Վիրավորվելու ոչինչ չկա, շատերը հենց այդպես էլ կմտածեն գրածիցս:
Ինչպես առաջին գրառմանս մեջ էի նշել, կարծում եմ այստեղ կարիք չկա քննարկել մարդկանց գրառումները իրենց ով լինելու վերաբերյալ, բայց կասեմ, որ այդ լռության, այսպես ասած "դատարկության" մեջ ես զգացի իմ էությունը: Իսկ էությունս ինպե՞ս ասեմ, որ ճիշտ հասկացվի, երևի ավելի ճիշտ կլինի ասել բազմերանգ էր: Եթե ուզում եք նաև կարող եմ ասել, որ ես այդ պահին ոչինչ էի և միևնույն ժամանկ ամեն ինչ: Ես հենց այդ ժամանկ հասկացա, թե ես իրականում ով եմ: Եթե չլիներ այդ պահը, չէր լինի նաև այս պատասխանը, այն կլիներ լրիվ այլ:
Էջանիշներ