Շատերի կարծիքով արբանյակային համակարգի ազդանշան բռնելու ամենակարևոր բաղադրիչը ափսեն է, սակայն իրականում ամենևին այդպես չէ: Ափսեն ընդամենը կենտրոնացնում է մեկ կետի՝ գլխիկի վրա երկնքից իր վրա ճառագայթող ազդանշանը: Այսինքն կոպիտ ասած, ափսեի փոխարեն կարող է լինել նույնիսկ «կաստռյուլկա» Ի դեպ, նման փորձեր անողներ եղել: Սակայն լրջանանք:
Գլխավորը, կներեք տաֆտալոգիայի համար, գլխիկն է կամ ցածր աղմուկով փոխարկիչը, որը ընդունում է բարձր հաճախականության ազդանշանը և ցածր հաճախականության դարձնելով, ուժեղացնում և ուղարկում տյուներ: Բարձր հաճախականությունները վատ են փոխանցվում կաբելով:
Վերադարնանք ափսեին ու գլխիկին: Ափսեի վրա ընկած ազդանշանը անրդառնում է նույն անկյան տակ, ինչ անկյան տակ, որ ընկնում է ափսեի վրա: .Այսինքն, մեկ ափսեի վրա ընկնում են համարյա բոլոր արբանյակների ազդանշանները, որոնք գտնվում են մեր հիմնական արբանյակի +-10 կամ նույնիսկ 15 աստիճան հեռավորության վրա։ Հաշվի առնելով այն, որ նրանք անդրադառնում են ափսեից, նույն անկյան տակ, ինչ անկյան տակ որ ընկնում են ափսեի վրա, նրանց ազդանշանի կենտրոնացումը տեղի է ունենում կենտրոնական գլխիկից տարբերվող կետում։
Հայաստանում ամենատարածված մուլտիֆիդը 75+80+90
Կարծում եմ շուտով կփոփոխվի ու կդառնա 75+85+90
Իմ երազանքը
Էջանիշներ