Իրաքը մերձավոր արևելքի ամենաազդեցիկ երկրներից մեկն է եղել, ունենալով նավթի հսկա պաշարներ նա կարող էր նաև մրցակցել Սաուդյան Արաբիայի հետ: Այս պետությունը ունի դարավոր պատմություն: Սակայն ունենալով նման հարստություն անընդհատ գտնվել է հզոր տերություների ուշադրության կենտրոնում: Իհարկե Իրաքի մասին խոսելիս չենք կարող շրջանցել մերձավոր արևելքի ամենահզոր, ամենաազդեցիկ քաղաքական գործիչներից մեկին Սադամ Հուսեյնին:Ստեղծելով Բաաս կուսակցությունը, գալով իշխանության և ղեկավարելով իրաքը բավականին երկար ժամանկ նա հասցրեց դառնալ ամենադաժան, ամենազդեցիկ, ամենահետաքրքիր քաղաքական դեմքերից մեկը ոչ միայն արևելքում և արաբական աշխարհում, այլ նաև ողջ աշխարհում: Նա կարողացավ երկար ժամանակ գտնվել ռուսաստանի և ԱՄՆ-ի ազդեցության հենց ուղիղ մեջտեղում կարողացավ բավականին երկար պահել իշխանությունը, պատերազմել հարևան երկրների հետ`մասնավորապես իրանա-իրաքյան բավականին երկրատև պատերազմը, թույլ չտալ օտարների մուտքը իր երկիր: Այսքան տարի անց էլի մի հարց մնում է անպատասխան իրաքի վրա հարձակումը ինչ էր?
Իմ կարծիքով սա մի մեծ ներկայացում էր, դեմոկրատյայի քողի տակ թաքնված: Իհարկե, Սադամ Հուսեյնը հրեշտակ չէր, սակայն ինչ արեց մեր հիասքանչ պապայի բալա Բուշը, եթե Սադամը սպանել էր ապստամբ մի երկու-երեք հազար քրդի, ապա Բուշը իսկական ցեղասպանություն արեց, որի հետևանքները դեռ զգացնել կտան մոտ ապագայում: Ինչով է տարբերվում ԱՄՆ-ն Օսմանական Թուրքյայից, մի բանով, երևի, որ տարածքները իրանով չի անելու իրաքյան: Սակայն ինչպես կարող է ոճրագործություն գործած ամերիկայն ռեժիմը, ընդունել հայոց ցեղասպանությունը: Մի խոսքով գտնում եմ, որ Սադամին հենց նենց կախեցին:
Իսկ այդ նկարահանումները կախաղանի, ամբողջը խայտառակություն էր և բոլորս տեսանք թե ինչ է իրենից ներկայացնում աերիկյան դեմոկրատյան:
Եկեք այստեղ քննարկենք Սադամի կերպարը, և վերլուծենք այն քաղաքական հետևանքները, որոնք կառաջանան իրաք-ամերիկյան պատերազմներից հետո`առաջին և երկրորդ: Ով շահեց այս պատերազմում`երկրորդ, ինչու ռուսաստանը չխառնվեց, Սադամի ամենաէական քաղաքական սխալը, որի հետևանքով նա փաստորեն հեռացվեց իշխանությունից? խնդրեմ պատասխաննեք այս հարցին:
Էջանիշներ