User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 134 հատից

Թեմա: Մի քիչ էլ ես

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ SSS-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2010
    Հասցե
    Yerevan
    Գրառումներ
    745
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բերանում գարեջրի անտանելի դառնահամը ստիպեց նրան արթնանալ…Գլուխը ծանրացել էր և գրեթե ոչինչ չէր հիշում…սենյակում անտանելի գարշահոտ էր…շրջվեց ու նայեց կողքին պառկած գեղեցկուհուն.գեղեցիկ էր, բայց ոչ այդ պահին :Սրտխառնոցն ուժգնացավ, շտապեց դեպի բաղնիք…Մի քանի անգամ դեմքը սառը ջրով շփելուց հետո իրեն նայեց հայելու մեջ…ոչինչ չէր փոխվել. նույն դիմագծերը, նույն մռայլ դեմքը և նույն զուր վատնած գիշերը…
    Վերադարձավ սենյակ, հագնվեց, նայեց աղջկան.որքան էր ուզում քնել հետը, իսկ հիմա անունն էլ չի հիշում…
    Դուրս եկավ…Այնտեղ էլ ոչինչ չէր փոխվել, նույն մարդիկ, նույն ծառերը…մի խոսքով նույն աշխարհը որտեղ նա տեղ չուներ…Ուր գնալ? Իրեն ոչ ոք չէր սպասում…
    Կանգնած էր դռան մոտ, թակեց, դուռը բացվեց.
    _Եկար?
    _Չէիր սպասում?
    _Ես քեզ միշտ եմ սպասում…
    Նա համբուրեց աղջկա ճակատն ու սեղմեց կրծքին .ու հանկարծ այդ պահին ինչ որ բան ծակեց մաշկն ու անցավ նրա տակ ..բարձրացավ վեր, վեր …ու հասավ սրտին… հետո նայեց աղջկա աչքերին.ամեն ինչ փոխվել էր…աշխարհը փոխվել էր…նա էր իր աշխարհը. Աշխարհ , որտեղ ինքն էր տիրակալը…
    Եթե շները խոսել իմանային, մենք կկորցնեինք մեր միակ բարեկամներին...

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lion (04.06.2010), Rhayader (03.06.2010)

  3. #2
    Պատվավոր անդամ SSS-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2010
    Հասցե
    Yerevan
    Գրառումներ
    745
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ձեռքերս բաց արեցի, որպեսզի ծափ տամ քո խաղին, բայց դրանք այդպես էլ բաց մնացին,որովհետև դու արդեն խոնարհվել էիր ու հեռացել…Հետո նայցեի ափերիս մեջ' որքան էին մաշվել քեզ ծափ տալուց…նայեցի հետևիցդ, գնացիր, գնացիր որ հետ գաս' մի նոր խաղ խաղալու,հետ գաս մինչև ձեռքերս կլավանան? Ոչ…
    Ուրիշ ծափահարող գտար…
    Իսկ իմ ձեռքերը կլավանան մինչև դու հետ գաս…
    Եթե շները խոսել իմանային, մենք կկորցնեինք մեր միակ բարեկամներին...

  4. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (15.06.2010), Chilly (23.07.2010), einnA (14.06.2010), KiLa (16.07.2010), Lion (07.06.2010), Meme (07.06.2010), Rhayader (07.06.2010), Ribelle (14.08.2010), unknown (08.06.2010), Yevuk (16.06.2010), Ինչուիկ (01.07.2010), Միքո (07.06.2010), ՆանՍ (07.06.2010)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •