարունակեի ապրել այնպես, ինչպես մինչև դրա մասին իմանալս։

    11 28.21%
  • Կհեռանայի «ծնողներիցս» և կփորձեի գտնել կենսաբանական ծնողներիս։

    0 0%
  • Կհեռանայի «ծնողներիցս», բայց չէի փորձի գտնել կենսաբանական ծնողներիս։

    0 0%
  • Կշարունակեի ապրել ծնողներիս հետ ու միաժամանակ կփորձեի գտնել կենսաբանական ծնողներիս։

    16 41.03%
  • Չեմ կարող ասել, թե ինչպես կվարվեի։

    12 30.77%
Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 45 հատից

Թեմա: Ձեր ծնողների խորթ զավակը

  1. #1
    Պատվավոր անդամ Մանե-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.11.2006
    Գրառումներ
    1,412
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ծիծաղ Ձեր ծնողների խորթ զավակը

    Էս թեմայի միտքը ինձ անդամներից մեկի/կարծեմApsara-ի/ գրառումը
    Եթե մի օր պարզեք/աստված չանի/,որ ձեր ծնողների հարազատ երեխան չեք,այլ որդեգրված,կամ գտել են,ապա ի՞նչ կանեք
    Կփորձեք գտնել ձեր իսկական ծնողներին,արդյոք այդ լուրը կարող է ծանր հոգեբանական ազդեցություն ունենել ձեր վրա
    Մի խոսքով,ի՞նչ կանեիք

  2. #2
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Խորթ երեխա

    Ճիշտն ասած, շատ ծանր թեմա է: Բայց կոնկրետ ես այդ մասին չեմ մտածել, չեմ էլ կարող մտածել. ախր չափից դուրս Իշխանյան եմ: Որդեգրված երեխան էդքան Իշխանյան չէր կարող լինել:

  3. #3
    հարս վնեզակոնա Apsara-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2007
    Հասցե
    իմ մեջ
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,992
    Բլոգի գրառումներ
    27
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Խորթ երեխա

    Իսկապես, որ ծանր թեմա է, բայց երբ փոքր էի, չգիտեմ ֆիլմերի ազդեցությունն էր երևի, որ միշտ կասկածել եմ թե վերցնովի եմ, քանզի ոչոքի նման չէի. բայց հիմա համ մամաիս եմ նման համ պապաիս, կասկած չկա
    բայց ասեմ եթե դա այդպես լիներ, ես կարծում եմ ծնողը ոչ թե ծնունդ տվողն է այլ երեխայի մայրը, որին նա մամա է ասել ու որը մեծացրել է նրան:
    “То, что вы не можете выразить – это Любовь.
    То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
    То, чего вы не можете избежать – это Истина”.
    ~ Шри Шри

  4. #4
    Պատվավոր անդամ Մանե-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.11.2006
    Գրառումներ
    1,412
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Խորթ երեխա

    Ձեզնից շատերը հոգեբաններ են,ու հետաքրքիր կլինի իմանալ նրանց կարծիքը
    Հիմնականում ինչ վարք են դրսևորում այդ մարդիկ,ինչ ազդեցություն է ունենում նրանց վրա
    Այսինքն նրանք դրանից հետո փոխվում են,տարբերվում են շրջապատից,հիմնականում ինչ վարք են ցուցաբերում և այլն
    Հ.գ Առաջին հարցը չմոռանաք

  5. #5
    Պատվավոր անդամ Array-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2007
    Տարիք
    34
    Գրառումներ
    605
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Խորթ երեխա

    Եթե մի օր պարզեք/աստված չանի/,որ ձեր ծնողների հարազատ երեխան չեք,այլ որդեգրված,կամ գտել են,ապա ի՞նչ կանեք
    Կփորձեք գտնել ձեր իսկական ծնողներին,արդյոք այդ լուրը կարող է ծանր հոգեբանական ազդեցություն ունենել ձեր վրա
    Չէ,ոչ կփորձէի ինչ-որ մեկին փնտրել,ոչ էլ ընդհանրապես կմտածի դրա մասին(երևի),որովհետև ի՞նչ տարբերություն թե ոնց եմ տարիներ առաջ ծնվել,կամ ումից:Հիմա հո ես սիրում եմ էն մարդկանց,ովքեր իմ կողքին են:Իսկ, եթե հանկարծ իմ` այսպես կոչված կենսաբանական ծնողները ինձ հետ ուզենային ծանոթանալ,էլի հանգիստ կվերաբերվեի,բայց շատ-շատ որպես մորաքույր ու հորեղբայր ընդունեի նրանց:Հաստատ ո՛չ ազգանունս,ո՛չ էլ վերաբերմունքս ծնողներիս հանդեպ փոփոխության ենթակա չեն լինի երբեք
    «Հեռո՛ւ ստութիւնից եւ լի նրանով,ինչ ընդդէմ է ստութեան»
    Մովսես Խորենացի

  6. #6
    Անծանոթուհի Shauri-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.10.2006
    Հասցե
    Այնտեղ, ուր սիրտն է
    Տարիք
    40
    Գրառումներ
    228
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Խորթ երեխա

    Իհարկե ծնողներիս կշարունակեի նույն կերպ սիրել, ու նույնիկ ավելի շատ, ոչ ինձ այդքան շատ սեր են տվել... կարծում եմ որ շատ ծանր չէի տանի... Իսկ կենսաբանական ծնողներիս գտնելու հետաքրքրասիրությանը հաստատ չէի դիմանա
    И скучно и грустно, и некому руку подать...

  7. #7
    Պատվավոր անդամ Array-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2007
    Տարիք
    34
    Գրառումներ
    605
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Խորթ երեխա

    Տարբերակները շաաա՜տ-շատ են: կարող է սկսեմ ատել ինձ պահած ծնողներին, ու նետվեմ ծնած մոր գիրկը... կարող է լրիվ ընհակառակը ...
    Հա,բայց դու քիչ թե շատ պիտի քեզ ճանաչես, չէ՞։Մոտավորապես գոնե կարող ես ինչ որ բա պատկերացնել
    «Հեռո՛ւ ստութիւնից եւ լի նրանով,ինչ ընդդէմ է ստութեան»
    Մովսես Խորենացի

  8. #8
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Խորթ երեխա

    Մեջբերում Array-ի խոսքերից Նայել գրառումը
    Հա,բայց դու քիչ թե շատ պիտի քեզ ճանաչես, չէ՞։Մոտավորապես գոնե կարող ես ինչ որ բա պատկերացնել
    Մեջբերում Mane(Fizmat)-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ ես ինչ էլ լիներ,երբեք չէի ատի,նույնիսկ չէի համարձակվել վատը մտածել ինձ պահած ծնողների մասին,ընդհակառակը,երևի կատեի իմ կենսաբանական ծնողներին,կամ ծայրահեղ դեպքում իրանց կընդունեի որպես
    Դու տալիս ես սառը ուղեղով ասված ամենաբնական պատասխանը: Սակայն... Իմ աչքի առաջ կա 2 /երկու / օրինակ այսպիսի դեպքի: Մեկը մոտիկ ազգական էր, մյուսը հեռու: Երկու դեպքում էլ ոչ մեկս չգիտեինք որ նրանք վերցված երեխաներ են: Դա իմացվեց պատահականորեն, բավականին հասուն տարիքում: Ու երկու դեպքում էլ երեխան դա իմանալով հանկարծակի, ոնց որ լրիվ փոխվեց: Ու նրանց հետագա վարքագիծը ուրիշ կերպ չէր կարելի բնութագրել, քան վրեժ իրենց հոգատարությամբ պահած ու խնամած, բայց խորթ ծնողների հանդեպ: Դատապարտելի է իհարկե: Սակայն անառառկելի է, որ ահռելի է նրանց վրա հանկարծակի ընկած հոգեբանական ծանրությունը: Ես վստահ չեմ, որ ինչքան էլ պատրաստված լինեմ, կդիմանամ էտ ծանրությանը ու ինձ կպահեմ ադեկվատ :
    Վերջին խմբագրող՝ dvgray: 18.06.2007, 21:44: Պատճառ: Գրառման ավելացում

  9. #9
    Պատվավոր անդամ Մանե-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.11.2006
    Գրառումներ
    1,412
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Խորթ երեխա

    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    Դու տալիս ես սառը ուղեղով ասված ամենաբնական պատասխանը: Սակայն... Իմ աչքի առաջ կա 2 /երկու / օրինակ այսպիսի դեպքի: Մեկը մոտիկ ազգական էր, մյուսը հեռու: Երկու դեպքում էլ ոչ մեկս չգիտեինք որ նրանք վերցված երեխաներ են: Դա իմացվեց պատահականորեն, բավականին հասուն տարիքում: Ու երկու դեպքում էլ երեխան դա իմանալով հանկարծակի, ոնց որ լրիվ փոխվեց: Ու նրանց հետագա վարքագիծը ուրիշ կերպ չէր կարելի բնութագրել, քան վրեժ իրենց հոգատարությամբ պահած ու խնամած, բայց խորթ ծնողների հանդեպ: Դատապարտելի է իհարկե: Սակայն անառառկելի է, որ ահռելի է նրանց վրա հանկարծակի ընկած հոգեբանական ծանրությունը: Ես վստահ չեմ, որ ինչքան էլ պատրաստված լինեմ, կդիմանամ էտ ծանրությանը ու ինձ կպահեմ ադեկվատ :
    Իսկ նրանք ի՞նչ տարիքի են

  10. #10
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Խորթ երեխա

    Մեջբերում Mane(Fizmat)-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ նրանք ի՞նչ տարիքի են
    Մեկը աղջիկ է - 21 տարեկան, մեկը տղա 24 տարեկան: Տղան ռուսաստաններում "անհայտ" կորել է, ծնողները նրանից մեկ մեկ իրար հակասող լուրեր են ստանում: Ու անգամ եղած չեղածը ծախեցին մի անգամ ապարդյուն որոնեցին...: Իսկ աղջիկը չնայած մինչ դա իմանալը բավական հաջող սովորում էր. այժմ լրիվ տրվել է ,... լեզուս էլ չի պտտվում ասել :
    Կյանք է...

  11. #11
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Խորթ երեխա

    Հա՛, իրոք դա սարսափելի է, բայց միշտ էլ ծանր հոգեբանական հարված է: Մեր հարևանն էլ էր մի երեխա որդեգրել: Բոլորը գիտեին, որ նա վերցնովի է, բացի երեխայից: Մի անգամ վեճի ժամանակ բակի երեխաներից մեկն ասաց. «Համ էլ դու քո մամայի իսկական էրեխան չես»: Էդ աղջիկը խառնվեց իրար, փախավ մեզնից, տուն գնալ չէր ուզում, մի այլ հարևանի մոտ էր գնացել: Բայց հետո կարծեմ համոզեցին, որ խաբել են, իրականում այդ կինը նրա մայրն է և այլն: Հիմա արդեն էդ աղջիկը 20 տարեկան է, բայց հետը չեմ շփվում, չգիտեմ՝ գիտի՞, որ վերցնովի է, թե ոչ:

    Ես ինքս միշտ մտածել եմ երեխաներ որդեգրելու մասին, բայց հենց էդ բանից եմ վախեցել. որ մի օր իմանա իսկական մայրը չեմ (իսկ դա պետք է լինի, քանզի ես խաբել չեմ սիրում), ի՞նչ կանի: Դրա համար մի լուծում եմ գտել. երեխային որդեգրել գիտակցական տարիքում, երբ նա ի սկզբանե կհասկանա, որ ես կենսաբանական մայրը չեմ:

  12. #12
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,542
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Խորթ երեխա

    Մեջբերում Mane(Fizmat)-ի խոսքերից Նայել գրառումը
    Էս թեմայի միտքը ինձ անդամներից մեկի/կարծեմApsara-ի/ գրառումը
    Եթե մի օր պարզեք/աստված չանի/,որ ձեր ծնողների հարազատ երեխան չեք,այլ որդեգրված,կամ գտել են,ապա ի՞նչ կանեք
    Կփորձեք գտնել ձեր իսկական ծնողներին,արդյոք այդ լուրը կարող է ծանր հոգեբանական ազդեցություն ունենել ձեր վրա
    Մի խոսքով,ի՞նչ կանեիք


    Հաստատ ավելի կսիրեի ու կգնահատեի "խորթ" ծնողներիս: Մալադեց իրանց, որ մինչեւ հիմա չէի ջոկել…

    Իսկ իսկական ծնողներիս մասին պատմությունը կուզենայի լսել, բայց ոչ ավելի շահախնդիր, քան ցանկացած երեխա կորցրած /կորցրած ` բառիս բոլոր իմաստներով) այլ ծնողի պատմությունը:
    Եթե պարզվի, որ ինձ լքել են , հաստատ չէի փնտրի. անիմաստ ա ու ստորացուցիչ: Փոխարենը կաշխատեի ավելի օգտակար լինել ինձ վերցրած մարդկանց, քանի որ անչափելի է հատուցման առումով այն ինչ նրանք տվել են օտար երեխայի...
    Վերջին խմբագրող՝ Բարեկամ: 19.06.2007, 06:48:

  13. #13
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Խորթ երեխա

    Երբ երեխան, պարզելով, որ իր ծնողները, փաստորեն, իր իսկական ծնողները չեն, լուրջ հոգեբանական հարված է ստանում, դա լրիվ հասկանալի է, բայց ոչ մի կերպ չեմ կարողանում պատկերացնել, թե ինչպես կարող է դա իմանալուց հետո սկսել ատել իրենց պահած ծնողներին... Ոչ մի կերպ ուղեղիս մեջ չի տեղավորվում... Լավ, էդ ատելությունը ինչի՞ հիման վրա պիտի լինի։ Իսկական ծնողներին ատելի պարզ է, միանգամայն բնական է ու հասկանալի, բայց քեզ ամեն ինչ տված ու իրենց սեփական երեխայի պես քեզ պահած մարդկանց ինչու՞ պիտի ատես... Չգիտեմ, գուցե միայն նրա համար, որ այդքան ժամանակ քեզնից թաքցրել են ճշմարտությունը, բայց ախր դրա պատճառով կարելի է ուղղակի պահի ազդեցության տակ բարկանալ, որը պիտի որ շատ կարճ ժամանակ հետո անցնի, չէ՞ որ դա այն ճշմարտություններից չէ, որն իմանալու դեպքում ինչ-որ հատուկ բան էր փոխվելու։ Այսինքն՝ այնպես չի, էլի, որ երեխան կարողանա ասել. «Ես որ էն ժամանակ իմանայի... այսպես կանեի կամ այնպես կանեի...»։

    Բացի դրանից, ես հիմնականում լսել եմ այնպիսի դեպքերի մասին, երբ երեխան, իմանալով, որ ինքը վերցնովի է, ավելի մեծ հարգանքով ու երախտագիտությամբ է լցվում իրենց պահող ծնողների հանդեպ, իսկ իր կենսաբանական ծնողներով իսկի չի էլ հետաքրքրվում։ Այ, օրինակ, չհետաքրքրվելն ինձ համար այնքան էլ բնական չէ, բայց դե հասկանում եմ, ուղղակի ես ինքս հաստատ կհետաքրքրվեի, էլի։ Հետաքրքրվելը ո՞րն է, հետաքրքրությունից կմեռնեի, ցանկացած դեպքում կփորձեի գոնե իմանալ, թե ովքեր են, ինչպիսի մարդիկ են, նման եմ արդյոք նրանց, ինչու են ինձ լքել, լքելուց հետո երբևէ հիշել են իմ մասին, փնտրել են թե ոչ և այլն։

    Անձամբ ես երբեք պատճառ չեմ ունեցել կասկածելու, որ իմ ծնողներն իմ իսկական ծնողները չեն, որովհետև նախ դեռ փոքրուց ակնհայտ կերպով նման եմ եղել հորս, որոշ բաներով էլ մորս, բացի դրանից դեռ փոքրուց բազմիցս տարբեր առիթներով լսել եմ իմ ծնվելու, ինչպես նաև նախածննդյան շրջանի մասին պատմություններ ու մանրամասներ, որոնք հաստատ չէին կարող հորինովի լինել։ Ճիշտ է, ինչպես ցանկացած երեխա, ես էլ որոշակի տարիքում համապատասխան ֆիլմեր, հատկապես սերիալներ դիտելու ժամանակ ինչ-որ պահերի մտքովս անցկացրել եմ իմ վերցնովի լինելու հնարավորությունը, բայց հիշելով, համադրելով ու վերլուծելով ինձ հայտնի բազմաթիվ փաստեր, համոզվել եմ, որ ես պարզապես չեմ կարող վերցնովի լինել, որ ես իմ ծնողների իսկական երեխան եմ։ Ընդհանրապես ես փոքրուց շատ կասկածամիտ եմ եղել, ինչպես նաև երևույթները, փաստերը համադրելու և վերլուծելու ունակությունները միշտ լավ են զարգացած եղել մեջս, այնպես որ եթե այդպիսի բան լիներ, ես հաստատ դա հայտնաբերած կլինեի , որովհետև փոքր ժամանակվանից նմանատիպ վերլուծությունների շնորհիվ շատ բաներ եմ բացահայտել։ Թե ինչու՞ հետախույզ չդարձա...
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 19.06.2007, 07:53:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  14. #14
    Պատվավոր անդամ Մանոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.02.2007
    Գրառումներ
    835
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Խորթ երեխա

    Մեջբերում Mane(Fizmat)-ի խոսքերից Նայել գրառումը
    Էս թեմայի միտքը ինձ անդամներից մեկի/կարծեմApsara-ի/ գրառումը
    Եթե մի օր պարզեք/աստված չանի/,որ ձեր ծնողների հարազատ երեխան չեք,այլ որդեգրված,կամ գտել են,ապա ի՞նչ կանեք
    Կփորձեք գտնել ձեր իսկական ծնողներին,արդյոք այդ լուրը կարող է ծանր հոգեբանական ազդեցություն ունենել ձեր վրա
    Մի խոսքով,ի՞նչ կանեիք
    Ոչ մեկն էլ միանշանակ չի կարող ասել, թե ինչ կաներ այդ դեպքում: Դա շատ բաներից է կախված, օրինակ թե ո՞ր տարիքում դա կիմանան, թե այդ երեխան ի՞նչ զարգացածության աստիճան ունի, ինչպե՞ս է նա դաստիարակվել իր խորթ ծնողների մոտ, ո՞վ և ինչ ձևով է իրեն հաղորդում այդ լուրը, իր շրջապատից և այլն: ՈՒ կախված այդ գործոններից` երեխաների վարքագիծը կարող է շատ տարբեր լինել: Եթե դա մեծ հասակում է լինում, ու երեխան հասցրած է լինում շատ թե քիչ զարգանա, հավանաբար այդպիսիները ավելի հեշտ կտանեն նոր լուրը, կհասկանան, ավելի կսիրեն ու ինձ թվում է երբեք չեն լքի իրենց խորթ ծնողներին: Ամենադժվարը անցումային տարիք ապրող երեխաների համար է, այդ տարիքում հավասարակշռությունից հեշտ է դուրս գալ, ու եթե նրանք իրենց կողքին չունենան հոգեբան հարազատներ, նրանց վարքագիծն այս դեպքում անկանխատեսելի կլինի: Նրանց հոգեբանությունը կարող է 180 աստիճանով շրջվել, կարող են ատել իրենց որդեգրած ծնողներին, փախչել նրանցից, չարանալ, այնպիսի արարքներ թույլ տալ, որի մասին մինչ այդ զզվելով են մտածել…
    Իմ կարծիքով երեխա որդեգրած ծնողները պետք է նախապես մտածեն այս ամենի մասին, դեռ փոքրուց երեխային նախապատրաստեն այդ լուրին, ու երբ համոզված լինեն, որ երեխան կարող է արդեն հասկանալ այդ ամենը, հենց իրենք էլ հաղորդեն ճշմարտությունը:

  15. #15
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    32
    Գրառումներ
    5,748
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Խորթ երեխա

    Ես իհարկե ծնողներիս խորթ երեխան չեմ Շա՜տ նմանություններ ունեմ մայրիկիս, հայրիկիս, տատիկիս ու մորաքրոջս հետ առայժմ այդքանն եմ բացահայտել նմանություն ասելով ի նկատի ունեմ բնավորության որոշ գծեր, իսկ արտաքինով շատ եմ նման հայրիկիս Իսկ եթե այնուամենայնիվ մի օր պարզվեր, որ իմ կենսաբանական ծնողներն ինձ պահած ու մեծացրած մարդիկ չեն՝ ես կփորձեի գտնել իմ կենսաբանական ծնողներին, որպեսզի պարզեի՝ ունե՞մ արդյուք քույր կամ եղբայր… եթե ունենայի՝ նրանց հետ մոտիկից կշփվեի, իսկ կենսաբանական ծնողներիս չգիտեմ ինչպես կընդունեի, բայց հաստատ ինձ պահող ու մեծացնող ծնողներիս էլ ավելի կսիրեի… նրանք այնքա՜ն բան են արել ինձ համար, որ ես միայն աշխարհի ամենաերախտամոռ մարդը պետք է լինեմ, որ հրաժարվեմ նրանցից, էլ չեմ ասում ատելու մասին… մի առիթով կարծեմ նշել եմ, որ ես ոռ ոքի չեմ ատում նույնը ձեզ խորհուրդ կտայի մի դժվարեցրեք ձեր կյանքը ու հիշեք՝ Իսկական ծնողները նրանք չեն, ովքեր ծնել են քեզ ու տողել բախտի քմահաճույքին, այլ նրանք՝ ովքեր պահել, խնամել են քեզ ու քեզ վերաբերվել են ինչպես իրենց հարազատ զավակին

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հայ ծնողների համախտանիշ
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 101
    Վերջինը: 27.12.2016, 14:23
  2. Ինչպե՞ս ծանոթանալ սիրելիի ծնողների հետ
    Հեղինակ՝ Գոռ Ջան - Հայ, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 30
    Վերջինը: 24.04.2016, 20:54
  3. Մտորումներ ծնողների մասին
    Հեղինակ՝ Vshul, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 8
    Վերջինը: 14.04.2008, 11:03
  4. Խորթ երեխա
    Հեղինակ՝ dvgray, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 1
    Վերջինը: 18.06.2007, 21:23

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •