User Tag List

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 42 հատից

Թեմա: Հայկական, գեղջկական Երաժշտություն

  1. #1
    Ասում էին երաժիշտ... Հարդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2009
    Հասցե
    15.974 Hz
    Տարիք
    31
    Գրառումներ
    1,861
    Բլոգի գրառումներ
    10
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ժպիտ Հայկական, գեղջկական Երաժշտություն

    Միանգամից ասեմ, որ սա ու ժողովրդականը թեև նույն բանն են, բայց գեղջկական երգերը մի քիչ տարբերվում են:

    Շատերը (շատ շատերը) բոլորովին ծանոթ չեն այս երաժշտությանը: Այսպիսի երաժշտություն հեռուստատեսությամբ ցույց չեն տալիս (չգիտեմ ինչի), սովորական մարդու համար երևի անհասանելի է այսպիսի երաժշտությանը ծանոթանալը, քանի որ ոչ մի տեղ նորմալ տեղեկություն չկա սրա մասին: Ափսոս, որ Յութուբում էլ նորմալ բան չկա, թե չէ չիմացողների համար այս թեման շատ օգտակար թեմա կլիներ ինքնամաքրման համար:

    Հիմա բացատրեմ, թե ինչն եմ այսքան շատ գովում:
    Ուրեմն, հնում, երբ ասենք գյուղացին գործ էր անում. օրինակ՝ գութանով հողի հետ էր աշխատում, քթի տակ սովորաբար մի երգ էր երգում, դա ժողովրդի ծոցից ելած երգ էր, որը փոխանցվում էր սերնդե սերունդ:
    Տվյալ աշխատանքի ժամանակ մի երգ կա, ավարտվում է՝ «Գութան չլներ, աշխարհն ի՞նչ էր» նախադասությամբ… ամեն անգամ այդ խոսքերին հանդիպելով մարմնովս սարսուռ է անցնում:
    Սրանք աշխարհի ամենապարզ երգերն են, ԲԱՅՑ, իմ կարծիքով սրանից էն կողմ երգ չկա... սրանք ոչ թե գրվել են պատվերով, ինչ որ մեկի կողմից, փող աշխատելու նպակաով, կամ թող լինի ինչ որ մեկի սրտից բխած, բայց նպատակով, որ այդ երգով նա դառնա ինչ որ բան (այսինքն անձնական շահ է հետապնդում այնուամենայնիվ), այլ սրանք կազմվել, կառուցվել, կատարելագործվել են աշխատանքի ժամանակ, առանց որևե շահի, թեկուզ մաքուր շահի:

    Երբ նոր էինք կոնսերվատորիա ընդունվել, այդ երգերը լսելուց (դե հատուկ դասաժամ կա, որ մեզ համար միացնում են այդ երաժշտությունը) դեռ միայն քմծիծաղ էին մարդիկ տալիս, իսկ մի քանի ամիս հետ ոչ միայն սկսեցինք սիրել դա, այլ գրեթե ողջ կուրսով այդ դասից հետո էտ երգերն ենք քթի տակ երգելով գնում: Ինչքան մաքուր, ինչքան անկեղծ...

    Քանի որ երաժշտություն ներկայացնելու հնարավորություն չկա, գրեմ մի քանի երգերի բառեր:

    Ձիգ տո՛ւ, Քաշի՛
    Այ եզը, արահո՜, արահո՜
    Ա՜յ լուծդ մաշի ա՜յ եզը, արահո՜
    Արահո, արահո՜

    Հոլ Արա Եզո
    Ջան ախպեր ջա՜ն
    Հո՜
    Թոլ արա եզո
    Ջան ախպեր
    Դե սիրուն ե՜լ, ե՜լ, ե՜լ, ե՜լ,
    Դե ծաղիկ ե՜լ, ե՜լ, ե՜լ, ե՜լ,
    Դե սիրուն ե՜լ, ե՜լ, ե՜լ, ե՜լ,
    Հո՜

    Գութաներգ

    Յա՜ր, յա՜ր, հորովել, հոտաղ ջան յա՜ր,
    Յա՜ր, յա՜ր ակն ակոսին, ձեն չերողի բաջին,
    Յա՜ր, յա՜ր, յա՜ր, գութանը դաշտ կուբանի,
    Շեկ աղջիկ հաց կուտանի,
    Մին կը քելա, մին կայնի,
    Մարդու խելքը կուտանի:

    Կան նաև կանանց աշխատանքային երգեր: Դրանք տարբերվում են նրանով, որ կանայք այնպիսի աշխատանքներ էին կատարում, որոնց տակ կարծես տակտ էր լսվում, ու դրանք ավելի համաչափված էին աշխատանքի ձայների տակ:

    Սանդի Երգ

    Ու խանե, ու խանե, ու խանե, ու խանե,
    Ու խիյո, ու խիյո, ու խիյո, խի - յո:
    Սանդ կծեծեմ, բեդար, բեդար, խանե, խանե, խիյո, խիյո
    Խանե, խանե, խիյո, խիյո:
    Իրիկմ ունիմ, գեշ ա բեդար, խանե, խանե, խիյո խիյո:
    Խանե, խանե, խիյո, խիյո:

    Ահա և հարսանեկան երգ: (թագվորը փեսան էր, որ ըհամարվում էր տվյալ օրվա թագավորը)

    Թագվորի Գովք

    Թագվոր բարով, հազար բարով, հազար բարով:
    Կարմիր ծաղիկ տերեվներով, տերեվներով:
    Աստվածածին, արևդ օրշնի, դու վարդ իր բացված թփերով:
    Մեր թագվորն էր աջ, աջոց խաչ ու մաչ,
    Խաչկապներ կարմիր, արևն էր կանաչ:

    Վիպերգեր: (հատված Մոկաց Միրզայից)

    Օրն էր ուրբաթ,
    Լուս ի շաբաթ,
    Գեաշտ էրիր ենք Մալաքյավեն,
    Թղթիկ մ'էկավ Ջըզիրու քաղքեն,
    Առին, բերին Մալաքյավեն,
    Տվին ի ձեռ Մոկաց Միրզեն.
    Հազար ափսոս Մոկաց Միրզեն:

    Առեց, կարդաց քաղցրիկ լեզվեն,
    Էրավ մաղդեն,
    Շլեց աչքեր, կախեց չանեն,
    Քաղվավ կարմիր գույն երեսեն:
    Հազար ափսոս Մոկաց Միրզեն:

    Կանչեց, ասավ իր մշակին, -
    Դո՛ւս քաշի Բոզ-Բեդավին,
    Վըրա դըրեք թամքը սադափին,
    Սաֆար կերթամ չուր Ջըզիրեն:
    Հազար ափսոս Մոկաց Միրզեն:

    Պանդխտական երգեր, կամ Անտունիներ

    Կռունկ
    Կռո՛ւնկ, ուստի՞ կուգաս, ծառա եմ ձայնիդ,
    Կռո՛ւնկ, մեր աշխարհեն խապրիկ մը չունի՞ս,
    Մ՛ի վազեր, երամիդ շուտով կհասնիս,
    Կռո՛ւնկ, մեր աշխարհեն խապրիկ մը չունի՞ս:

    Թողեր եմ ու եկեր մըլքերս ու այգիս,
    Քանի որ ա՜խ կանիմ՝ կքաղվի հոգիս.
    Կռո՛ւնկ, պահ մի՛ կեցիր, ձայնիկդ ի հոգիս,
    Կռո՛ւնկ, մեր աշխարհեն խապրիկ մը չունի՞ս:

    Աշուն է մոտեցել, գնալու ես թեպտիր,
    Երամ ես ժողովել հազարներ ու բյուր,
    Ինձ պատասխան չտվիր, ելար գնացիր,
    Կռո՛ւնկ, մեր աշխարհեն գնա՛, հեռացիր:

    Կանչե՛, Կռունկ

    Կանչե, կռունկ, կանչե, քանի գարուն է,
    Ղարիբներու սիրտը գունդ-գունդ արուն է.
    Կռունկ ջան, կռունկ ջան, գարուն է,
    Ա՜խ, սիրտս արուն է:


    Կանչե, կռունկ, կանչե, քանի արոտ է,
    Աշխարհն է արեգակ, սիրտս կարոտ է.
    Կռունկ ջան, կռունկ ջան, արոտ է,
    Ա՜խ, սիրտս արուն է:


    Կանչե կռունկ, կանչե, քանի արև է,
    Աշնան կերթաս երկիր, յարիս բարևե.
    Կռունկ ջան, կռունկ ջան, արև է,
    Ա՜խ, յարիս բարևե՛:

    Դեռևս այսքանը, հետո էլի կավելացնեմ:

  2. Գրառմանը 18 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (09.05.2010), Ariadna (09.03.2010), ars83 (28.06.2010), Boboloz (07.03.2010), CactuSoul (07.03.2010), Claudia Mori (04.05.2012), davidus (09.03.2010), Kita (08.03.2010), may (08.03.2010), Sagittarius (08.03.2010), sharick (09.03.2010), Tig (04.05.2012), Արիացի (08.03.2010), Լուսաբեր (15.03.2010), Նաիրուհի (08.03.2010), Ուլուանա (08.03.2010), Ռուֆուս (08.03.2010), Սերխիո (08.03.2010)

  3. #2
    Green colour blind AniwaR-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.09.2009
    Տարիք
    33
    Գրառումներ
    1,650
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայկական, գեղջկական Երաժշտություն

    Իրականում էդ բոլոր երգերի (դե բոլորը հաստատ չեմ կարող ասել, բայց շատերի դասական մշակումները ես ինքս լսել եմ): Էնպես որ էդքան էլ խավար բաներ չեն:

    Օրինակ՝
    Մեջբերում Հարդ-ի խոսքերից Նայել գրառումը
    Կռունկ
    Կռո՛ւնկ, ուստի՞ կուգաս, ծառա եմ ձայնիդ,
    Կռո՛ւնկ, մեր աշխարհեն խապրիկ մը չունի՞ս,
    Մ՛ի վազեր, երամիդ շուտով կհասնիս,
    Կռո՛ւնկ, մեր աշխարհեն խապրիկ մը չունի՞ս:
    Խնդրեմ.

    «Ճիշտ և սխալ արարքների մասին պատկերացումներից այն կողմ մի դաշտ կա: Ես քեզ այնտեղ կհանդիպեմ»:

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    ՆանՍ (28.06.2010)

  5. #3
    Green colour blind AniwaR-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.09.2009
    Տարիք
    33
    Գրառումներ
    1,650
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայկական, գեղջկական Երաժշտություն

    Իսկ այս մեկը հենց Կոմիտասի ձայնն է:

    «Ճիշտ և սխալ արարքների մասին պատկերացումներից այն կողմ մի դաշտ կա: Ես քեզ այնտեղ կհանդիպեմ»:

  6. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    davidus (09.03.2010), Jarre (09.03.2010), ՆանՍ (28.06.2010)

  7. #4
    Ասում էին երաժիշտ... Հարդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2009
    Հասցե
    15.974 Hz
    Տարիք
    31
    Գրառումներ
    1,861
    Բլոգի գրառումներ
    10
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ժպիտ Պատ. Հայկական, գեղջկական Երաժշտություն

    Անի ջան, դրանք 2 կտոր բաներ են ամբողջ մշակույթից: Ամբողջ Յութուբում իմ ունեցած գրքերի ու թղթերի մի տոկոսն էլ չկա:

    Կոմիտասի ձայնի մասին՝ ձայնագրությունը կատարվել է 10 - 20 ական թվականներին, Փարիզում, ժամանակի գերհզոր տեխնոլոգիաներով:

    Վերեջես խոսակցություններ կան, որ Կոմիտասը բոլորովին էլ հոգեկան խանգարումներ չի ունեցել:
    Վերջին խմբագրող՝ Հարդ: 07.03.2010, 19:55: Պատճառ: Պարտադիր չէ:

  8. #5
    Green colour blind AniwaR-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.09.2009
    Տարիք
    33
    Գրառումներ
    1,650
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայկական, գեղջկական Երաժշտություն

    Մեջբերում Հարդ-ի խոսքերից Նայել գրառումը
    Անի ջան, դրանք 2 կտոր բաներ են ամբողջ մշակույթից: Ամբողջ Յութուբում իմ ունեցած գրքերի ու թղթերի մի տոկոսն էլ չկա:
    Հա, կեցցես դու և քո գրքերը: Բայց փաստն էն ա, որ էս թեմայում քո դրած ստեղծագործությունները շատ հայտնի գործեր են:
    «Ճիշտ և սխալ արարքների մասին պատկերացումներից այն կողմ մի դաշտ կա: Ես քեզ այնտեղ կհանդիպեմ»:

  9. #6
    Ասում էին երաժիշտ... Հարդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2009
    Հասցե
    15.974 Hz
    Տարիք
    31
    Գրառումներ
    1,861
    Բլոգի գրառումներ
    10
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայկական, գեղջկական Երաժշտություն

    Մեջբերում Velvet Bride-ի խոսքերից Նայել գրառումը
    Հա, կեցցես դու և քո գրքերը: Բայց փաստն էն ա, որ էս թեմայում քո դրած ստեղծագործությունները շատ հայտնի գործեր են:
    Ուզում ես դնեմ սաղ հատ հատ գրեմ, ու դու տենաս, որ հասանելի աղբյուրներում բան չկա? Ես հենց ամենահայտնիներն էլ դրել եմ:
    Ի միջի այլոց,
    Գութաներգ

    Յա՜ր, յա՜ր, հորովել, հոտաղ ջան յա՜ր,
    Յա՜ր, յա՜ր ակն ակոսին, ձեն չերողի բաջին,
    Յա՜ր, յա՜ր, յա՜ր, գութանը դաշտ կուբանի,
    Շեկ աղջիկ հաց կուտանի,
    Մին կը քելա, մին կայնի,
    Մարդու խելքը կուտանի:
    Էս ծանոթ էր? Որտեղից?

    Եվ հետո, եթե պարզվի, որ դու ծանոթ ես էն ամենի գոնե կեսին, ինչ կարող եմ տեղադրել, միայն ուրախ կլինեմ, բայց ես գիտեմ քո պրպտող բնավորությունը, որը շատերը չունեն:
    Վերջին խմբագրող՝ Հարդ: 07.03.2010, 20:01: Պատճառ: Պարտադիր չէ:

  10. #7
    Green colour blind AniwaR-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.09.2009
    Տարիք
    33
    Գրառումներ
    1,650
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայկական, գեղջկական Երաժշտություն

    Չգիտեմ, մի անգամ էլ կարդա՝

    (դե բոլորը հաստատ չեմ կարող ասել, բայց շատերի դասական մշակումները ես ինքս լսել եմ):
    Ու հաշվի առնելով, որ հայկական ժողովրդական երաժշտության ես ինքս էդքան էլ չեմ հետաքրքրվում, չի բացառվում, որ կլինի:
    «Ճիշտ և սխալ արարքների մասին պատկերացումներից այն կողմ մի դաշտ կա: Ես քեզ այնտեղ կհանդիպեմ»:

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Հարդ (07.03.2010)

  12. #8
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,462
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայկական, գեղջկական Երաժշտություն

    Մեջբերում Հարդ-ի խոսքերից
    հատուկ դասաժամ կա, որ մեզ համար միացնում են այդ երաժշտությունը
    Հարդ, իսկ ովքե՞ր են կատարում: Կա՞ն հենց գեղջուկների կատարումներ, թե՞ միայն մշակված տարբերակներն եք լսում:
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  13. #9
    Ասում էին երաժիշտ... Հարդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2009
    Հասցե
    15.974 Hz
    Տարիք
    31
    Գրառումներ
    1,861
    Բլոգի գրառումներ
    10
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայկական, գեղջկական Երաժշտություն

    Մեջբերում CactuSoul-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարդ, իսկ ովքե՞ր են կատարում: Կա՞ն հենց գեղջուկների կատարումներ, թե՞ միայն մշակված տարբերակներն եք լսում:
    Լսում ենք կամ Կոմիտասի ձայնը, կամ Հայրիկ Մուրադյան, կամ Արզաս Ոսկանյան...մ իխոսքով այդ գծով խորացած մարդկանց կատարմամբ, բայց, հենց ամբիոնում, դրան կից հատուկ առարկա ենք անցնում՝ Վերծանություն, որ հենց գեղջուկների կատարումներն ենք վերծանում:

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    CactuSoul (08.03.2010)

  15. #10
    Մշտական անդամ Whyspher Whisper-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.07.2009
    Գրառումներ
    247
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայկական, գեղջկական Երաժշտություն

    Վերջին մի-երկու տարվա ընթացքում ապրում եմ տատիկիս հետ, էնքան ուրախ եմ, որ նա սիրում է ինձ հետ խոսել: Մեկ էլ հիշում է իր թոքր ժամանակից ինչ-որ երգեր ու "քթի տակ" երգում: Շատ պարզ ու ինքըստինքյան բացահայտում ես ինքդ քեզ համար էն կյանքը, որով ապել են անցած դարի սկզբերում:
    Ափսոս, որ նույնիսկ մեր "ընտանիքակենտրոն" երկրում սերունդները ավելի ու ավելի քիչ են շփվում միմյանց հետ::

  16. #11
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    35
    Գրառումներ
    3,488
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայկական, գեղջկական Երաժշտություն

    Ես այսպիսի երգերի մեջ եմ մեծացել, մայրիկս միշտ երգել է ինձ համար։ Արյանս մեջ են այդ երգերը։ Հիմա հիմնականում Հայրիկ Մուրադյանի կատարումներն եմ լսում։ Ափսոս՝ իմ ձեռքի տակ շատ քիչ երգեր կան, որ կարողանամ միշտ լսել։ Մեկ-մեկ «Իմպուլս» ռադիոկայանով են նման երգեր տալիս, բայց էլի քիչ է...
    Մոտ մեկուկես տարի առաջ մի անգամ բախտ վիճակվեց Մհեր Նավոյանի դասախոսությունը լսելու, և առավել սիրահարվեցի իմ ժողովրդին ու նրա երաժշտությանը։ Նավոյանը նաև մի քանի երգ տվեց՝ հենց բանահավաքների կատարած ձայնագրություններից, բայց համակարգչիս միջից ջնջվել են
    Հարգելի Հարդ, եթե ձեզ շա՜տ խնդրեմ, Ձեր ունեցած գրականությունն ու երգերը ինչ-որ կերպ կարո՞ղ եմ պատճենահանել։
    Հ. Գ. ՇԱ՜Տ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ԹԵՄԱՅԻ ՀԱՄԱՐ...
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  17. #12
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայկական, գեղջկական Երաժշտություն

    Ճիշտն ասած՝ ես համեմատաբար վերջերս եմ սկսել հետաքրքրվել ժողովրդական երաժշտությամբ։ Ու երբ փորձեցի ինտերնետում գտնել henc գեղջկական երգերի կատարումներ, չհաջողվեց... Բայց հիշում եմ, որ մի ժամանակ հանրային/ազգային (չգիտեմ՝ հիմա ոնց է կոչվում) ռադիոյով հաճախ էին հաղորդում էդպիսի երգեր։ Հիմա էլ չե՞ն հաղորդում։
    Ինչևէ, ինտերնետում որ գտնեք,խնդրում եմ, էս թեմայում դրեք հղումը, օգտվենք։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  18. #13
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,462
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայկական, գեղջկական Երաժշտություն

    Մի հղում գտա, թեթև ծանոթացում է ժողովրդական, գեղջկական երգարվեստին: Ափսոս, որ երգերի հղումները չեն աշխատում:
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  19. #14
    Վարդան may-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.08.2007
    Գրառումներ
    256
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայկական, գեղջկական Երաժշտություն

    Մեջբերում Velvet Bride-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ այս մեկը հենց Կոմիտասի ձայնն է:

    Չէ, Կոմիտասը չէ, Արմենակ Շահ-Մուրադյանն է:

    Թեման շատ լավն է ու հետաքրքիր, փորձեմ ես էլ նման մի կատարում տեղադրել.

    Վերջին խմբագրող՝ may: 08.03.2010, 04:01:
    Երբ Քրիստոս մենակ էր, փորձվեց սատանայից:

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Tig (04.05.2012)

  21. #15
    Վարդան may-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.08.2007
    Գրառումներ
    256
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայկական, գեղջկական Երաժշտություն

    Մեջբերում Velvet Bride-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ այս մեկը հենց Կոմիտասի ձայնն է:
    Մոկաց Միրզա



    Այ սա Կոմիտասի կատարումն է:
    Երբ Քրիստոս մենակ էր, փորձվեց սատանայից:

  22. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Claudia Mori (04.05.2012), Հարդ (08.03.2010)

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. հայկական այընտրանքային երաժշտություն
    Հեղինակ՝ khawar, բաժին` Երաժշտություն
    Գրառումներ: 13
    Վերջինը: 06.06.2018, 01:37
  2. Հայկական ավանգարդ երաժշտություն
    Հեղինակ՝ Ալտերնատիվ, բաժին` Երաժշտություն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 03.04.2018, 23:38
  3. RAP երաժշտություն
    Հեղինակ՝ R.M.C., բաժին` Երաժշտական ոճեր
    Գրառումներ: 15
    Վերջինը: 17.02.2008, 19:32

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •