User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 1 համարի արդյունքները՝ ընդհանուր 1 հատից

Թեմա: Տոնավաճառ-Ցուցահանդես՝ նվիրված մեկամսյակին

  1. #1
    Tsuki (Moon Ճապոներեն) Moon-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.02.2007
    Հասցե
    Վերև նայիր, կտեսնես։)))
    Տարիք
    32
    Գրառումներ
    1,719
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ուրախություն Տոնավաճառ-Ցուցահանդես՝ նվիրված մեկամսյակին

    Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան կազմակերպում է բարեգործական ցուցահանդես վաճառք` նվիրված Կանանց մեկամսյակին, որը տեղի կունենա ս.թ. մարտի 6-ին,

    «Մարիոթ Արմենիա» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում։

    Տոնավաճառը գործելու է ժամը 10.00-ից մինչ- 19.00-ն։


    Միջոցառման պաշտոնական բացումը տեղի կունենա ժամը 10.00-ին։

    Մուտքն ազատ է։

    Միջոցառման ողջ հասույթը կտրամադրվի Եղեգնաձորի Կանանց աջակցության կենտրոնի զարգացմանը։
    Վայոց Ձորը, որպես համայնքների սոցիալական ցածր մակարդակ ունեցող մարզ, աչքի է ընկնում նաև բնակչության մեջ կանանց թվի գերակշռությամբ։ Կանանց աջակցության կենտրոնը հնարավորություն կտա Եղեգնաձորի տարածաշրջանի կանանց` ձեռքբերել և զարգացնել իրենց հմտությունները կրթական, սոցիալական, տնտեսական, մշակութային, առողջապահական, կառավարման ոլորտներում` այսպիսով նպաստելով ՀՀ-ում համայնքների զարգացմանը։
    Ցուցահանդեսի ընթացքում ներկայացված են լինելու կանանց առօրյային առնչվող բազմապիսի ապրանքներ, որոնց մեջ կարող եք գտնել ձեզ համար օգտակար իրեր, ինչպես նաև Ձեր մտերիմների համար հաճելի նվերներ։
    Կազմակերպվելու է նաև վիճակախաղ, որի ընթացքում խաղարկվելու են բազմաթիվ արժեքավոր նվերներ։
    Տոնավաճառն ուղեկցվելու է նաև մշակութային ծրագրով, որին իրենց մասնակցությունն են բերելու սիրված երգիչներ Լեյլա Սարիբեկյանը, Արսեն Գրիգորյանը, երիտասարդ շնորհաշատ կատարողներ։
    Միջոցառման գործընկերներն են` ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը, ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը, ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնը։
    Միջոցառմանն աջակցել են` ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանությունը, «Վորլդ Վիժն Հայաստան» ՄԲԿ-ն, «Բիլայն» ընկերությունը, «Էվրի դեյ» ՓԲԸ-ն, «ՀԱՅ ԿՈԼԱ» ընկերությունը, «Արթբրիջ» սրճարանը, «7 կադր» ՍՊԸ-ն։
    Սիրով հրավիրում ենք բոլորիդ ներկա գտնվելու մարտի 6-ին կայանալիք բարեգործական միջոցառմանը։
    Մունություն։))) (Իմ բլոգը)
    ֆոտոբզիկություն :ՃՃ
    Ասում են, տղամարդը սիրում է աչքերով, իսկ կինը՝ ականջներով։ Ես սիրում եմ սրտով և հոգով...

  2. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (05.03.2010), Kita (05.03.2010), Դարք (06.03.2010), Լուսաբեր (05.03.2010), Նաիրուհի (05.03.2010)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ցուցահանդես
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 10
    Վերջինը: 13.11.2011, 18:54
  2. Բարեգործական ցուցահանդես-վաճառք՝ նվիրված կանանց մեկամսյակին
    Հեղինակ՝ Նաիրուհի, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 7
    Վերջինը: 14.03.2011, 14:37
  3. Լուսանկարչական ցուցահանդես՝ «Տեսանելիից այն կողմ»
    Հեղինակ՝ Ձայնալար, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 27.04.2009, 19:20
  4. Լուսանկարչական ցուցահանդես «Թունավորում»
    Հեղինակ՝ Amaru, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 6
    Վերջինը: 30.01.2009, 23:41
  5. Բնապահպանական ցուցահանդես
    Հեղինակ՝ Grieg, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 15
    Վերջինը: 22.04.2008, 18:51

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •