User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 82 հատից

Թեմա: Ո՞վ եմ ես

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ E-la Via-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.07.2009
    Գրառումներ
    1,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ժպիտ Ո՞վ եմ ես

    Ո՞վ եմ ես


    Վերջին անգամ այս հարցը տվել էի ինձ մի քանի տարի առաջ: Եվ այն պատասխանը, որ ստացա, ինձ այնքան էլ չբավարարեց: Ավելի ճիշտ զգացի, որ ճիշտ չէ այդ պատասխանը:
    Եվ մեկ էլ այս հարցը հանկարծակի գլխումս հնչեց մի քանի օր առաջ: Եվ պատասխանը ինձ ուղղակի որոշ ժամանակով անշարժության ենթարկեց: Նախ սկզբից չէի հասկանում, որ դա այս հարցի պատասխանն է, հետո, երբ հասկացա, որ դա է պատասխանը, չէի կարողանում հասկանալ, որ դա ճիշտ է կամ հնարավոր է, հիմա էլ չեմ կարողանում հասկանալ: Բայց այնուամենայնիվ այս պատասխանը, երբ սկսեցի մարսել, ինձ հանգստություն ու լռություն բերեց:

    Իմ պատասխանից հետո խնդրեցի, որ այս հարցը իրենք իրենց հղեն ծանոթներս ու պատասխանները ուղղարկեն ինձ: Նրանց պատասխանները կարդալով` ապշեցի, քանի որ ինչպիսին էլ, որ պատասխաններն էին, դրանցից պահի ազնվություն էր կաթում, զգացվում էր, որ մարդը, եթե մինչ այդ էլ իր հետ ազնիվ չի եղել, այդ պատասխանի մեջ ազնիվ է ինքն իր հետ, զգացվեց, որ այս հարցս նրանց որոշ ժամանակով վերադարձրել այս պահը, մի պահ նրանք խորասուզվել են իրենց հոգու մեջ: Հենց դա էր պատճառը, որ երբ կարդում էի պատասխանները, գեղեցկության զգացողություն էի ունենում:

    Այդ իսկ պատճառով այստեղ ցանկացողներին առաջարկում եմ, որ ինքներդ ձեզ հղեք այս հարցը և տաք ու գրեք ազնիվ պատասխանը: Այստեղ չենք քննարկի ոչ ոքի պատասխանները, քանի որ դա իմաստ չունի: Որպես ի՞նչ քննարկես մարդու ով լինելը: Ուղղակի կարող ենք կարդալ պատասխանները մեր ծանոթների ու անծանոթների ու այդ պատասխանների մեջ փորձենք տեսնել նրանց էությունը:
    Հեռացողներին ճամփան չի ներում:
    Zulo

  2. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (06.03.2010), Adriano (06.03.2010), Hripsimee (07.03.2010), Mark Pauler (08.03.2010), Sagittarius (07.03.2010), Sambitbaba (04.06.2011), Tig (09.03.2010), Արևհատիկ (06.03.2010), Դատարկություն (06.03.2010), Մանուլ (07.03.2010), յոգի (07.03.2010)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •