«Resident» նշանակում է նախ՝ «ինչ-որ տեղ բնակվող», ապա՝ «ինչ-որ տեղին հատուկ, մշտակայուն»: «Resident Evil» կարելի է թարգմանել որպես «Արմատակալած չարիք»

: Կամ էլ, ռուսերեին հանգույն, «Չարի կացարանը»: Ի դեպ՝ ճապոներենում խաղի անունը «Biohazard» է՝ «կենսաբանական վտանգ» կամ «թույն»:
Սքրինշոթներն ու վիդեոները, իհարկե, հետաքրքիր են, բայց խիստ մեծ կասկած կա մեջս, որ սոլո խաղը հեչ հետաքրքիր չի լինելու, քանի որ խաղը ի սկզբանե ստեղծվել է որպես կո-օպի համար նախատեսված նախագիծ: Կարելի է, իհարկե, «գործընկերոջդ» ղեկավարումը վստահել համակարգչային արհեստական բանականությանը, բայց պատերին կրակող ու ամեն զիբիլի արկղի դիմաց լռվող էլեկտրոնային ընկերոջ հեռանկարն ինձ այնքան էլ չի գայթակղում

: Գումարած՝ բոլոր Resident Evil-ների գլխավոր կոզրն ու անեծքը՝ կրակելու համար հարկավոր է անշարժ մնալ նույն տեղում: Ինչքան հասկանում եմ՝ քառատրոփ արշավել Աֆրիկայի փողոցներում ու տոննաներով հնձել չար զոմբիներին մեզ թույլ չեն տա. այդ դեպքում գերադասում եմ այդ նույն զոմբիներին կլոր սղոցներով ու գրավի-թնդանոթով երկու կես անել Half-Life 2-ում :լօվե: Իսկ այս գարնանը հազար անգամ ավելի հետաքրքիր բաներ կան խաղալու համար, քան Ռեզիդենտ հինգն է: Mass Effect 2, ես քեզ սիրում եմ հզորագույն սիրով

: Խորհուրդ կտայի նաև ոչ մի դեպքում չշրջանցել BioShock 2-ը և Alien vs. Predator-ը: Չմոռանաք նաև S.T.A.L.K.E.R.: Call of Pripyat-ը, Saboteur-ը, ու անպայման ամեն օր աղոթեք խաղերի աստծուն, որ բարի մարդիկ շուտ ջարդեն Assassin's Creed 2-ը:
Էջանիշներ