Իսկ մեզ այքան քիչ ա մնացել, մեր երազանքը բռնելու համար...Շատ քիչ, ևս մի դար ու վերջ...
Իսկ մեզ այքան քիչ ա մնացել, մեր երազանքը բռնելու համար...Շատ քիչ, ևս մի դար ու վերջ...
Եթե շները խոսել իմանային, մենք կկորցնեինք մեր միակ բարեկամներին...
Երթուղայինում դեմ դիմաց նստած էր մի կին իր փոքրիկի հետ:Փոքրիկը հազիվ 4 տարեկան լիներ...Անթարթ հիացական հայացքով ինձ էր նայում... Ինձ հիշեցրեց , երբ նույն տարիքում երանությամբ էի նայում երիտասարդ աղջիներն' երազելով առաջ տալ ժամանակը...Մտքումս պատկերացնում էի, ինչպիսին պետքա լինեմ...անկեղծ ասեմ. ավելի գեղեցիկ էի պատկերացնում ...
Ականջիս հասավ ձայնը.
- Մամ, որ ես մեծանամ մազերս սենց երկար կլինի չէ?,- մայրը նայեց ինձ և երկուսով ժպտացինք...Հետո կրկին զննողական հայացքով ինձ նայեց,- մամ ինձ սենց կոշոներ կառնես , որ մեծանամ, -կրկին զննողական հայացք,- մամ նայի ինքը պամադա չի քսել... մամ հիշում ես, որ ինձ խոստացել էիր պամադա առնեիր է? էլ չեմ ուզում...
Մտքով կրկին ինձ մոտ վերադարձա, երբ փոքր էի...երբ մամայի տանից դուրս գալուն պես վրա էի տալիս նրա կոսմետիկային, երբ նրա կոշիկներն էի հագնում ու պարում հայելու առաջ... երբ երազում էի նրա մասին ինչ հիմա կամ...լավ էր չերազեի,գուցե չկատարվեր?...Էհ որքան դեռ պետք է հիասթափվեմ իմ երազանքներից...
- Մամ, բա երբ եմ մեծանալու, որ մեծանամ իրա նման պուպուշ եմ չէ լինելու?...
Չէ ճստոս դու քո ուզածին դժվար հասնես...դու ավելի լավն ես լինելու...
Եթե շները խոսել իմանային, մենք կկորցնեինք մեր միակ բարեկամներին...
A.r.p.i. (16.06.2010), Chilly (23.07.2010), Chuk (16.06.2010), E-la Via (03.07.2010), impression (05.10.2010), KiLa (16.07.2010), Lion (21.06.2010), Meme (16.06.2010), Yevuk (16.06.2010), Արևհատիկ (21.06.2010), Ժունդիայի (16.06.2010), Ինչուիկ (01.07.2010), Լուսաբեր (16.06.2010), Մանուլ (13.07.2010), Ռուֆուս (16.06.2010)
Ամբողջ գիշեր չկարողացա քնել...Աշխատանքի տեղը ականջս անընդհատ հեռախոսին էր, իսկ այն չէր զանգում ու չէր զանգում...Անհանգիստ վիճակս ազդեց տնօրենիս վրա ու ինձ շուտ բաց թողեց(իբր լավություն արեց)...Ահավոր խեղդուկ էր, օդը չէր հերիքում...Սրտի թրթիռով բաց արեցի դուռը' ակնկալիքով ,որ ինչ որ ծանոթ ձայն , հոտ , շունչ կզգամ...Դեպի ինձ մաման վազեց.
_Զանգելա?,- պարզ էր...
Րոպեներ ,որոնք ժամ էին թվում,ժամեր, որոնք օր էին թվում...Ամեն դռան ճռռոցի հետ սրտի զարկերի անասելի արագացում, հիասթափություն...Ամեն ոտնաձայնի հետ սրտի թրթիռ ու էլի հիասթափություն...Ամեն զանգի հետ...ու էլի հիասթափություն...Հեռուստացույցը ինչ որ բան էր խոսում...ու հանկարծ լսվեց մամայի ձայնը .
_Վայ քոռացա ես...,-սթափվեցի ու ասես երազում լսվում էր հայլուրի հաղորդավարի ձայնը."Ադրբեջանի կողմը խախտել է սահմանը, ունենք 4 զոհ,4 վիրավոր..."Էլ ոչինչ չեմ հիշում...աշխարհը փուլ էր գալիս աչքերիս առաջ...Ու կրիկն րոպեներ, ժամեր ու ոչինչ չասող հեռախոս... Թաքուն արցունքներ, սարսափ...ու ոչինչ չասող հեռախոս...
Զանգեց...Լսեցի ձայնը...Մաման գրեթե ուշագնաց եղավ...
_Ինչի չեկար?
_Հետաձգել են, ոչ ոքի չեն թողնում տուն...
_Ասա, որ լավ ես,- ծիծաղեց...Աստված իմ որքան եմ սիրում էդ ծիծաղը...
Եթե շները խոսել իմանային, մենք կկորցնեինք մեր միակ բարեկամներին...
A.r.p.i. (21.06.2010), Agni (22.06.2010), Ariadna (13.07.2010), Chilly (21.06.2010), E-la Via (03.07.2010), einnA (23.06.2010), impression (05.10.2010), Lion (21.06.2010), Meme (21.06.2010), murmushka (21.06.2010), Rhayader (01.07.2010), Yeghoyan (13.07.2010), Yevuk (21.06.2010), Արևածագ (21.06.2010), Արևհատիկ (21.06.2010), Երկնային (21.06.2010), Էլիզե (23.06.2010), Ժունդիայի (21.06.2010), Ինչուիկ (01.07.2010), Լուսաբեր (21.06.2010), Մանուլ (22.06.2010), Ռուֆուս (21.06.2010)
Աավոտյան շպարվում եմ, շունս գնում գալիս մի բան թռցնում տանումա,ես էլ համբերատար ասում եմ ."մի' արա, Լեդի մի' արա..." մեկ էլ զգացի որ նյարդերս չի հերիքում ու գոռացի
-Լեեեեեեեեեեեեեեեեեեդի,- Մեղա ,մեղա
... Եդ ինչ անդուր էր ձայնս ...Խեղճ շանս մազերը բիզբիզ կանգնեցին...Ես էլ մի քանի րոպե խելքի չէի գալիս...
Նոր բացահայտում;ես գոռալ գիտեմ, բացի այդ բարձր գոռալ գիտեմ, անդուր ձայն ունեմ գոռալիս...մմմմմմմմ ու ...ու երևի թե մարդս վրայիցս փախնելուա![]()
Եթե շները խոսել իմանային, մենք կկորցնեինք մեր միակ բարեկամներին...
Ուռաաաաաաաաաա![]()
7 օր 7 գիշեր հարբելու ենք...Եկաաաաաաաաաաաաաավ![]()
Ուխ էլ ինքս իմ ետ չեմ կռվի, արդեն ապերիկիս հետ կկռվեմ![]()
Եթե շները խոսել իմանային, մենք կկորցնեինք մեր միակ բարեկամներին...
A.r.p.i. (25.06.2010), Agni (25.06.2010), Ariadna (13.07.2010), Chilly (23.07.2010), E-la Via (03.07.2010), einnA (25.06.2010), Inna (20.06.2011), Kita (14.07.2010), Lion (15.07.2010), Meme (25.06.2010), murmushka (25.06.2010), Yeghoyan (13.07.2010), Yellow Raven (14.07.2010), Yevuk (14.07.2010), Արևածագ (25.06.2010), Արևհատիկ (26.06.2010), Երկնային (25.06.2010), Էլիզե (25.06.2010), Ժունդիայի (25.06.2010), Ինչուիկ (01.07.2010), Ձայնալար (25.06.2010), Մանուլ (25.06.2010)
Տեսնես ինչիցա, որ միշտ մի բան խանգարումա լիարժեքության զգացումին ...Մենակ մի բան եմ խնդրում, երբեք մի արտասվիր լավ, էլ չարտասվես, անգամ երջանկության պահին... չեմ ուզում... տանել չեմ կարողանում արցունքներդ, հերիք եղավ գոնե ինձ խղճա...
Եթե շները խոսել իմանային, մենք կկորցնեինք մեր միակ բարեկամներին...
Զանգում է եղբորս(նաև իմ) մանկության ընկերը...Չնայած չգիտեմ էլ տեղին էր ընկեր ասվածը?...
_Պատրաստվի մի ժամից գալիս եմ հետևիցդ , գնում ենք հարսանիք,-ես ապշած եմ, վերջին անգամ մոտ 6 ամիս առաջ եմ հետը խոսել.թվում էր ,թե էլ իրար չենք էլ տեսնելու,իսկ հիմա ինձ կանչումա հարսանիք...
_Ում հարսանիքնա?
_կարևոր չի, դու պատրաստ եղի, որ գամ, ինչքան կարաս սիրունացի...
-Քրոջտ հետ գնա...
_Չէ քո հետ եմ ուզում գնամ, մի քանիսը կան, պետքա ցխեմ..
_կռիվ ես գնում?
-Մի երկարացրու, շաաաաատ եմ խնդրում կյանքի ու մահվան հարցա, ինձ պետքա օգնես...
Ես էլ չգիտեմ ինչու,երևի թե կանացի հետաքրքրություն, որոշեցի գնալ...
Տուն ենք վերադառնում.
-Տեսար, ոնց սաղին տրաքացրեցինք
_Չէ...
_Ոնց ,սաղ մեզ էին նայում ,թող իմանան ինչը ինչից հետոյա
-Սաղ-ը ,ովքեր են?
_Դե ժողովուրդը ենտեղի,սաղ իմ չուզողներն են,-ասեմ ,որ հարսանիքը իմ տեսածներից ամենամեծն էր...
-Բա էլ ինչի էիր գնում, որ ենտեղ քո չուզողներն էին?...,-տրամաբանությունից դուրս ինչ որ բան ասաց,չեմ էլ կարողանում վերարտադրել...
Եկել եմ տուն մաման ասումա, ում հարսանիքն էր, ասում եմ չգիտեմ, ասումա աղջկա կողմից էիք ,թե տղայի, ասում եմ' չգիտեմ,ասումա լավ բա ինչի էիք գնացել
-Ցխելու![]()
Վերջին խմբագրող՝ SSS: 01.07.2010, 10:33:
Եթե շները խոսել իմանային, մենք կկորցնեինք մեր միակ բարեկամներին...
A.r.p.i. (03.07.2010), Agni (01.07.2010), Ariadna (13.07.2010), Chilly (23.07.2010), Chuk (01.07.2010), E-la Via (03.07.2010), einnA (01.07.2010), impression (05.10.2010), Lord (14.07.2010), Meme (04.07.2010), Rhayader (01.07.2010), Ribelle (14.08.2010), Sona_Yar (01.07.2010), Yevuk (14.07.2010), Անտիգոնե (04.10.2010), Արևհատիկ (03.07.2010), Դատարկություն (08.07.2010), Երկնային (03.07.2010), Ժունդիայի (01.07.2010), Ինչուիկ (01.07.2010), Լուսաբեր (01.07.2010), Ձայնալար (01.07.2010), Ուլուանա (03.07.2010), Ռուֆուս (01.07.2010)
Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)
Էջանիշներ