Քանի գնում ա նմանվում ա կոկա-կոլայի թեմային:
Քանի գնում ա նմանվում ա կոկա-կոլայի թեմային:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Ungrateful (09.03.2010)
Իսկ ատու՞մ ես, երբ քեզ ասում են «Գարաժը բաաաա՜ց. էս մեկն էլ մամայի համա՜ր, էս մեկն էլ պապայի համա՜ր», ու հետո տանում եմ ԲՑՇ-ի դեմ պատվաստելու, ընդմիջումներին էլ մանկապարտեզի դաստիրակչուհի ընկեր Գեղեցը քեզ բշտում ա, որովհետև տակդ չիշիկ ես արել : Հինգ-վեց տարեկանում էլ էի՞ր համոզված, որ Դիսնեյի միակ արժանիքը Black Cauldron-ն է, ու որ Սաութ Պարկից ճիշտ մուլտ չկա: Մի՛ խառնեք թացը փափուկի հետ, կուսակցական ընկերնե՛ր, պարտիան դա ձեզ չի ների: Այո՛, Դիսնեյը բավականին հարուստ ու հաջողակ մարդ է եղել, բայց դա բավական չէ՝ նրան ատելու համար : Իսկ Միկիին, Գուֆիին ու մանավանդ՝ Դոնալդին ես կսիրեմ հավիտյանս հավիտենից, ամեն :
Ամեն դեպքում՝ Դիսնեյի լիամետրաժները չեմ սիրում: Հիմնականում աղջկական մուլտեր են : Կարճամետրաժների համար խելքս իմը չի, մեկը մյուսից լավն են: «Դիսնեյի» ասելով՝ նկատի ունեմ թե՛ հենց իր նկարածները, թե՛ այն մուլտերը, որոնց հետ ինքն էսպես թե էնպես առնչվել է:
DIXIcarpe noctem
Կարապետ (10.03.2010)
Barcamaniac (25.02.2011)
Դե ինտերնետին միշտ չի, որ պետք է հավատալ: Իմ կողմից վերեւում նշված փաստերը իրոք կան, բայց դրանք դեռ «սատանայական» չեն:
Ինտերնետում որ որոնենք, կգտնենք, որ Պոլ Մքկարտնին մահացած է (ու էս երգողը երեւի իրա նմանակն է), ու լիքը «ապացույցներ» կան, բայց դե էդ հո տե՞նց չի:
Իսկ ինձ հետաքրքիր է, էդ քո մոտի դիսկը իմ ասածն ա՞, իսպանացի ա՞ խոսում:
Դրանք այնպիսի մանրուքներ են, որոնց վրա չարժե անգամ մտածել, եթե ես քո ասած պոռնոգրաֆիկ պատկերները չտենայի կյանքումս դրանց մասին չէի իմանա, ենթադրում եմ, որ ոչ մեկն էլ դրանք չի տեսել հետևաբար ոչ մի վտանգ այդ կողմից չկա և չեմ կարծում ենթագիտակցության վրա կարող է ազդել, դե համասեռամոլների պահը ընդհանրապես չհասկացա, էտ որ մուլտում կա այդպիսի տեսարաններ, անձամբ ես այս պահին ոչ մի այդպիսի տեսարան չեմ հիշում և վերջապես ինչա նշանակում չի թույլատրվում օգտագործել «Սուրբ Ծնունդ» բառը, ինչա որ չեն օգտագործում երեխաները կրոնափո՞խ են լինում, թե չարանում են:
Ավետ ջան, ցանկացած բանի մասին կարելի է էսպես խոսել, կեղտեր բռնելով կամ անդրադառնալով «մութ» կամ «վատ» կետերին, բայց Դիսնեյի ավանդն էնքան մեծ ա էսօրվա մուլտաշխարհում, որ մի տեսակ ազնիվ չի թեման դրա վայր դարձնելը, ի վերջո կան բազում հրաշալի սիրուն ու հրաշալի մուլտֆիլմեր, որոնցից շատերը փոքր ժամանակ ենք հաճույքով նայել, շատերը հիմա էլ ենք հաճույքով նայում, դեռ մեր երեխեքն էլ կնայեն, իսկ որ մուլտիպլիկատորները գործից հոգնած «հավեսի համար» մեկ ու մեջ «հումորներ» են արել, որն անզեն աչքով ուղղակի չի նկատվում ու պիտի հատուկ իմանաս, որ տեսնես, էդ մեծ հաշվով ոչինչ ա (չնայած լավ բան չի):
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Չէ համասեռամոլների ու «Սուրբ Ծնունդի» պահը մուլտերի հետ կապված չի, այլ էդ ընկերության գործելաոճի հետ ա կապված:
Դրա համար, Չուկ ջան, ես առանց լուրջ փաստերի, մերկ ենթադրություններ չեմ անում, ու չեմ ասում, թե իրոք վնաս են էդ մուլտերը, կամ հատուկ են արված էդ բաները: Ու արժի, որ ոչ մեկս էլ առանց փաստերի վերջնական եզրակացության չգանք: Կարող ա իրոք զբաղմունքի համար են արել, կարող ա հատուկ են արել, ոչ բարի նպատակներով, ո՞վ իմանա:
Եղոյան ջան, մարդը բացի գիտակցությունից ունի նաեւ ենթագիտակցություն: Ունի նաեւ լիքը բաներ, որ թե չեն բացահայտված:
Հ.Գ. Էս ամենին հավելեմ, որ Դիսնեի բազմաթիվ մուլտեր ես ինքս շատ սիրել եմ, ու հիմա էլ սիրում եմ: Ու եթե լինում է, հաճույքով նայում եմ:
Ավետ ջան, ես ընդամենը կոչ եմ անում քննարկել լավը, որը շատ ա (էս թեմային առնչվող):
Իսկ ինչ վերաբերվում ա էդ ամեն ինչի վատ հետևանքների տեսությանը, ապա կարծում եմ, որ եթե իսկապես դրանք էդպիսի ազդեին մարդու հոգեբանության վրա, վատ հետևանքներ թողնեին, արդեն վաղուց էնպիսի շուխուռ եղած կլիներ, որ ես ու դու հաստատ կիմանայինք: Այլ կերպ ասած դու քննարկում ես սենց հարց «հարևանը տանիքին նոր անտենա ա դրել, մեկ էլ տեսար դա վատ ա»:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Ungrateful (09.03.2010)
Արտ ջան, լավը չպետք ա քննարկել, պետք ա դիտել…
Եթե լուրջ, ապա էլի լավը կքննարկենք, որովհետեւ էս ինչ որ հիմա քննարկում ենք, իրականում քննարկելու բան չի, որովհետեւ լուրջ փաստեր չլինելու պատճառով քննարկումը վեր է ածվում էմոցիաների տարափի: Ու չնայած դրան` արժեր մի քանի բան գրել: Ես իմացածը ասեցի, Կարապետն էլ կգա իր իմացածը կասի, իսկ եզրակացությունները կմնան ընթերցողին:
Ի դեպ Ուոլթ Դիսնեյ ընկերությունը ընդունել է շատ բան, ու իրենց նկարածներից որոշ բաներ կարծեմ էլ չեն ցուցադրում` էդ պատճառով:
Գայլ ջան, նորից եմ ասում, իմ էդ ասածը մուլտերի հետ ոչ մի կապ չուներ, ուղղակի էս թեման կոչվում ա ոչ թե «Դիսնեյի մուլտեր» այլ «Ուոլթ Դիսնեյ», իմ գրածն էլ հենց Դիսնեյի անձին էր վերաբերվում` թե ինչպես ա ինքը վերաբերվել Սուրբ Ծննդյանը եւն:
Gayl (09.03.2010)
Ինչու՞ պետք ա Դիսնեյը որեւէ հատուկ նպատակո՛վ էդպիսի բաներ աներ, ինչի՞ն ա պետք, ու՞մ հավատը կգար, որ Դիսնեյը դրան ընդունակ ա, համենայն դեպս ո՛չ իմ: Ընդհանրապես երբ որեւէ սիրելի մարդու մասին վատ բան ես լսում, ծանր ես տանում, իմ մոտ կոնկրետ էդպես ա, որ մի մարդու արածը դուրդ գալիս ա, մեկ էլ հանկարծ . . .
Ես առաջին անգամ եմ Դիսնեյի մասին էդպիսի բաներ լսում, համենայն դեպս ինձ չի թվում, որ շատերն են այստեղ նշված վատ բաները նկատել, իմ կարծիքով մեծամասնության համար նա այն բարի մուլտիպլիկատորն ա ու շատ կուզեի, որ հենց այդպես էլ լիներ: Դիսնեյի մուլտերում նկատվում ա միայն լավն ու բարին:
Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:
Սերգեյ Ռախմանինով
Gayl (09.03.2010)
Դիսնեյից ամենաշատը «Ֆանտազիա»-ներն եմ սիրում, թեև շատ քիչ հատվածներ եմ դիտել: Շատ կուզեի՝ ամբողջն ունենալ, կարելի է պարբերաբար դիտել/ունկնդրել:
ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ