Իրոք որ իմ կողմից տգեղ էր թեման բացել և նախօրոք չտեղադրել իմ կողմից հնչեցրած հարցի պատասխանը: Ներեցե՛ք ինձ:
Ինչպես և առաջին գրառմանս մեջ նշեցի, երբ ես վերջին անգամ ինձ տվեցի այս հարցը, ուղղակի չէի կարողանում հասկանալ ու ընդունել պատասխանս:
Նախ ասեմ, որ երբ մի քանի տարի առաջ այս հարցը ինձ տվեցի, իմ պատասխանը ավելի շատ ասում էր թե ես ինչպիսին եմ, այսինքն ինձ հատուկ գծերը, բացասական և դրական հատկանիշները, : Բայց այս անգամ Ո՞վ եմ ես հարցը տալիս, երբ նայեցի ներս միայն լռություն տեսա, այդ լռության մեջ ես որպես անհատականություն չկայի, չկար ոչ անուն, ազգանուն, չկային ինձ հատուկ գծերը, չկար ոչինչ: ես ուղղակի զգացի իմ ներսի լռության անհունությունը: Ես ինքս ինձ այնքն մեծ ու այնքն փոքր թվացի այդ պահին: Այդ լռության մեջ նաև կար հանգստություն: Ձեզ համար միգուցե տարօրինակ թվա այս պատասխանը, բայց դա է հոգուս պատասխանը: Հետո , երբ վերլուծում էի այդ ուժեղ զգացողությունը, ես հասկացա,որ դա ուղղակի զգացողություն չէր, այլ որ ես իմ ներսի լռությունն ու հանգստությունն եմ
:
Էջանիշներ