User Tag List

Նայել հարցման արդյունքները: Պե՞տք է արգելափակել Rhayader-ին

Քվեարկողներ
0. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Այո

    0 0%
  • Այո, ժամանակավորապես

    0 0%
  • Ոչ

    0 0%
  • Անտարբեր եմ

    0 0%
Ցույց են տրվում 1 համարից մինչև 2 համարի արդյունքները՝ ընդհանուր 2 հատից

Թեմա: Rhayader-ի արգելափակման հարցը

  1. #1
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    33
    Գրառումներ
    6,141
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Rhayader-ի արգելափակման հարցը

    Չէ, ժողովուրդ, սա խաղ չի, սա «ինձ սիրու՞մ եք» թեմա չի, միստիֆիկացիա չի, ես ինձ զոհի դերում չեմ փորձում դնել:
    Ավելի ճիշտ կլինի ասել՝ ինձ անտանելի զգացողություն է հետապնդում, որ անպոչ գդալի նման մեջ եմ ընկնում ֆորումի ներքին «քաղաքական» խաղերին (ինչևէ, կարող է սխալված լինեմ): Մյուս կողմից՝ ոնց որ թե ճիշտ բաներ եմ ասում, բայց բոլորը հակադրվում են: Ուրեմն մենք իրար հասկանալու եզրերը կորցրել ենք: Կամ էլ իրար լսելու կարողությունը:
    Մյուս կողմից՝ իրենց քրիստոնյա հայտարարած ինչ-որ ագրեսսիվ մասսա ի դեմս The only one-ի, Vook-ի, Gayl-ի ու մյուսների:
    Որ Անուկը չգրոհի իմ վրա ու չասի, որ ավելորդ պեսսիմիզմով եմ տառապում, ասեմ, որ ենթադրում եմ, որ մարդիկ կան, ում համար իմ այստեղ գտնվելը հաճելի է:
    Բայց կան նաև մարդիկ, ի դեմս, ասենք, Cactusoul-ի, ում ներկայության զգացողությունն անգամ չասվածության մթնոլորտում ու բազմաթիվ անձնական պատճառներով իմ համար չափազանց ցավոտ է:
    Ի վերջո, եթե մի մարդ, ում ես մի քանի տարի բավականին հիմնավոր կերպով իմ հակակիրն եմ համարել, ի դեմս քաղաքացու, կարող է հարգալից ժպիտով բարևել ինձ (դեժավյու՞), ուրեմն ես ինչ-որ բան բաց եմ թողնում: Այլ կերպ ասած՝ չափազանց խառն եմ, որ որոշում կայացնեմ: Մի քանի մարդկանց վիրավորեցի, ովքեր ոչ մի կերպ դրան արժանի չէին: Մասնավորապես, Ռուֆուս, եթե իմանայի, ինչպես կարող եմ ջնջել, ինչ ասեցի կուզեի ներողություն խնդրել այդ մարդկանցից, հուսալ, որ ինձ երբևէ կներեն:
    Գլոբալ անտարբերություն, իմ անտարբերությունը: Ասելիքի բացակայությունը: Ապատիան: 100 նոր գրառում՝ ոչ մի կարդալու բան:
    Ի վերջո՝ ես երբեք չեմ թաքցրել, ինչ եմ մտածում մարդկանց մասին, լինի դա վատ թե լավ: Իսկ ակումբը, թույլ տալով կասկածելի հիմքերով ու նպատակներով գովաբանական ձոներ գրել իրար մասին, գրեթե ցանկացած քննադատություն որակում է որպես «վիրավորական գրառում անդամի նկատմամբ» ու տուգանում: Միևնույն ժամանակ Մեֆիստոֆելեսը կարող է լևոնական թեմայում իրեն թույլ տալ Բյուրին «Strange Little Bitch» անվանել ու դա նրա ոչ ֆորումային ստատուսի, ոչ էլ հեղինակության վրա ոչ մի կերպ չազդի: Զգում եմ, որ այս ամենն ինձ էլ է տեղ-տեղ ստիպում փոխվել. կեղտ բռնողների հետ վիճելու համար նրանց գրառումների վրա կեղտ եմ բռնում, դեմագոգների դեմագոգություններին պատասխանում եմ դեմագոգություններով: Իսկ դա ես չեմ ուզում, որ տեղի ունենա:
    Սա իմ ֆորումը չի, սա նույնիսկ Չուկի ֆորումը չի: Ցանկացած ֆորում իր անդամների ֆորումն է, այդ առումով՝ և՛ իմը, և՛ Չուկինը, և՛ Անուկինը, և՛ Ռուֆուսինը, և՛ Cactusoul-ինը, և՛ մնացած բոլորինը: Դրա համար էլ հենց ֆորումի անդամներին եմ հանձնում իմ գնալու կամ մնալու հարցը:
    Ու, պակաս կարևոր չի. անկախ արդյունքից, ցույց տվեք իմ սխալը:
    Հարցումը, նորից եմ կրկնում, անձնական վերաբերմունքի համար չի. հաշվի առեք Ակումբի ազդեցությունն իմ հոգեվիճակի վրա, իմ ազդեցությունն ակումբի հոգեվիճակի վրա: Եթե այստեղի մթնոլորտը թունավոր է, ապա այդ թույնի մեջ, ցավոք, ես էլ իմ մասն ունեմ:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lion (09.03.2010), Magic-Mushroom (11.05.2010), Moonwalker (27.08.2010), Արևածագ (09.03.2010)

  3. #2
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    25,143
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    69 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Rhayader-ի արգելափակման հարցը

    Մոդերատորական. Թեման փակվում է: Հաջորդ այն մարդկանց, ովքեր կուզեն նման հարց բարձրացնել, խորհուրդ եմ տալիս կամ սովորել ինքնուրույն որոշում կայացնել, կամ էլ գտնել այլոցից կարծիք իմանալու ֆորումային հաղորդակցման նորմերին չհակասող մեթոդ: Ֆորումը ինչ-որ մեկի գնալ թե մնալու հարցը աշխարհաքաղաքական հարց սարքելու տեղ չի:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  4. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    aerosmith (07.06.2010), davidus (09.03.2010), Gayl (09.03.2010), Կարապետ (09.03.2010)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. 32 թե՞ 64, սա է հարցը
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Համակարգչային ծրագրեր
    Գրառումներ: 32
    Վերջինը: 02.08.2010, 12:04
  2. Կոսովոյի հարցը
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Միջազգային քաղաքականություն
    Գրառումներ: 6
    Վերջինը: 27.04.2009, 18:08
  3. Վանականի արգելափակման հարցը
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 152
    Վերջինը: 03.12.2008, 22:10
  4. Մտահոգի արգելափակման հարցը
    Հեղինակ՝ dvgray, բաժին` Առաջարկություններ և դիտողություններ
    Գրառումներ: 90
    Վերջինը: 24.05.2008, 02:06

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •