Իսկ ինձ՝ քյավթառիս (), շատ հրապուրիչ թվացին բանաստեղծությունները: Հիշեցի ջահել օրերս…
![]()
Իսկ ինձ՝ քյավթառիս (), շատ հրապուրիչ թվացին բանաստեղծությունները: Հիշեցի ջահել օրերս…
![]()
KiLa (29.06.2010)
Մեծարգո Մարկիզ, դուք այդքան էլ ծեր չեք թվում ինձ: Ձեր եռանդին շատ երիտասարդներ կնախանձեն...
Շնորհակալություն....
KiLa: Մերօրյա հղփացած ընթերցողը անօրինակ ու իրարամերժ տողերի է ծարավ: Այնպես որ, անակնկալի չգաք, եթե Ձեր սրբության սրբոցի գրավոր խոսքը չընկալվի: Սա,գուցե Դուք չըմբնեք, կամ Ձեր ամպլուայից դուրս է, բայց, օրինակ, Դավիթ Հովհաննեսը /և այլք/ գիտի «ինչ է ուզում հասարակությունը»…և մատուցում է:
Իհարկե, միջակության սահմանը չհատող բանաստեղծություններ են, սակայն այն, որ Ստեղծագործություններ են՝ հարգանքով եմ վերաբերվում:
Իսկ այս տողերը /թեկուզ և անմշակ, թեկուզ և խախտված տաղաչափությամբ/ խորություն ունեն, ինչ-որ հայկականություն է բյուրեղացած:
Ամենայն բարիք Ձեզ…Խնկի նման անուշ հոտիդ եմ կարոտ,
Նորից ներվելու ցանկություն ունեմ:
Մի սուրբ ավազան հայացքիդ կարոտ
Նորից կնքվելու կարիքը ունեմ…
Մաքուր ու կնքված գիրկդ ընկնելու
Սպասման ահ ու երկյուղը ունեմ…
Շնորհակալություն կարդալու և անկեղծ գնահատականի համար...
Եթե անկեղծանանք, կասեմ, որ գնահատականը՝, որը տվեցիք ինձ, հեռու էր լավագույնը լինելուց, բայց այն ինձ լիցքավորեց միայն դրական լիցքերով ու ներշնչեց հարգանք ձեր անձի նկատմամբ… Առայժմ...
Պատուհանի առաջ
Հիշում եմ ձեր փողոցը հին
Ու ձեր տունն է աչքիս առաջ,
Սենյակի լայն պատուհանից
Ծիկրակող քո աչքերը թաց:
Վարագույրն էր ցնցվում, դողում,
Հեծկլտում, սնկռտում էր կամաց,
Ասես մեծ մի թաշկինակ էր այն
Քո սևուկ աչուկների դիմաց:
Ձեր տանը հյուրեր կային,
Սիրտդ էր անչափ հուզված,
Այնտեղ քեզ էին ,,պսակում",
Իսկ դու պատուհանի առաջ...
11.02.09
Թե լինեյիր...
Հիշում եմ մեր այգու լճակը,
Լճակի վրա մի նավակ,
Թիում է մի տղա նավակը,
Իսկ դու կողքին ես նստած:
Լողում է թեթև նավակը,
Հանգիստ սահում է առաջ,
Քեզ հետ պատրաստ է տղեկը
Լեռներին գնալ ընդառաջ…
Անցել են վաղուց տարիները,
Չկա ոչ այգի, ոչ լճակ,
Իսկ այն տղայի նավակը
Մնացել է այդպես էլ կանգնած…
Դժվար է մենակ թիելը,
Բազուկները հոգնած են, մաշված,
Բայց թե դու լինեյիր քո տեղում՝
Կգնար լեռներին ընդառաջ...
14.02.09
Ծուռ ծառի մոտ
Էլի մեր թաղն է
Էն մեծ ծուռ ծառն է,
Ու ես հենված եմ
Նորից ծուռ ծառին...
Հեռվից գալիս ես,
Քայլում ճեմում ես,
Գալիս ես անցնես
Ծուռ ծառի մոտից…
Նորից նայում եմ
Ներսս վառվում է.
,,Ես քեզ սիրում եմ",
Ուզում եմ ասել...
Ուրախ ժպտուն ես,
Զվարթ խնդուն ես,
Թեթև սահում ես
Ծուռ ծառի մոտից…
Ախ հոգիս թաց է,
Անհույս լքվախ է.
Տխուր հենված եմ
Նորից ծուռ ծառին...
03.02.09
,,Իմ երազը"
Փափուկ ինչպես քուլա ամպիկ,
Տաքուկ ինչպես արև շողիկ,
Շոյող լույսի նման անուշ
Երազն է իմ թևում զգույշ:
Նայում է ինձ նա երկնքից,
Աչքով անում ամպի տակից,
Սահքով թեթև սենյակ մտնում
Ու քնքշությամբ ինձ է հպվում:
Ամոթագեղ ու ահեդող
Գրկում է ինձ հուշ երկյուղով,
Մոռացումի թմբիր բերում
Ու իմ հոգում սեր բուրվառում...
22.03.09
***********
*********
Գիշերը հանգիստ ու մեղմ էր,
Երկինքը պարզկա ու ջերմ էր,
Ծառերը հով էին անում
Տերևներն հովի հետ խաղում:
Նստած էին երկուսը այգում,
Երկուսն էլ շշուկով էին խոսում,
Շշուկները դողդոջ, կցկտուր
Շշուկից արցունքն էր շողում...
Գիշերը հանգիստ էր ու մեղմ,
Երկինքը լուսնկա ու ջերմ,
Շրջում էր մեկը այգում,
Խոտերին արցունքն էր ցողվում…
11.02.09
Գիշերը նորից...
Գիշերը նորից լուսինը վառեց,
Նորից երկինքը աստղերով կապեց,
Գիշերը նորից անդարձ անցյալից
Ինձ համար քնքուշ հուշերը բերեց…
Աստված իմ, ի՞նչ է ինձ բեմադրում.
Լուսնից էլ լուսնյակ դեմք ցուցադրում,
Աստղի պես անհաս, աստղից էլ շողուն
Մի լույս պատկեր է երևույթ լինում...
Երազից թեթև, երազից անուշ,
Մոմի պես փափուկ, խեժի պես կպչուն,
Բայց ինչքան էլ ինձ հարազատ թվում
Գիտեմ, կհալվի խավար մշուշում...
...Գիշերը նորից հոգիս է հանում...
02.02.09
Քեզ հետ
Քեզ հետ գարուն է իմ ներսում,
Փթթում է ամեն ինչ, ծաղկում ,
Հեշտանքի զովերն են իմ ներսում
Ու խենթ օրերի սպասում:
Արբունք է քեզ հետ իմ ներսում,
Ժպիտդ է շարունակ ծաղկում,
Իսկ ծիծաղդ զնգուն ու կարկաչ
Իմ ներսում թմբուկ է զարկում…
Քեզ հետ իմ ներսում լույսեր են,
Իմ ներսում տաք է ու փափուկ,
Հուսեր են քեզ հետ իմ ներսում
Ու չկա ոչ մաղձ ոչ տաղտուկ:
Հավատ կա քեզ հետ իմ ներսում,
Հույսերը լույսեր են վառում,
Լույսերը ճչան ու ճերմակ
Գալիքի մասին են ճառում:
Քեզ հետ լցված է ներսը իմ,
Աղբյուրներ կան այնտեղ բազում,
Եվ դայլայլ և բուրմունք անմեկին
Եվ սիրո գողտրիկ մի անկյուն...
19.10.09
Վերջին խմբագրող՝ KiLa: 09.03.2010, 02:19:
Փոքրիկ թռիչք
Հոգիս ինձանից խռովել
Դեպի մանկություն է գնում,
Չեմ ուզում տեսնել, հիշել,
Իսկ նա իրենն է պնդում…
Մի փոքրիկ տղեկ եմ տեսնում
Ինքն իր մեջ ամփոփ, պարփակված,
Անըհդհատ կարդում է կարդում
Հեքիաթի աշխարհով հիացած:
Իսկ հետո մի փոքրիկ պատանի
Ամոթխած, լռակյաց, բայց հպարտ,
Հեքիաթի իր երազն է փնտրում
Այդ ,,նոր աշխարհով” զարմացած:
Փոքրիկը արդեն պատանի,
Նորանոր գրքեր է կարդում,
Բայց երազն իր թաքուն փայփայած
Շարունակ փնտրում է, փնտրում:
Եվ մի օր գտնում է նրան,
Երազն իր մանրիկ ու սիրուն,
Սրտիկը զարկում է արագ,
Երեսը` կաս-կարմիր կտրում:
Մարմնով մի դող է անցնում.
Նման չէ ոչ սրան ոչ նրան,
,,Ամեն մարդ իր ձևով է սիրում”,
Քաջ գիտի արդեն մեր տղան:
Երջանիկ է տղան ու հպարտ
Աշխարհը կարծես իրենն է…
Երազը մարմին է առնում
Իր հեքիաթ` փոքրիկ աշխարհում:
24.09.08
…,,Զավզակ” եմ…
Իմ խոսելուն դու մի նայիր,
Շատախոս եմ, մի քիչ զավզակ,
Ինչից ասես ես կխոսեմ,
Գլուխդ կտանեմ շարունակ:
Կխոսեմ աշխարհի դարդերից,
Գեղեցիկ կամ տգեղ բարքերից,
Կպատմեմ ուրիշների սերը`
Կողպամ հենց նրանց վերքերից…
Մի նայիր խոսելուս, զավզակ եմ,
Կխոսեմ մեզ անպետք բաներից,
Բայց սրտիս ուզած երկու խոսքն
Դուրս չի գա իմ ամոթ բերանից:
11.02.09
*******************
****************
Անտառից դուրս ելավ մութը
Դաշտերի լույսն է փախել,
Ուզում եմ ձայն տալ յարիս
Լեզուս ,,թլոշն” է կապել:
Հեռվից գալիս է զովը
Քարերի գոլն է փախել,
Սիրտն իմ ծեր ու հոգնած
Անճաք սառույցն է կապել:
…Ճերմակն է իջել գլխիս
Հոգիս եղյամ է հագել,
Սիրո հուշերն իմ քնքուշ
Վաղուց մամուռն է թաղել…
29.01.09
Սուսիկ-Փուսիկ
Սարից իջնող մի մեղմ հովիկ
Իր հետ բերեց մի զույգ պաչիկ,
Սարի փեշին տեսավ կանգնած
Թելիկ-մելիկ չամիչ աղջիկ:
_ Սուսիկ-Փուսիկ շատախոսիկ
Արի քեզ տամ մի զուգ պաչիկ,
Թող կարմրեն թուշիկներդ
Ու ոլորվեն աչիկներդ…
Կարմրում են թուշիկները,
Խոնարհվում են աչիկները,
,,Չաշմիշ-մաշմիշ” ձև է անում
Թե իբրև տես, պաչ չի ուզում:
_ Քամու պաչը իմ պետքը չի,
Իմ ուզածը էդ պաչը չի,
Թե ունես ջերմ վառման շողիկ
Սրտիս համար բեր մի փոքրիկ:
Սարեր ընկած մի մեղմ հովիկ
Քար է լիզում վառման շողիկ,
Առած շողեր, առած արև
Ետ է շտապում…որ տա բարև…
Պաչիկները շաղ է տալիս,
Էն աղջիկը լող է տալիս,
Կարմրում են թուշիկները…
Ոնց են փայլում աչիկները:
09.03.09
Առու-մառու
Փշուր-մշուր, քչի-փչով,
Աչքկապուկով, մաս-մասունքով,
Մի առվակ է վազում թաքուն
Ձորամեջի քարի տակով:
Քամին նեղված շոգ ու մոգից
Ձորի մեջ է մտնում նորից,
Ո հևալով, շունչը կտրած
Զով է ուզում պաղ առվակից.
_ Այ դու թելիկ-մելիկ աղջիկ,
Այ դու ուլունք-մուլունք աչիկ,
Ո?ր քարի մոտ ճամփեդ պահեմ,
Որ տաս դու ինձ զուլալ պաչիկ:
Թաքուն-մաքուն քչփչում է,
Օտար աչքից ամաչում է,
Խոխոջ-մոխոջ ոլորվելով
Քարերի տակ թաքնվում է.
_ Օտար մեկին մոտ չեմ գալիս,
Ամեն քամու պաչ չեմ տալիս,
Ես արևից վախենում եմ,
Քարի տակից դուրս չեմ գալիս:
_ Ուրեմն նստեմ ծառի հովին,
Էն մեծ քարի հետի զովին,
Թե ինձ չտաս մի պաղ պաչիկ
Սիրտս կանես բզիկ-բզիկ:
…Քամին փախած շոգ ու մոգից
Ծառի տակ է մտել նորից,
Ու հևալով, շունչը կտրած
Ջուր է խմում քարի տակից…
02.03.09
Տարիներս
Նորից առաջս ելել
Նորից շորոր ես անում,
Խաս-նազանքդ ծախելով
Էլի հոգիս ես հանում:
Նորից կարմիր եմ կտրել
Քեզ թաքուն եմ նայում,
Բերանս ջուր եմ առել
Մտքումս եմ ասում:
…Գալիս անց ես կենում
Հին հուշերիս մոտով,
Տարիներս եմ հաշվում
Քո բուրմունքի հոտով…
12.03.09
Երազս
Արծաթի մեջ լիալուսնի,
Ճերմակի մեջ նրա լույսի,
Թափառում է նա գիշերով
Ու վառ պահում շողը հույսի:
Առավոտվա գրկի մեջ բաց,
Շաղ ու ցողով խոնավ ու թաց,
Կարոտ աչքս թացով անում
Ու չքվում է չհագեցած:
...Հուշերիս մեջ չոր ու տաքուկ
Ինչպես կատվի փոքրիկ ձագուկ,
Օտար աչքից նա կուչ եկել
Ու ապրում է չոր ու փափուկ…
15.02.10
,,Աշունս"
Կյանքս թիթեռի նման
Ծաղկից ծաղիկ էր թռնում,
Ես էլ նրա ետևից
Նեկտարով էի շաղախվում…
Եկավ աշուն ցրտաշունչ
Ծաղիկները թոշնեցին,
Իմ ,,թիթեռին" շիվարած
Ցուրտ ու տխուր թողեցին:
Դողդողալով թռչկոտում
Էլի ծաղիկ է փնտրում,
Ես էլ նրա ետևից
Եղյամով եմ թաթախվում...
16.03.09
Ինչեր թողեցի
Տարիներիս մեջ ինչե՞ր թողեցի…
Կայծեր ցանեցի, կրակ մանեցի,
Վառ ճառագայթներ անվերջ մաղեցի,
Քնքուշ շողերը բոցից ջոկելով,
Ու սիրո պոռթկումն կրքից զատելով
Հոգուս տաճարում սեր բուրվառեցի…
Իսկ հետո ամենն այնտեղ թողեցի:
Տարիներիս մեջ քեզ էլ թողեցի…
Քո սուրբ պատկերը զգույշ խազեցի,
Տառապ հոգուս մեջ ես այն քաշեցի,
Անուշ գույներով ներկ ու նախշեցի,
Քո լույս մարմինը հղկել հունցելով
Իմ մատներով քեզ նոր շունչ տվեցի…
Բայց ինչպես հարկն է չվայելեցի:
Տարիներիս մեջ ես ի՞նչ թողեցի…
Տարիներիս մեջ ես ինձ թողեցի,
Ասեմ ավելին, ես ինձ հողեցի,
Հազար մի փորձանք գլխիս բերեցի,
Անմեղ բոցերով, ամլիկ շողերով
Սիրո հրեղեն օրեր թաղեցի…
Ես իմ արածից լուրջ փոշմանեցի:
25.12.09
Վերջին խմբագրող՝ KiLa: 24.03.2010, 17:55:
Թևում է այլուր ,,էժանագինը”,
Շատ թանկ է սակայն նրա հագինը,
Գրավում է նա ամեն մի անկյուն
Հաշվի չառնելով ոչ արյուն ոչ գույն...
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ