Աղբյուր՝ 1ին.ամGoogle Earth-ն այսուհետ թույլ կտա ուսումնասիրել օվկիանոսի հատակը
Google ընկերությունն իր Google Earth հավելվածում ավելացրել է նաև «Օվկիանոս» կոճակը, որը թույլ կտա մեծ ճշգրտությամբ դիտել և ուսումնասիրել օվկիանոսի հատակը: Ծրագրի նոր տարբերակը կարելի է ներբեռնել Google Earth կայքից:
Նշվում է, որ օգտատերերը կարող են ուսումնասիրել «Հուդզոնի հովիտ» կոչվող տեղանքը, որը գտնվում է Ատլանտյան օվկիանոսում՝ մոտ 600 մետր խորության վրա, կամ Լամոնտ լեռնաշղթան, որը գտնվում է Խաղաղ օվկիանոսում:
Այս պահին բարձրորակ տեսաորոշմամբ հասանելի է օվկիանոսի հատակի միայն 6%-ը, ինչը, սակայն, ավելին է, քան Հյուսիսային Ամերիկայի ողջ տարածքը, նշվում է Google-ի աշխարհագրական բլոգում: Ծրագրային այս հավելվածը գործարկելու համար Google-ը համագործակցել է 12 գիտահետազոտական ընկերությունների հետ:
Էջանիշներ