Հարգելի ակումբցիներ, մինչ այսօր ես մտածում էի, թե որն է մեր երկրի տնտեսական հիմնախնդիրների պատճառը, ինչով է պայմանավորված ՀՀ-ում սկսված տնտեսական ճգնաժամը, ինչու է մեծանում բնակչության եկամուտների բևեռացումը: Սակայն այսօր հասկացա, որ բոլոր տնտեսական մոդելները կազմվում են սխալ ուղղությամբ: Օրինակ բժշկության մեջ ինչպես է, նախ վերլուծում ես տեսնում թե տվյալ հիվանդը ինչով է հիվանդ, այնուհետև կամ դեղ ես նշանակում այն բուժելու համար, կամ դիմում ես ավելի հիմնավոր քայլերի ասենք օպերացիայի: Նույն բանն էլ տնտեսությունն է: Այստեղ ևս պետք է գտնել հիմնական հիվանդությունը, չէ որ նախքան վերջնական որոշում կայացնելը բժիշկները դիտարկում են տարբեր հիվանդություններ: Ահա մեր մոտ պարզվում է տնտեսական լծակները`գների մակարդակ, տոկոս, պետական ծախսեր, հարկեր, ինչպես էլ փոփոխվեն չեն ազդի կամ շատ չնչին ազդեցություն կունենան տնտեսական կոնյուկտուրայի վրա: Այսպես օրինակ ենթադրենք պահանջում ենք տրամադրվող վարկի տոկոսի իջեցում: Սա կարող է առաջացնել հետևյալ տնտեսական փոփոխությունները. նախ հնարավոր է սպառողական վարկերի հաշվին բարելավվի վիճակը, սակայն մյուս կողմից տոկոսի իջեցումը ենթադրում է վարկ վերցնողների թվի անհամեմատ աճ, որը կարող է շոկային լինել ՀՀ բանկային համակարգի վրա, այսինքն այս կողմից տոկոսը չաշխատեց, եթե տանք ցածր վարկեր բիզնեսին, ապա, ենթադրենք ես, որ ծանոթ չունեմ վարկ վերցնեմ ու գործ դնելու տեղ չունենամ ինչպես եմ վարկ տալու: Փաստորեն ՀՀ տնտեսությունը կարելի է նկարագրել մեծ օլիգոպոլացվածությամբ: Իմ կարծիքով սա է մեր տնտեսության հիվանդությունը հիմնական:Օլիգոպոլ վիճակ կա տնտեսության բոլոր ճյուղերում, չհաշված ներմուծման վիճակը, որը լրիվ գտնվում է օլիգարխների ձեռքում: Լավ ենթադրենք ասեցինք, որ նման հիվանդությաուն կա բա ինչպես պայքարենք սրա դեմ կամ ինչպես այն բուժենք: Ես գտնում եմ կա երկու ճանապարհ`
1. օլիգոպոլացված տնտեսության ռեաբիլիտացիա
2.օլիգոպոլիստական միջավայրի պարզացում:
Սկսեմ երկրորդ տարբերակից սա ենթադրում է օլիգոպոլ ցանկացած ճյուղի լիբերալացում, այսինքն մեր մոտ դա կնշանակի ուժով օլիգարխների ցրումը, իշխանափոխություն, սակայն մի պայմանով, որ նոր ձևավորված իշխանությունը, պետք է թույլ չտա նոր օլիգոպոլիաների ձևավորումը: Սա գտնում եմ մեր նման երկրի համար ամենաշոկային, ցնցող տարբերակն է: Քանզի մենք այն վիճակում չենք, որ մեր երկրի ներքին վիճակը էլ ավելի խարխլենք: Այս տարբերակով առաջարկվում է պետական հարստության վերաբաշխում, սակայն ոչ օլիգոպոլիստական ձևով:
Առաջին տարբերակը ամենահետաքրքրին է: Այստեղ առաջարկվում է չքանդել արդեն ստեղծված տնտեսական համակարգը, այլ այն ավելի ճիշտ ուղղորդել: Այսինքն գտնել ուղիներ օլիգոպոլիստական համակարգի էլ ավելի հզորացման համար, սակայն երկրի համար կարևոր հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների կարգավորմամաբ: Այստեղ հետաքրքիր մի պարադոքս է դրված կամ խնդիր, ինչպես կառավարել օլիգոպոլիստական տնտեսությունը, որը ինքնիրենով հանգեցնի սոցիալական արդարության: Այսինքն բնակչության եկամուտները բարձրացնելը ձեռք տա, սակայն ծաղկող օլիգոպոլիստական տնտեսության շրջանակներում: Այսինքն տեսեք ինչպես էինք մտածում առաջ. ասում էինք ինչպես գրենք մոդելներ, որպեսզի ՀՆԱ-ն աճի, սպառումը խթանվի և այլն, այսինքն մոռանալով իրական պատկերը, պայքարում ենք օլիգոպոլիայի դեմ: Սակայն չէ, որ նույն օլիգոպոլիան մեծ գումարներ է պահում իր ձեռքում: Եկեք հիմա մտածենք հակառակ կողմից հնարավորություն տրվի, որպեսզի օլիգոպոլիստական տնտեսությունը ավելացնի իր շահույթը, սակայն այն գործի հարկային նոր ռեժիմով: Այսիքն նոր տնտեսական մոդելները պետք է կազմվեն ելնելով օլիգոպոլիտսական տնտեսության պայմաններից: Սա իմ կարծիքով ավելի ճիշտ ուղղի է, առաջին ուղղին ռադիկալ է և ռիսկային, իսկ սա ավելի ձեռնտու է թե իշխող համակարգին, թե ժողովրդին: Հատկապես նշեմ, որ Լևոն Տեր-Պետրոսյանի ընտրած ճանապարհը առաջինն է, իհարկե ազգային հարստության խելամիտ ու արդար վերաբաշխումը կտա իր արդյունքը, սակայն եկեք փորձենք նախ տնտեսվարման օլիգոպոլիստական տարբերակը: Որը նշանակում է օլիգոպոլիստական տնտեսության շահույթի աճ և միևնույն ժամանակ բնակչության բարեկեցության բարելավում:
Էջանիշներ