Երբ արդեն անկարող եմ խոսել ինձ հետ,մենությանս մեջ լռություն է ծնվում,որն ինչպես մի մանրէ թափանցում է հոգուս խորքն ու...Ոչինչն է տարածվում չորս բոլորս ու հայացքս ձգտում է դեպ ունայնություն:Կյանքս հեռանում է երազանքներից և այդժամ փնտրում եմ քնքշանքը միակ,որով կարող եմ սփոփել ինձ...Ու հանկարծ սրտիս ամենեաանմեղ բջիջները խուսափում են այլևս չլինելուց և երգ հյուսում'հիշեցնելով ,որ դեռ ապրում եմ:Երգն այդ շատ հաճախ անարգել թափանցում է մեկ ուրիշ հոգի...Դրանից կարելի է արբել,գտնվել,աշխարհը շուռ տալ,անմահություն արարել...Հրաշքը մարմին ու ձև է ստանում երգիս շնորհիվ...Երգում է սիրտս ու կյանքն իմ նորից փոխում է իր ուղին...Ես պատրաստ եմ լինում հայտնաբերելու արժեքը գոյության,հասկանալու հանելուկը ճակատագրի,հյուսելու ինձ համար մի միամիտ ճանապարհ ազատության:Երգում է սիրտս ու ես ճախրում եմ վեր,անջատվում եմ մարմնիցս և այդ պահին կարող եմ դառնալ արևի մասնիկն այն ,որ կարողանում է մաքրությունն ու ջերմությունը զգալ...Ու հանկարծ այդ պահին մենությունս գոլորշիանում է և մի ժպիտ է գումարվում լռությանս![]()
Էջանիշներ