Իսկ ես անջատված եմ ու կարոտած եմլօօլ
Իսկ ես անջատված եմ ու կարոտած եմլօօլ
E-la Via (08.03.2010)
իսկ եսշաաաաաաատ իմանամ,ես շնորհակալ եմ թեման բացելու համար,որովհետև շատ անգամ ետ հարցը ինձ տալով չեմ գտել պատասխանը.........ես միշտ փորձել եմ արդառացնել ինձ շրջապատող մարդկանց հույսերը ինձ հետ կապված,միշտ արել ամեն ինչ որ մարդկանց չհիասթափեցնեմ,բաըց միևնույն ժամանակ համառ,երևի չափից դուրս.................իսկ հիմա,երբ արդեն մեծացել եմ,հոգնել եմ ետ ամեն ինչից,ու իրականում չգիտեմ թե ով եմ ես,մի հիմարիկ թե "աշխարհը մեղքերից փրկել ցանկացող ավելի մեծ հիմարիկ"
![]()
Мы всегда ценим то,чего мы добиваемся сами,своими силами...!
E-la Via (08.03.2010)
Ինձ թվում է, սա արդեն են դեպքն է, երբ դու ուղղակի "Ես" չես, այլ ընդհակառակը, ավելի փոքր մի բան, միևնույն ժամանակ` ավելին քան "ես": Դա նման է ինչ-ոչ տրանսպերսոնալ /անձի սահմաններից դուրս եկող/ ապրումների, երբ կարող ես ձուլվել ամբողջ աշխարհի, տիեզերքի հետ ու նրա ամեն մասնիկի:
.....
Ինչ վերաբերում է ինձ, տարբեր տարիներին պատասխանելով այս հարցին, բոլորովին տարբեր պատասխաններ եմ ստացել... Հիմա էլ պատասխանը համընկնում է էս պահին իմ, որպես անձի, զարգացման փուլին համապատասխան լուծմանը դրած հարցերի հետ, արտահայտելով ավելի շատ պրոցեսը, քան իչ-որ կայուն առանձնահատկություն:
Claudia Mori (04.09.2011), E-la Via (08.03.2010), յոգի (08.03.2010)
Հետաքրքիր թեմա ես բացել:
Ամեն մարդ չի որ կարա անկեղծանա այն աստիճան, ինչքան որ դու էս անկեղծացել պատասխանիդ մեջ:
Կարծում եմ հասկացել եմ քեզ:
"Ո՞վ եմ ես" հարցը շատ անգամ եմ տվել ինքս ինձ ու դեռ հազար անգամ էլ կտամ:
Դա Էն հարցն ա, երբ մարդը կարիք ա ունենում մենակ մնալու ինքն իր հետ ու ինչ որ կարևոր պատասխաններ գտնի իր համար, անպայման սկսում ա դրանից...
Էն հարցն ա, որ կարա քցի դեպրեսիայի մեջ ու հակարակը` հանի ընկճված հոգեվիճակից:
Էն հարցն ա, որ կարևոր քայլերից առաջ, եթե ինքդ քեզ տաս ու կարողանաս ինքդ քո հետ անկեղծ լինես, հետագա անելիքտ ճիշտ կստացվի.....
Էն հարցն ա, որ ներքին նյութական ամբիցիաներդ ու հոգեվոր եսդ միշտ տարբեր բաներ են ասելու քեզ......
Էն հարցն ա, որ կանգնած, նստած կամ պարկած դիրքում տարբեր պատասխաններ ա ունենալու....
Պատասխանը սկսվում ա միշտ այսպես. "Ես մարդ եմ որը....", իսկ շարունակությունը շատ տարբեր ա կախված հոգեվիճակից հիմնականում:
Ես մարդ եմ...
* որը շատ սովորական տղամարդ ա իր թուլություններով;
* որը շատ յուրահատուկ անհատականություն ա իր ստեղծած գործերով;
* որը երբեք չի ունենա այն բոլորը միաժամանակ ինչի ձգտում ա;
* որը ունի էն ամենը որ երջանիկ լինի;
* որը ուժ ունի աշխարհը փոխի;
* որը ոչինչ ա աշխարհի առաջ...
*... ... ...
Ու Էս ամենի մեջ միայն մի բան հաստատ գիտեմ - ԵՍ ՄԱՐԴ ԵՄ!!! Իսկ թե ինչ ա "մարդ" ասածս, դա արդեն առանձին քննարկման թեմա է!!!
Իմ ՔԱՈՍԸ գնում է ամենուր, իր հլու ծառայի` "Տիրակալ Ժամանակի" ուսերին նստած: _________
Claudia Mori (04.09.2011), E-la Via (08.03.2010), Sambitbaba (04.06.2011), յոգի (08.03.2010)
Yeghoyan մի պահ ասելով ես նկատի ունեմ, որ իմ էություն ինձ համար բացվեց այդ պահին: Ես դեռ չեմ հասել այն վիճակի, որ այդ պահը վերածվի րոպեի, ժամի , որ ամբողջ կյանքիս ընթացքում զգամ ինձ այդպիսին, ինչպիսին ես այդ պահին էի: Հաստատ կարող եմ ասել, որ դա պահի ազդեցությունից աառաջացած զգացողություն չէր: Սա ինձ համար էր դժվար հասկանալ, ըմբռնել , պատկերացնում եմ, թե ձեզ համար ինչ խառն է հնչում:
Հեռացողներին ճամփան չի ներում:
Zulo
Այս հարցին արդեն մի քանի ուրիշ թեմաներում պատասխանել եմ, թե ո՞վ եմ ես՞...
Հարցը դրանում է, որ ««Ես»» ասելով մարդիկ հասկանում են մարմին և մարմնի հետ կապված ամեն ինչ, որը բերում է Իրական Ես-ի ոչնչացման... օրինակ, երբ մարդ փորձում է նայել իր ներսը և փորձել տեսնել ինքը իրեն իր մարմնում, որը հենց ինքը Էգոն է, այսինքը Ես-ը կամ գիտակցությունը մարմնում, այդ ժամանակ Նա տեսնում է Իր իրական Էգոն: Երբ մարդ սկսում է իր մարմինը համարել իր էգոն, այսինքը ««ես»» այսինչ այսինչյանն եմ, էս ունեմ էն ունեմ, ապա իր մարմնի էգոն մեծանում է իսկ Իրական Էգոն փոքրանում, անտեսանելի և անզգալի է դառնում: Ինչպես՞ է դա տեղի ունենում, երբ մարդ իրեն համարում է մարմին, այլ ոչ թե, որ Նա մարմնում գտնվող ապրող էակն է, ապա նա ամեն ինչ ինչ, որ անում է մտածում է, թե ««նա»» այդ մարմինն է, մեքենա վարելուց, ինքը իրեն նույնացնում է իր մեքենայի հետ, էգոն ավելի է մեծանում...
Մեկի Էությունը տեսնել, նշանակում է տեսնել մարդու իրական Էգոն, որը անփոփոխ է, թե չե մարմինը, որը միշտ փոխվում է, ինչպես նաև նրա հետ կապված ամեն ինչ...way-ի խոսքերից փորձենք տեսնել նրանց էությունը:
Այս թեմայում ինչքան էլ, որ մարդիկ փորձեն ներկայացնել, թե ովքեր են իրենք, դա ճիշտ չի լինի, որովհետև մի ինչ որ ժամանակ առաջ նրանք ունեին այն ինչ որ հիմա չունեն և չեն ունենա այն, որ ունեն հիմա ապագայում, լինի դա Որակ, ունեցվացք, փառք, համբավ և այլը, բայց Էությունը, Էգոն, կամ Ես-ը, Դա իրական Մենք ենք մեր յուրահատուկ որակներով...
Վերևի գրառումներից պարզ երեվում է, որ բոլորը ուղղակի հասկացել են թե ովքեր են իրենք իրենց առոյա կյանքում, լա՞վ թե վա՞տ... անուն ազգանուն, մասնագիտություն, շրջապատ, ին՞չ ունեն, ինչքան՞ ...
և այլը...
Claudia Mori (04.09.2011), E-la Via (09.03.2010), Gayl (08.03.2010), Mark Pauler (09.03.2010)
Ո՞վ եմ ես, մարդ, որը խոսում է ազատ և տեսնում է շատերի համար անտեսանելի իրականությունը:
E-la Via (12.03.2010)
Սիրելի Way զարմանալի հարցադրում ես արել ,եթե հաշվի առնենք տարիքդ:Սովորաբար այդ հարցը մարդու մեջ ծագում է ավելի հասուն տարիքում, և իսկապես գալիս է մի պահ, երբ մարդ պետք է կանգ առնի ու ի մի բերի իր անցած ուղին, արած - չարածները, հաշվի կրած դիմակների քանակը:Երջանիկ է այն մարդը, ում հաջողվում է այս կյանքում առավելագույնս քիչ դիմակների կոլեկցիա ունենալ:մարդու հոգին ամենամութ ու խճճված լաբիրինթոսն է, իսկ "Ո՞վ եմ ես " հարցի պատասխանը գտնվում է ամենավերջում ,և միայն ամենաիմաստուն ու համարձակ մարդուն է հաջողվում անցնել սեփական եսի խճճված ուղիներով ու որպես մրցանակ ստանալ այդ հարցի իսկական պատասխանը:Ես կարող եմ միայն գրել, թե ինչ եմ զգում հենց այս պահին. երբ լայն փակված աչքերով նայում եմ ինքս ինձ.
Հիմար ժպիտով
Ծածկում եմ վերքըս-
Ներսից սև՜-սև՜ է,
Դրսից է ներկըս...
Ինքս ոնց՞ դառնամ
Հեքիաթի տղան
Եվ ինձ ո՞նց ասեմ.
-Արքա, դու մե՜րկ ես...
( Պ. Սևակ)
Վերջին խմբագրող՝ Գեա: 20.03.2010, 20:04:
Claudia Mori (04.09.2011), E-la Via (20.03.2010), Mark Pauler (20.03.2010), յոգի (21.03.2010)
Եթե պատասխան կա այն հարցին, թե «ովքե՞ր են մարդիկ», ապա ամեն ինչ պարզ է՝ ես նրանցից մեկն եմ։ Եթե հարցի տիրույթը սահմանափակվում է այսպես՝ «ո՞վ ես դու մարդկանց մեջ», ապա պետք է ստիպված ինքնագնահատական տալ ու մտածել, թե ես մարդկության ինչի՞ն եմ պետք, որից կարող է տհաճ (ու երևի օբյեկտիվ) հետևություն առաջանալ առ այն, որ մարդկությունը առանց ինձ էլ թերևս յոլա կգնար։ Դրա համար ավելի մխիթարիչ է վերադառնալ առաջին կետին, ու մտածել՝ «ո՞վ եմ ես որպես մարդկանցից մեկը» կտրվածքով, այսինքն ինձ ամբողջի մաս համարելով, ու ոչ թե հատ հատ համեմատելով այդ ամբողջի այլ մասերի հետ։ Վերջինս հիմար զբաղմունք կարող է լինել ու կախված տրամադրությունից տարբեր արդյունքների բերել, սկսած սեփական եսը ոչնչություն համարելուց մինչև սեփական եսի աստվածացնելը։ Կարելի է կորելացիոն մոտեցմամբ պատասխանել սույն հարցին, այսինքն հարցը բաժանել երկու մասի՝ ով եմ ես անկախ շրջապատից ու առհասարակ, հետո պատասխանել՝ թե ով եմ ես տվյալ շրջապատում ու համադրել այս հարցերի պատասխանները որպես լիարժեք պատասխան։ Եվ այսպես առաջինը՝ ո՞վ եմ ես առհասարակ։ Պատասխան՝ չգիտեմ։ Աստված գիտի։ Սատանան գիտի՝ թե ով եմ ես ու ինչու եմ ես։ Ու քանի որ մյուսի պատասխանի հետ համադրելու ոչինչ չկա, ապա մնում է այս պատասխանը։
Si vis pacem, para bellum
Claudia Mori (04.09.2011), E-la Via (20.03.2010), Mark Pauler (20.03.2010)
Իմ եսը նոր է ձևավորվում, անկեղծ ասած: Եթե այս պահին կանգ առնի իմ կյանքը, ոչինչ կլինեմ (համեմատած իմ ակնկալիքներին): Եթե այս տեմպով առաջ ընթանամ, կդառանամ «ով», հետո էլ կասեմ, թե ով:
Այս հարցն ինձ մոտ չի առաջանում, քանի որ դեռ անիմաստ եմ համարում այդ հարցին պատասխանելը:
E-la Via (21.03.2010), Mark Pauler (20.03.2010), Sambitbaba (04.06.2011)
Ես չգիտեմ, թե ով եք դուք և արդյոք այս ամեն ինչը իրականություն է, բայց ես վերջերս համոզմել եմ, որ ես քնած եմ, իսկ դուք իմ երևակայության արդյունքներն եք…
եթե մի փոքր մտածեք կհամոզվեք, որ նույնիսկ քամին ձեր երևակայության արդյունքն է և, որ դուք` իմ երևակայության արդյունքները, կանգնած եք նույն տեղում և չեք շարժվում…
Claudia Mori (04.09.2011), E-la Via (21.03.2010), EgoBrain (21.03.2010), Sambitbaba (04.06.2011)
Ո՞վ եմ ես... Շատ պատասխաններ հնչեցին և նույնիսկ բավականին լայն ասպեկտով քննարկվեց հարցը:
Ես մեկն եմ միլիարդավոր մարդկանցից, ոչ ավելին և ոչ էլ պակաս: Փոքրիկ-փոքրիկ մի երևույթ, աննշան էակ, որի լինելը մեծ փոփոխություն չի բերել իր հետ, և ոչինչ չի փոխի նաև նրա չլինելը: Տիեզերքի մի փոքրիկ մասնիկ, նրա բջիջը, նրա տարրը, բայց նաև... Այն՝, առանց որի չի լինի կյանքը, չի լինի աշխարհը, չի լինի ինքը տիեզերքը...
Աշխարհը մասնիկի մեջ է,
Մասնիկը աշխարհից մեծ է...
Դե ասա հիմա տխմարին,
Որ մարդը կյանքից էլ մեծ է...
Claudia Mori (04.09.2011), E-la Via (22.03.2010), Mark Pauler (21.03.2010), Sambitbaba (04.06.2011)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ