Մեջբերում Adriano-ի խոսքերից Նայել գրառումը
Նախ ըստ քեզ ՀՀ տնտեսությունը կատարյալ մրցակցության կատարյալ օրինակ է?: Ինչ է նշանակում նշել անունները, սա բնական հարց չէ: Ինչու որովհետև հայաստանցիները սիրում են ստից բաներով փակել իրական պատկերը: Հետրաբար բոլորս էլ պարզ գիտենք թե օլիգոպոլիստական վիճակը, որն է: Ուրեմն հարցդ անհասկանալի է, միթե դու չգիտես դրանց անունները: Մեզ մոտ օլիգոպոլիաները հատուկ անուններ չունեն դրանք պարզ երևում են:
Հարցիս հարցո՞վ:


Մեջբերում Adriano-ի խոսքերից Նայել գրառումը
Օլիգոպոլիաների վերացում չէ, այլ վերջիններիս վերափոխումը: Այսինքն կատարյալ մրցակցային պայմանների ստեղծում:
Տնաշեն, ի՞նչ կատարյալ մրցակցություն, եթե օլիգոպոլիաներին ասում ենք այո Իսկ եթե լուրջ, երեւի թե ուզում ես ասել՝ անառողջ օլիգոպոլիաները փոխարինենք առողջներով: Չեմ կարծում տենց քաղաքականությունը ցանկացած իշխանության դեպքում կգործի: Պետք է լինեն թիրախային ոլորտներ, որոնք պետության հովանու ներքո կլինեն, բայց ավել ոչինչ:


Մեջբերում Adriano-ի խոսքերից Նայել գրառումը
Ես մի բան չեմ հասկանում դու փաստորեն չես ընդունում, որ մեզ մոտ տնտեսությունը օլիգոպոլ է, այսինքն չես ընդունում,որ հիմնական տնտեսական շուկաները գտնվում են մի 5-6 հոգու ձեռքում?
Ես տենց բան չեմ ասում: Գտնվում են, գուցե գտնվում են, բայց հո դա չի նշանակում 5-6 հոգուց վերցնենք,տանք ուրիշ 5-6 հոգու: Թեեւ մտքերիդ որոշ մասը կիսում եմ



Մեջբերում Adriano-ի խոսքերից Նայել գրառումը
Սակայն ճիշտ կառավարման դեպքում կարելի է կառուցել տնտեսություն հենվելով օլիգոպոլիստական տնտեսական համակարգի վրա: Իսկ քանի որ մեզ մոտ շատ դժվար կլինի սաղ տնտեսական համակարգը քանդելը և վերափոխելը, մեր առաջարկված մոդելները պետք է հիմնված լինեն օլիգոպոլիստական շահույթի մաքսիմիզացման վրա, սակայն որոշակի սահմանափակումների դեպքում, ասենք բյուջեյի մուտքերը մինիմում այսքան, կամ ևս լրացուցիչ սահմանափակումներ:
Լավ էլի: Դնես ասես՝քեզ էսքան շահույթ, ինձ էսքան բյուջեի մուտք: Բազար ա, ինչ ա: Առեւտուր չենք է անում, բիզնես միջավայր ենք ձեւավորում:
Մեջբերում Adriano-ի խոսքերից Նայել գրառումը
Իսկ ով ասաց, որ օլիգոպոլիանցված տնտեսության ռեաբօլիտացիան դա չարիք է, ոչ չարիք չէ, եթե այն հենվի ճիշտ քայլերի վրա: Այստեղ ինչպես տեսնում ես ստանդարտ մտածելակերպ չկա, քանզի երբ տեսնում ես բոլորը մտածում են ու ոչինի չեն կարողանում անեն, ուրեմն պետք են ոչ ստանդարտ որոշումներ, մասնավորապես օլիգոպոլիստական տնտեսության զարգացման ուղղով տնտեսության զարգացում ապահովելը: Հասկանում ես փոխանակ ձգտելուն կատարյալ պայմաններին, պետք է բուժել հիվանդ օլիգոպոլիստական տնտեսությունը,որը նշանակում է, ուղիներ որոնել օլիգոպոլիստական տնտեսության զարգացման, սակայն ինչ-որ սհմանափակումներով, որը թույլ կտա նաև սովորական մարդուն ապրել, քանզի տեսնում ենք, որ այս երկրում հիմնական որոշում ընդունողները մի քանի հոգի են:
Սինգապուր ստեղծենք

Հ.Գ. Որոշ մտքեր կիսում եմ, բայց կարծում եմ այլ կերպ պետք է ներկայացվի: