User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 42 հատից

Թեմա: Հայկական, գեղջկական Երաժշտություն

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #22
    Ասում էին երաժիշտ... Հարդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2009
    Հասցե
    15.974 Hz
    Տարիք
    32
    Գրառումներ
    1,861
    Բլոգի գրառումներ
    10
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ժպիտ

    Մեջբերում Հարդ-ի խոսքերից Նայել գրառումը
    Օրորներ

    Օրորը ժողովրդական երգաստեղծության հնագույն և կենսունակ ժանրերից է: Հայտնի է նաև նանա, լուրիկ, րուրիկ, այեր, հայրուր (հայ րուր՝ այ օրոր) և այլ անուններով: Օրորների հիմնական թեմատիկան մայրական սերն է դեպի սիրասուն զավակը.

    Նանա, նանա, նանա օրսանգյուլ,
    Պախրեն կուգա ծիծ կուտա,
    Օրոր - օրոր, ա՜յ էրա,
    Ջիգյար չունի, քիչ կուտա,

    Ա՜յ էրա, ա՜յ էրա,
    Մանտրատերև քեզ փաթթոց,
    Լենատերև քեզ ծածկոց,
    Ծառներ քեզի օրորոց:
    -----------------------------------------
    Երբ կը թըմմի քառսուն օրըդ,
    Որ ճանաչես հորդ ու մորդ,
    Ցորնով լցվի հորդ ու ձորըդ,
    Նանիկ, Ավիկ, սիրուն բալիկ,
    Նանիկ, նանիկ, նանիկ:


    Թե երեսդ բանամ, աշես,
    Դու դեռ քյոռփա և մատղաշ ես,
    Կուլաս, իմ սիրտը կըմաշես,
    Նանիկ, Ավիկ, սիրուն բալիկ,
    Նանիկ, նանիկ, նանիկ:

    Սիրող մայրը օրորներում գեղեցիկ համեմատություններ է անում՝ ընտրելով քնքուշ, փաղաքշական արտահայտություններ, բառեր՝ գառնուկ, փիսիկ, ծաղիկ, «ծառի թփերը ծածկոց» և այլն, որոնք նպաստում են օրորների պատկերավորությանը.

    Նանիկ, գառնուկ ջան, նանիկ,
    Գոգնոց թոկերս օրորոց,
    Ծառի թփերը ծածկոց,
    Մանդր թփերը փաթթոց:

    Լուրիկ, գառնուկ ջան, լուրիկ,
    Լուսնակ քե խաղցնի,
    Արևը քե տաքցնի,
    Վերինը գա քե ծիծ տա:


    Ծառի տակը քուն դնեմ,
    Ծառը վրեդ հով էնէ,
    Ծառի ճղքեն կապ դնեմ,
    Նանիկ, գառնուկ ջան, նանիկ:

    Համեմատությունները, նաև զանազան հիշատակություններն ընդհանրապես, հարստացնում են օրորների բովանդակությունը: Համեմատություններում հիշատակվում են ոչ միայն ծաղիկների ու կենդանիների անուններ, այլ նաև քաղաքների ու գյուղերի, օգտագործվում են առածների (աղջիկը՝ դրսի պատն է, տղան՝ ներսի), ասույթներ (օջախի ծուխը վառ պահողը տղան է), արվում են անեծքներ ու օրհնանքներ, մաղթանքներ ու գովքեր՝ կապված նամկիկի ապագա կյանքի հետ.

    Ծալիք ղումաշ իմ բալա,
    Տռնի կյումաշ իմ բալա:

    Օրինակում աղջիկը մոր համար տան մեջ թանկարժեք և անգնահատելի մետաքս է, իսկ տղան՝ դռանը կանգնած լուծ քաշող գոմեշ, այսինքն՝ աշխատասեր և ուժեղ:
    Ստորև բերված քառյակն իր մեջ պարունակում է հավատալիքի տարրեր, չարքերի գոյությունը հավատացող մայրը պատրաստ է դրանց «դեմն առնել»՝ ապավինելով Աստվածամոր օգնությանը.

    Օրոր, օրոր օրերուդ,
    Թևս դեմ բերեմ չարերուդ,
    Չարխափան չարերդ խափանի,
    Աստվածամարն արևդ պահի:

    Համեմատություններ անելիս, բնականաբար, իր զավակին անհունորեն սիրող մայրը չի կարողանում խուսափել չափազանցություններից.

    Ոչ մարն է բերեր նման,
    Ոչ արևն ու ոչ լուսընկան,
    Քեզ եղնիկ սարին բերեր,
    Ու շահան բալան սնուցեր:

    Օրորների մեջ կան նաև այնպիսի երգեր, որոնց բովանդակությունը անմիջական կապ չունի երեխային քնեցնելու հետ: Դրանց մեծ մասի թեմատիկան պատմական է.

    Նանա, բալիկս, նանա,
    Չուր չքնես, չեմ խանա,
    Լուրիկ, լուրիկ, լուրիկ:
    Փախեր եկեր ենք Վանա,
    Տաճկու ձեռքեն դիվանա,
    Լուրիկ, լուրիկ, լուրիկ:
    Բալաս, լուրիկ, լուրիկ, լուրիկ:


    Թուրք թորգեց մեզ յան բուրիկ,
    Կտրեց հայուն բյուր-բյուրիկ,
    Թոփ տարավ քո քաջ խերիկ,
    Հեսիր գնաց քո քուրիկ:

    Ա՜խ, լուսավոր Եվրոպա,
    Քյո խոսք ուր մնաց ապա,
    Մեր շեն երկիր Արմենիա,
    Հորի թորգիր խարաբա:

    Շարունակելի...
    Շարունակություն (կներեք ուշացման համար)

    Հասկանալի է, որ նման երգերը երգվել են տղա երեխաներին քնեցնելիս, որոնց հետ են կապել թե՛ ընտանիքի և թե՛ երկրի ու ժողովրդի ծանր ու լուրջ հոգսերի լուծումը:
    Ստորև բերված երգն էլ կնոջ ողբերգական ճակատագրի տխուր նկարագրություն է. երգողը իր կյանքի պատմությունն անում է բանաստեղծական ներշնչանքով.

    Դա շապիկն է այն մարդու քաջ,
    Բալա ջան,
    Որ քեզի հայր նա կոչվում էր,
    Օրո՜ր, օրո՜ր, բալա ջան:
    Արյունոտ էր, կարմիր ներկված,
    Բալա ջան,
    Արտասուքով ես լվացի,
    Օրո՜ր, օրո՜ր, բալա ջան:
    Դ՛եհ, մեծացիր, շուտ բոյ քաշիր,
    Բալա ջան:
    Չարի արյուն խմել սովորիր,
    Օրո՜ր, օրո՜ր, բալա ջան:

    Պատմական թեմատիկա շոշափող օրորներն աղերսվում են պատմական երգերին, ողբերին ու անտունիներին:
    Օրորներում այլ թեմաների հանդես գալը բացատրվում է երկու կերպ. երեխային օրորելիս տնային բազմազան հոգսերից ազատ կինն ընկնում է հիշողությունների գիրկն ու երգով արտահայտում իրեն հուզող զգացմունքները. կամ՝ օրորի միջոցով նա կրած տառապանքների ու տանջանքների, կորցրած հարազատների համար ատելության ու վրեժխնդրության հեդեհ է բորբոքում, փոխանցում սերունդներին ողբերգական անցյալը, արթնացնում փոքրիկի սրտում հերոսական ոգի, ազգային արժանապատվության զգացում: Չէ, որ օրորները մանկան երաժշտական առաջին տպավորություններն են: Այդ ամենով հանդերձ, օրորների թեմատիկայում գերիշխողը երեխայի նկատմամբ տածած սիրո արտահայտումն է:
    Օրորներն իբրև ժանր կենսունակ են այնպես, ինչպես սիրո երգերն ու ողբերը, հարսանեկան երգերը, քանի որ բոլորն էլ գեղարվեստորեն արտացոլում են կյանքի կայուն երևույթներ՝ ծնունդ, ամուսնություն, մահ:

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Boboloz (10.10.2010)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. հայկական այընտրանքային երաժշտություն
    Հեղինակ՝ khawar, բաժին` Երաժշտություն
    Գրառումներ: 13
    Վերջինը: 06.06.2018, 01:37
  2. Հայկական ավանգարդ երաժշտություն
    Հեղինակ՝ Ալտերնատիվ, բաժին` Երաժշտություն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 03.04.2018, 23:38
  3. RAP երաժշտություն
    Հեղինակ՝ R.M.C., բաժին` Երաժշտական ոճեր
    Գրառումներ: 15
    Վերջինը: 17.02.2008, 19:32

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •