Ես փոքր ժամանակ տղա էի…լուրջ… Մեր բակում մի աղջիկ կար, իմ ողջ կյանքում ունեցած միակ թշնամին…2 տարի մեծ էր ինձանից,ինչքան ինձ հիշում եմ նա ու մեր կռիվները հետս են …Անունը Արաքսիկ էր, ես էլ իրեն Թսիկ էի ասում, ինքը ինձ Տռճե էր ասում,քանի որ համ մաշկսա թուխ ,համ էլ փոքր ժամանակ բոշա էի.ամբողջ օրը արևի տակ…
Ասածս ինչա,երեկ գործից դուրս եկա մեկ էլ մոտակա այգում իրեն տեսա փոքրիկի հետ(չգիտեի որ մուսնացել էր),ուզում էի մոտենալ, վարանեցի,մեկ էլ ինքը ինձ տեսավ ու ժպտաց…Չդիմացա, մոտեցա.
_Բարև,…,-ինձ հազիվ զսպեցի,մեկ էլ ինքը,
_Բարև Տռճե,_10-ով 0 արեց, ծիծաղեցինք,հավես էր….ահագին խոսեցինք, պարզվեց լավ էլ աղջիկա ու շատ հեշտ կարող էր ընկերուհիս լինել…
Բանից պարզվեց ես էլ թշնամի չունեմ ու բանի պետք չեմ![]()





Մեջբերել
Էջանիշներ