User Tag List

Էջ 8 9-ից ԱռաջինԱռաջին ... 456789 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 106 համարից մինչև 120 համարի արդյունքները՝ ընդհանուր 134 հատից

Թեմա: Մի քիչ էլ ես

  1. #106
    Պատվավոր անդամ SSS-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2010
    Հասցե
    Yerevan
    Գրառումներ
    745
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ձեռքերս բաց արեցի, որպեսզի ծափ տամ քո խաղին, բայց դրանք այդպես էլ բաց մնացին,որովհետև դու արդեն խոնարհվել էիր ու հեռացել…Հետո նայցեի ափերիս մեջ' որքան էին մաշվել քեզ ծափ տալուց…նայեցի հետևիցդ, գնացիր, գնացիր որ հետ գաս' մի նոր խաղ խաղալու,հետ գաս մինչև ձեռքերս կլավանան? Ոչ…
    Ուրիշ ծափահարող գտար…
    Իսկ իմ ձեռքերը կլավանան մինչև դու հետ գաս…
    Եթե շները խոսել իմանային, մենք կկորցնեինք մեր միակ բարեկամներին...

  2. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (15.06.2010), Chilly (23.07.2010), einnA (14.06.2010), KiLa (16.07.2010), Lion (07.06.2010), Meme (07.06.2010), Rhayader (07.06.2010), Ribelle (14.08.2010), unknown (08.06.2010), Yevuk (16.06.2010), Ինչուիկ (01.07.2010), Միքո (07.06.2010), ՆանՍ (07.06.2010)

  3. #107
    Պատվավոր անդամ SSS-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2010
    Հասցե
    Yerevan
    Գրառումներ
    745
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իսկ մեզ այքան քիչ ա մնացել, մեր երազանքը բռնելու համար...Շատ քիչ, ևս մի դար ու վերջ...
    Եթե շները խոսել իմանային, մենք կկորցնեինք մեր միակ բարեկամներին...

  4. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (03.07.2010), Chilly (23.07.2010), Inna (20.06.2011), Meme (16.06.2010), Դարք (15.06.2010)

  5. #108
    Պատվավոր անդամ SSS-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2010
    Հասցե
    Yerevan
    Գրառումներ
    745
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երթուղայինում դեմ դիմաց նստած էր մի կին իր փոքրիկի հետ:Փոքրիկը հազիվ 4 տարեկան լիներ...Անթարթ հիացական հայացքով ինձ էր նայում... Ինձ հիշեցրեց , երբ նույն տարիքում երանությամբ էի նայում երիտասարդ աղջիներն' երազելով առաջ տալ ժամանակը...Մտքումս պատկերացնում էի, ինչպիսին պետքա լինեմ...անկեղծ ասեմ. ավելի գեղեցիկ էի պատկերացնում ...
    Ականջիս հասավ ձայնը.
    - Մամ, որ ես մեծանամ մազերս սենց երկար կլինի չէ?,- մայրը նայեց ինձ և երկուսով ժպտացինք...Հետո կրկին զննողական հայացքով ինձ նայեց,- մամ ինձ սենց կոշոներ կառնես , որ մեծանամ, -կրկին զննողական հայացք,- մամ նայի ինքը պամադա չի քսել... մամ հիշում ես, որ ինձ խոստացել էիր պամադա առնեիր է? էլ չեմ ուզում...
    Մտքով կրկին ինձ մոտ վերադարձա, երբ փոքր էի...երբ մամայի տանից դուրս գալուն պես վրա էի տալիս նրա կոսմետիկային, երբ նրա կոշիկներն էի հագնում ու պարում հայելու առաջ... երբ երազում էի նրա մասին ինչ հիմա կամ...լավ էր չերազեի,գուցե չկատարվեր?...Էհ որքան դեռ պետք է հիասթափվեմ իմ երազանքներից...
    - Մամ, բա երբ եմ մեծանալու, որ մեծանամ իրա նման պուպուշ եմ չէ լինելու?...
    Չէ ճստոս դու քո ուզածին դժվար հասնես...դու ավելի լավն ես լինելու...
    Եթե շները խոսել իմանային, մենք կկորցնեինք մեր միակ բարեկամներին...

  6. Գրառմանը 15 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (16.06.2010), Chilly (23.07.2010), Chuk (16.06.2010), E-la Via (03.07.2010), impression (05.10.2010), KiLa (16.07.2010), Lion (21.06.2010), Meme (16.06.2010), Yevuk (16.06.2010), Արևհատիկ (21.06.2010), Ժունդիայի (16.06.2010), Ինչուիկ (01.07.2010), Լուսաբեր (16.06.2010), Մանուլ (13.07.2010), Ռուֆուս (16.06.2010)

  7. #109
    Պատվավոր անդամ SSS-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2010
    Հասցե
    Yerevan
    Գրառումներ
    745
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ամբողջ գիշեր չկարողացա քնել...Աշխատանքի տեղը ականջս անընդհատ հեռախոսին էր, իսկ այն չէր զանգում ու չէր զանգում...Անհանգիստ վիճակս ազդեց տնօրենիս վրա ու ինձ շուտ բաց թողեց(իբր լավություն արեց)...Ահավոր խեղդուկ էր, օդը չէր հերիքում...Սրտի թրթիռով բաց արեցի դուռը' ակնկալիքով ,որ ինչ որ ծանոթ ձայն , հոտ , շունչ կզգամ...Դեպի ինձ մաման վազեց.
    _Զանգելա?,- պարզ էր...
    Րոպեներ ,որոնք ժամ էին թվում,ժամեր, որոնք օր էին թվում...Ամեն դռան ճռռոցի հետ սրտի զարկերի անասելի արագացում, հիասթափություն...Ամեն ոտնաձայնի հետ սրտի թրթիռ ու էլի հիասթափություն...Ամեն զանգի հետ...ու էլի հիասթափություն...Հեռուստացույցը ինչ որ բան էր խոսում...ու հանկարծ լսվեց մամայի ձայնը .
    _Վայ քոռացա ես...,-սթափվեցի ու ասես երազում լսվում էր հայլուրի հաղորդավարի ձայնը."Ադրբեջանի կողմը խախտել է սահմանը, ունենք 4 զոհ,4 վիրավոր..."Էլ ոչինչ չեմ հիշում...աշխարհը փուլ էր գալիս աչքերիս առաջ...Ու կրիկն րոպեներ, ժամեր ու ոչինչ չասող հեռախոս... Թաքուն արցունքներ, սարսափ...ու ոչինչ չասող հեռախոս...
    Զանգեց...Լսեցի ձայնը...Մաման գրեթե ուշագնաց եղավ...
    _Ինչի չեկար?
    _Հետաձգել են, ոչ ոքի չեն թողնում տուն...
    _Ասա, որ լավ ես,- ծիծաղեց...Աստված իմ որքան եմ սիրում էդ ծիծաղը...
    Եթե շները խոսել իմանային, մենք կկորցնեինք մեր միակ բարեկամներին...

  8. Գրառմանը 22 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (21.06.2010), Agni (22.06.2010), Ariadna (13.07.2010), Chilly (21.06.2010), E-la Via (03.07.2010), einnA (23.06.2010), impression (05.10.2010), Lion (21.06.2010), Meme (21.06.2010), murmushka (21.06.2010), Rhayader (01.07.2010), Yeghoyan (13.07.2010), Yevuk (21.06.2010), Արևածագ (21.06.2010), Արևհատիկ (21.06.2010), Երկնային (21.06.2010), Էլիզե (23.06.2010), Ժունդիայի (21.06.2010), Ինչուիկ (01.07.2010), Լուսաբեր (21.06.2010), Մանուլ (22.06.2010), Ռուֆուս (21.06.2010)

  9. #110
    Պատվավոր անդամ SSS-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2010
    Հասցե
    Yerevan
    Գրառումներ
    745
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Աավոտյան շպարվում եմ, շունս գնում գալիս մի բան թռցնում տանումա,ես էլ համբերատար ասում եմ ."մի' արա, Լեդի մի' արա..." մեկ էլ զգացի որ նյարդերս չի հերիքում ու գոռացի
    -Լեեեեեեեեեեեեեեեեեեդի,- Մեղա ,մեղա ... Եդ ինչ անդուր էր ձայնս ...Խեղճ շանս մազերը բիզբիզ կանգնեցին...Ես էլ մի քանի րոպե խելքի չէի գալիս...
    Նոր բացահայտում;ես գոռալ գիտեմ, բացի այդ բարձր գոռալ գիտեմ, անդուր ձայն ունեմ գոռալիս...մմմմմմմմ ու ...ու երևի թե մարդս վրայիցս փախնելուա
    Եթե շները խոսել իմանային, մենք կկորցնեինք մեր միակ բարեկամներին...

  10. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (03.07.2010), Agni (23.06.2010), Chilly (23.07.2010), E-la Via (03.07.2010), einnA (23.06.2010), impression (05.10.2010), Meme (25.06.2010), Rhayader (23.07.2010), Արևածագ (23.06.2010), Արևհատիկ (23.06.2010), Էլիզե (23.06.2010), Ինչուիկ (01.07.2010), Ռուֆուս (23.06.2010)

  11. #111
    Պատվավոր անդամ SSS-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2010
    Հասցե
    Yerevan
    Գրառումներ
    745
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ուռաաաաաաաաաա
    7 օր 7 գիշեր հարբելու ենք...Եկաաաաաաաաաաաաաավ
    Ուխ էլ ինքս իմ ետ չեմ կռվի, արդեն ապերիկիս հետ կկռվեմ
    Եթե շները խոսել իմանային, մենք կկորցնեինք մեր միակ բարեկամներին...

  12. Գրառմանը 22 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (25.06.2010), Agni (25.06.2010), Ariadna (13.07.2010), Chilly (23.07.2010), E-la Via (03.07.2010), einnA (25.06.2010), Inna (20.06.2011), Kita (14.07.2010), Lion (15.07.2010), Meme (25.06.2010), murmushka (25.06.2010), Yeghoyan (13.07.2010), Yellow Raven (14.07.2010), Yevuk (14.07.2010), Արևածագ (25.06.2010), Արևհատիկ (26.06.2010), Երկնային (25.06.2010), Էլիզե (25.06.2010), Ժունդիայի (25.06.2010), Ինչուիկ (01.07.2010), Ձայնալար (25.06.2010), Մանուլ (25.06.2010)

  13. #112
    Պատվավոր անդամ SSS-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2010
    Հասցե
    Yerevan
    Գրառումներ
    745
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տեսնես ինչիցա, որ միշտ մի բան խանգարումա լիարժեքության զգացումին ...Մենակ մի բան եմ խնդրում, երբեք մի արտասվիր լավ, էլ չարտասվես, անգամ երջանկության պահին... չեմ ուզում... տանել չեմ կարողանում արցունքներդ, հերիք եղավ գոնե ինձ խղճա...
    Եթե շները խոսել իմանային, մենք կկորցնեինք մեր միակ բարեկամներին...

  14. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (23.07.2010), Inna (20.06.2011), Meme (28.06.2010), Ինչուիկ (01.07.2010)

  15. #113
    Պատվավոր անդամ SSS-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2010
    Հասցե
    Yerevan
    Գրառումներ
    745
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Զանգում է եղբորս(նաև իմ) մանկության ընկերը...Չնայած չգիտեմ էլ տեղին էր ընկեր ասվածը?...
    _Պատրաստվի մի ժամից գալիս եմ հետևիցդ , գնում ենք հարսանիք,-ես ապշած եմ, վերջին անգամ մոտ 6 ամիս առաջ եմ հետը խոսել.թվում էր ,թե էլ իրար չենք էլ տեսնելու,իսկ հիմա ինձ կանչումա հարսանիք...
    _Ում հարսանիքնա?
    _կարևոր չի, դու պատրաստ եղի, որ գամ, ինչքան կարաս սիրունացի...
    -Քրոջտ հետ գնա...
    _Չէ քո հետ եմ ուզում գնամ, մի քանիսը կան, պետքա ցխեմ..
    _կռիվ ես գնում?
    -Մի երկարացրու, շաաաաատ եմ խնդրում կյանքի ու մահվան հարցա, ինձ պետքա օգնես...
    Ես էլ չգիտեմ ինչու,երևի թե կանացի հետաքրքրություն, որոշեցի գնալ...

    Տուն ենք վերադառնում.
    -Տեսար, ոնց սաղին տրաքացրեցինք
    _Չէ...
    _Ոնց ,սաղ մեզ էին նայում ,թող իմանան ինչը ինչից հետոյա
    -Սաղ-ը ,ովքեր են?
    _Դե ժողովուրդը ենտեղի,սաղ իմ չուզողներն են,-ասեմ ,որ հարսանիքը իմ տեսածներից ամենամեծն էր...
    -Բա էլ ինչի էիր գնում, որ ենտեղ քո չուզողներն էին?...,-տրամաբանությունից դուրս ինչ որ բան ասաց,չեմ էլ կարողանում վերարտադրել...

    Եկել եմ տուն մաման ասումա, ում հարսանիքն էր, ասում եմ չգիտեմ, ասումա աղջկա կողմից էիք ,թե տղայի, ասում եմ' չգիտեմ,ասումա լավ բա ինչի էիք գնացել

    -Ցխելու
    Վերջին խմբագրող՝ SSS: 01.07.2010, 10:33:
    Եթե շները խոսել իմանային, մենք կկորցնեինք մեր միակ բարեկամներին...

  16. Գրառմանը 24 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (03.07.2010), Agni (01.07.2010), Ariadna (13.07.2010), Chilly (23.07.2010), Chuk (01.07.2010), E-la Via (03.07.2010), einnA (01.07.2010), impression (05.10.2010), Lord (14.07.2010), Meme (04.07.2010), Rhayader (01.07.2010), Ribelle (14.08.2010), Sona_Yar (01.07.2010), Yevuk (14.07.2010), Անտիգոնե (04.10.2010), Արևհատիկ (03.07.2010), Դատարկություն (08.07.2010), Երկնային (03.07.2010), Ժունդիայի (01.07.2010), Ինչուիկ (01.07.2010), Լուսաբեր (01.07.2010), Ձայնալար (01.07.2010), Ուլուանա (03.07.2010), Ռուֆուս (01.07.2010)

  17. #114
    Պատվավոր անդամ SSS-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2010
    Հասցե
    Yerevan
    Գրառումներ
    745
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Աաաաաաա ես չկամ գտել եմ 2-րդ դասարանում տատիկիս նվիրած բանաստեղծություն...


    Իմ տատիկ դու իմ անուշ
    Ինչ սիրուն ես ուքնքուշ
    Ես սիրում եմ քեզ անչափ
    Ինչ լավ է, ունեմ քեզ պես տատ
    Ապրիր երկար, երջանիկ
    Դու ունես ինձ պես թոռնիկ



    Դեռ մանկուց տաղանդ եմ եղել
    Եթե շները խոսել իմանային, մենք կկորցնեինք մեր միակ բարեկամներին...

  18. Գրառմանը 19 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (03.07.2010), Ariadna (13.07.2010), Chilly (23.07.2010), E-la Via (03.07.2010), impression (05.10.2010), Inna (20.06.2011), Meme (04.07.2010), Ungrateful (12.07.2010), Yellow Raven (14.07.2010), Yevuk (14.07.2010), Արևհատիկ (03.07.2010), Դատարկություն (08.07.2010), Երկնային (03.07.2010), Էլիզե (05.07.2010), Լուսաբեր (03.07.2010), Ձայնալար (14.07.2010), Մանուլ (07.07.2010), Շինարար (03.07.2010), Ռուֆուս (03.07.2010)

  19. #115
    Պատվավոր անդամ SSS-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2010
    Հասցե
    Yerevan
    Գրառումներ
    745
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հորդառատ անձրևից հետո տանս ապակուն իրար հանդիպեցին անձրևի երկու կաթիլներ…
    _Երջանիկ եմ որ գտա քեզ,- ասաց միլիոնավոր անձրևի կաթիլներից ոչինչով չտարբերվող կաթիլը…
    -Իսկապես?
    -Դու յուրահատուկ ես, ոչինիչով նման չես մյուսներին…
    Եթե շները խոսել իմանային, մենք կկորցնեինք մեր միակ բարեկամներին...

  20. Գրառմանը 19 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (08.07.2010), Ariadna (13.07.2010), Chuk (08.07.2010), cold skin (08.07.2010), E-la Via (27.07.2010), Farfalla (08.07.2010), impression (05.10.2010), Inna (20.06.2011), KiLa (16.07.2010), Meme (09.07.2010), Ungrateful (12.07.2010), Yevuk (14.07.2010), Անտիգոնե (04.10.2010), Արևածագ (10.07.2010), Երկնային (29.07.2010), Երվանդ (08.07.2010), Ժունդիայի (08.07.2010), Մանուլ (08.07.2010), Ուլուանա (08.07.2010)

  21. #116
    Պատվավոր անդամ SSS-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2010
    Հասցե
    Yerevan
    Գրառումներ
    745
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երբ քեզ ասում են, որ դու խելացի ես, հասկացող ու ըմբռնող, մի շտապիր ուրախանալ...ընդամենը կռացիր,որպեսզի նստեն գլխիդ...
    Եթե շները խոսել իմանային, մենք կկորցնեինք մեր միակ բարեկամներին...

  22. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (10.08.2010), Chilly (23.07.2010), impression (05.10.2010), Inna (20.06.2011), KiLa (16.07.2010), Meme (15.07.2010), Rhayader (13.07.2010), Yevuk (14.07.2010), Արևածագ (13.07.2010), Էլիզե (13.07.2010), Ժունդիայի (13.07.2010), Մանուլ (13.07.2010), Շինարար (13.07.2010)

  23. #117
    Պատվավոր անդամ SSS-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2010
    Հասցե
    Yerevan
    Գրառումներ
    745
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ոչ այնքան տանելի տրամադրությամբ նստած եմ պատշգամբում…Սուրճ և խմորեղեն և նյարդերը սղոցող ճանճի տզզոց…Համառ կերպով ճանապարհա մշակում դեպի խմորեղենը,իսկ ես’դահիճս,նրան մոտ չեմ թողնում…Չգիտեմ էլ մտքերով ուր ընկա,և նա (կամ այն) արդեն խմորեղենի վրա է…նայում եմ նրան ու մտածում, տեսնես ,եթե նա սոված մնար’ ինքնասպան կլիներ ,ինձ հետույքով կանգնեց,երևի թե “կիտրոնաբույր” դեմքս ազդեց նյարդերի վրա…”Բողազի մեկը բողազ մի քիչ էլ երեխեքիդ տար”…Տեսնես ինքը հեչ հոգսեր ունի, կամ անտրամադիր լինումա…Մի քանի րոպե էլ մնաց և ուրախ զվարթ թռավ գնաց…
    Ինչ ապուշ բան են էդ ճանճերը, ոչ հոգս ունեն ,ոչ դարդ…բա դա կյանքա
    Եթե շները խոսել իմանային, մենք կկորցնեինք մեր միակ բարեկամներին...

  24. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (14.07.2010), E-la Via (27.07.2010), impression (05.10.2010), Meme (15.07.2010), Rhayader (14.07.2010), Yevuk (14.07.2010), Ժունդիայի (14.07.2010)

  25. #118
    Պատվավոր անդամ SSS-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2010
    Հասցե
    Yerevan
    Գրառումներ
    745
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեր ծանոթների շրջանում ես և եղբայրս յուրահատւկ համբավ ունենք' խելացի, ընդունակ... Ասեմ, որ մեզանից ոչ մեկը կարմիր դիպլոմով չավարտեց ո'չ դպրոցը, ոչ էլ համալսարանը, որովհետև ի տարբերություն մյուս խելացիների, մենք այդքան խելացի չէինք ,որպեսզի ժամանակ վատնեինք մեզ համար անհետաքրքիր առարկաների վրա...մի խոսքով մենք այնքան խելացի չենք որքան ,որ մեզ համարում են...
    Հավաքույթ է, բարեկամներ և բարեկամների բարեկամներ...չգիտես ինչու բոլորը մեր ներկայությամբ գրագետ են խոսում, խոսում են գրքերից,դասականից ...տաղտուկ և ձանձրույթ...
    -Լսել եմ, որ համալսարանի լավագույն ուսանողուհին ես համարվել,- ապագա սկեսուրի հայացքով հարցնում է մի կին
    _Ահամ, չհաշված որ դիպլոմիս մեջ ունեմ 3 և լիքը 4-եր,-օօօ, որքան խորն էր նրա հիասթափությունը...,տեսնում եմ եղբորս են ինչ որ շրջանակում հարցախեղդ անում...օդը չի հերիքում...լիցքաթափվելա պետք,մոտենում եմ եղբորս.
    -Գագ կուզեիր կարտոշկա ծախող լիներիր ու ոչ ոք չառներ քո կարտոշկաները?,-մարդիկ աչքերը չռած դեմքիս են նայում
    -Չէ կուզեի սեմուշկա ծախեի, ու գային առնեին հետո բերեին հետ տային, որովհետև սեմուշկան որդնած կլիներ...,-կրկին զարմացական հայացքներ,իսկ մենք գոհ ենք...
    -Իսկ ես մանկուց դրա մասին եմ երազել ,գիտես?

    Խաչ քաշեցինք մեր բարի համբավի վրա, րոպեներ անց մարդիկ անցան իրենց գործերին, իսկ մենք առանց դանակ պատառաքաղի , հանգիստ մեր խորովածը կերանք
    Եթե շները խոսել իմանային, մենք կկորցնեինք մեր միակ բարեկամներին...

  26. Գրառմանը 15 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (18.07.2010), Ariadna (10.08.2010), Chilly (23.07.2010), cold skin (13.08.2010), E-la Via (27.07.2010), impression (05.10.2010), KiLa (16.07.2010), Meme (16.07.2010), murmushka (16.07.2010), Nadine (10.08.2010), Անտիգոնե (04.10.2010), Արևածագ (16.07.2010), Դեկադա (23.07.2010), Ժունդիայի (12.08.2010), Մանուլ (23.07.2010)

  27. #119
    Պատվավոր անդամ SSS-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2010
    Հասցե
    Yerevan
    Գրառումներ
    745
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Առավոտյան անկողնուս վրա մի շաաատ գեղեցիկ թիթեռ էր նստել…զմայլվում էի նրանով,ժամերով կարելի էր նայել,մամային կանչեցի ,որ գա ինքն էլ հիանա,մեկ էլ “տլպ”,թիթեռը սատկեց.
    _Մամ,ինչի սատկացրեցիր…
    _Աղջիկ ջան դու որտեղ ես սենց թիթեռ տեսել, ցեցա…
    _Թիթեռ էր ,ինչի սատկացրեցիր,-պապան եկավ,
    _Ցեցա բալես, ցեց…,-վրաս ծիծաղեց ու գնաց

    Մարդու հոգին տակնուվա անելու համար մեկ են…թե աս ձեզ ինչ…դուք ցեց եք տեսնում, բայց ինձ համար թիթեռ էր…
    Եթե շները խոսել իմանային, մենք կկորցնեինք մեր միակ բարեկամներին...

  28. Գրառմանը 18 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (29.07.2010), Ariadna (10.08.2010), Chilly (23.07.2010), Chuk (23.07.2010), E-la Via (23.07.2010), impression (05.10.2010), Meme (23.07.2010), Nadine (10.08.2010), Rhayader (23.07.2010), Անտիգոնե (04.10.2010), Արևածագ (23.07.2010), Դատարկություն (23.07.2010), Երկնային (29.07.2010), Ժունդիայի (12.08.2010), Լուսաբեր (23.07.2010), Մանուլ (23.07.2010), Շինարար (23.07.2010), Ռուֆուս (23.07.2010)

  29. #120
    Պատվավոր անդամ SSS-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2010
    Հասցե
    Yerevan
    Գրառումներ
    745
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Խնջույք էր… Աչքս ընկավ դիմացի սեղանին նստած մի գեղեցկուհու վրա …Անտանելի գեղեցիկ էր…
    Նրանցից էր, որոնց կարելի է ժամերով նայել’ անկուշտ,հիացական հայացքով…նրանցից որոնց կարելի է ցանկացած մեղք ներել …. Խոշոր մոխրագույն, նշաձև աչքեր ուներ, ,թաթրիչներն այնքան երկար էին,որ ամեն թարթելու հետ տպավորություն կար ,թե կխճճվեն…Քիթն ուղիղ էր և փոքրիկ, շրթունքներն ընդգծված էին,հյութալի,անկյուններում փոսիկներ կային և տպավորություն կար, թե նա անընդհատ ժպտում է…Մազերը բաց շագանակագույն էին,ալիքավոր միջին երկարության… Նայում էի ու մտածում ,թե որքան առատաձեռն է եղել բնությունը նրա նկատմամբ…տպավորություն կար թե գեղեցիկը հենց սա է, որ այլ տեսք չի էլ կարող ունենալ…Գեղեցկուհիներին բնորոշ հպարտ ու գոռոզ կեցվածք չուներ, աչքերում փայլ չկար ու հայացքը գրեթե միշտ խոնարհված էր…Ծիծաղելի կթվա,բայց ողջ երեկույթին աչքս նրանից չեմ կտրել, ուշադրությանս կենտրոնում էր, ուրիշ էր, մի բան այլ էր նրա մեջ…
    Մի տղամարդ մոտեցավ նրան, կարծես հայրն էր…Աղջիկը կանգնեց ,հետո մի տեսակ աղերսական հայացքով ինձ նայեց,չհասկացա ինչու, մտածեցի թե թվում է…Մինչ ես նրա ջութակաձև մարմնով էի զմայլվում,նա աննշան կոկետությամբ ուղղեց զգեստը և շարժվեց…
    …Ես անիծեցի նրան այդպիսին ստեղծողին…Նա կաղում էր…անտանելի տարբերություն կար ոտքերի մեջ,աչք ծակող,այնքան որքան նրա գեղեցկությունն էր աչք ծակում,իսկ ես անիծեցի նրան ստեղծողին…Ձևացրեց ,թե մազերն է ուղղում և շրջվեց ու աչքի տակով ինձ նայեց…Չհասցրեցի հայացքս փախցնել…Խեղճ աղջիկ,որքան էր նման հայացքների հանդիպել…
    Գնաց, երաժշտությունն ասես դիտմամբ դադարել էր…էլ չէի նայում հետևից,ականջիս հասնում էին կրունկների անհավասար ձայները…

    Եթե ինձ մի օր հանձնարարեն գեղեցկություն նկարել, ես այն կաղ եմ նկարելու…
    Եթե շները խոսել իմանային, մենք կկորցնեինք մեր միակ բարեկամներին...

  30. Գրառմանը 21 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (29.07.2010), Ariadna (10.08.2010), Chilly (27.07.2010), cold skin (13.08.2010), E-la Via (27.07.2010), einnA (05.08.2010), helium (12.08.2010), impression (05.10.2010), Meme (27.07.2010), murmushka (27.07.2010), Nadine (10.08.2010), Rhayader (27.07.2010), Արևածագ (27.07.2010), Դեկադա (31.07.2010), Երկնային (29.07.2010), Էլիզե (28.07.2010), Ժունդիայի (27.07.2010), Մանուլ (27.07.2010), Շինարար (27.07.2010), Ուլուանա (27.07.2010), Ռուֆուս (27.07.2010)

Էջ 8 9-ից ԱռաջինԱռաջին ... 456789 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •