Ես այսպիսի երգերի մեջ եմ մեծացել, մայրիկս միշտ երգել է ինձ համար։ Արյանս մեջ են այդ երգերը։ Հիմա հիմնականում Հայրիկ Մուրադյանի կատարումներն եմ լսում։ Ափսոս՝ իմ ձեռքի տակ շատ քիչ երգեր կան, որ կարողանամ միշտ լսել։ Մեկ-մեկ «Իմպուլս» ռադիոկայանով են նման երգեր տալիս, բայց էլի քիչ է...
Մոտ մեկուկես տարի առաջ մի անգամ բախտ վիճակվեց Մհեր Նավոյանի դասախոսությունը լսելու, և առավել սիրահարվեցի իմ ժողովրդին ու նրա երաժշտությանը։ Նավոյանը նաև մի քանի երգ տվեց՝ հենց բանահավաքների կատարած ձայնագրություններից, բայց համակարգչիս միջից ջնջվել են
Հարգելի Հարդ, եթե ձեզ շա՜տ խնդրեմ, Ձեր ունեցած գրականությունն ու երգերը ինչ-որ կերպ կարո՞ղ եմ պատճենահանել։
Հ. Գ. ՇԱ՜Տ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ԹԵՄԱՅԻ ՀԱՄԱՐ...
Էջանիշներ