Խնդիրը ծագեց այն պահից, երբ հասկացա, որ Լասթ-ի ռադիոն լավն է, իսկ ես ամսական 3$ վճարելու ցանկություն չունեմ: Ինտերնետում մի քիչ փնտրեցի ու գտա, որ, այնուամենայնիվ, Հայաստանից Լասթ-ի ռադիոն լսելու անվճար հնարավորություն կա: Փորձեցի, եղավ, որոշեցի ձեզ էլ ասեմ: Դրա համար պիտի գտնեք ամերիկյան, բրիտանական կամ գերմանական պրոքսի համարներ : Փոխում եք կամ բրոուզերի, կամ էլ սքրոբբլերի պրոքսին (ավելի հարմար է սքրոբբլերինը), կախված նրանից, որով եք ռադիոն նախընտրում լսել:
Գտնում եք աշխատող պրոքսի համար, սքոբբլերում մտնում եք tools >> options >> connection բաժնում լրացնում`
Հետո սեղմում եք OK ու սքրոբբլերով ռադիոն լսում անվճար: (նույն ձևով էլ, եթե նախընտրում եք բրոուզերով լսել փոխում եք բրուզերի պրոքսին)
Ես հիմա բրիտանական պրոքսի համարն եմ օգտագործում`
Host: 92.52.125.20 Port: 80
և արդեն շուտվանից սպառել եմ ինձ հատկացված 30 երգ լսելու սահմանը
Չե՞ս հավատում, որ հնարավոր է անվճար լսել.. այցելիր ինձ![]()
Էջանիշներ