User Tag List

Նայել հարցման արդյունքները: Որ գործոններն են էական դեր խաղում երջանկության հասնելու ճանապարհին

Քվեարկողներ
17. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • ներքին

    13 76.47%
  • արտաքին

    4 23.53%
Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12
Ցույց են տրվում 16 համարից մինչև 27 համարի արդյունքները՝ ընդհանուր 27 հատից

Թեմա: ինչ է երջանկությունը?

  1. #16
    Պատվավոր անդամ E-la Via-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.07.2009
    Գրառումներ
    1,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. ինչ է երջանկությունը?

    Դեկադա, շնորհակալ եմ նյութի համար:
    Լեվ Տոլստոյի խոսքերից հետո դժվարանում եմ որևէ բան ասել, բայց կփորձեմ:
    Երջանկությունն ու ուրախությունը ինձ համար մեկը մեկից անբաժան են, մեկը մեկի մասն են կազմում: Adriano շատ ճիշտ հարցում է արել: Արտաքին գործուններից կախված երջանկությունն ու ուրախություն ակնթարթային են: Շատ ժամանակ, երբ մենք հասնում ենք նրան, ինչ մեր կարծիքով մեզ կերջանակցներ, երջանկություն չենք ունենում , կամ էլ ունենում ենք "երջանկություն"՝ համեմված ինչ-որ դառնության նշույլով: Ես միշտ մտածել եմ, թո այդ ինչպես է պատահել, որ մեր կյանքի երջանիկ ու ուրախ պահերը այդքայ հազվագյուտ երևույթ են, իսկ դառը, տհաճ, վատ, անտարբեր պահերը կազմում են մնացած մասը: Սա անբնական է, սխալ: Չէ որ եթե կա Աստված , եթե Նա արարել է մարդուն, Նրան կյանք տվել, աշխարհը տվել / ևհենց այդպես էլ կա/, ապա Նա դա արել է, որ իր որդիներին ուրախություն ու երջանկություն պարգևի: Մարդուն ի սկզբանե ամեն ինչ տված էր, նրան մնում էր ուրախանալ Աստծո արարումով: Բայց մենք կորցրել են այդ ունակությունները: Այժմ մենք չենք ուրախանում առանց պատճառի, այդ պատճառով էլ կորցրել ենք մեր երջանկությունը: Բայց ես հավատում եմ, որ կարող ենք ձեռք բերել առանց պատճառի մշտական ուրախություն ու երջանկություն: Միայն անհրաժեշտ է, որ ավելի շատ լսենք մեզ, միավորվենք մեր հոգու հետ, հոգի դառնանք, հիանանք Աստծո տվածով: Հիմա կասեք սրանք միայն խոսքեր են, իսկ իրական կյանքում դա հնարավոր չէ, իսկ ես էլ կասեմ, որ ի սկզբանե խոսքն էր: Եթե խոսքը, միտքը կա, այն կարող է նաև իրականանալ: Ցանկացեք երջանիկ լինել,և կլինեք:

    Այ ես այսօր եկեղեցում պատարագի էի, լսում էի Աստծո փառաբանումը, խոսքը և դրա հետ մեկտեղ լսում էի դրսում թռչունների ուրախ ծլվծոցը, ու այդ պահին սիրտս անկրկնելի ուրախությամբ լցվեց, որն էլ ինձ մինչև հիմա երջանկության մեջ է պահում: Մի՞ թե ինձ ավելին էր հարկավոր այս զգացողության համար:
    Հեռացողներին ճամփան չի ներում:
    Zulo

  2. #17
    Պատվավոր անդամ KiLa-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.02.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    531
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. ինչ է երջանկությունը?

    way-ի խոսքերից
    Այ ես այսօր եկեղեցում պատարագի էի, լսում էի Աստծո փառաբանումը, խոսքը և դրա հետ մեկտեղ լսում էի դրսում թռչունների ուրախ ծլվծոցը, ու այդ պահին սիրտս անկրկնելի ուրախությամբ լցվեց, որն էլ ինձ մինչև հիմա երջանկության մեջ է պահում: Մի՞ թե ինձ ավելին էր հարկավոր այս զգացողության համար:

    Բարև հարգելիս: Ես ճիշտն ասած չեմ մասնակցել վերոհիշյալ քվեարկությանը և մի պարզ պատճառով. Չգիտեմ պատասխանը…
    Հարցը ինձ թվում է ավելի սոցիալական բնույթի, որովհետև նրա պատասխանը ՝, ինձ թվում է, սերտորեն կապված է՝, եթե չասեմ, որ կախված է՝, մարդու բնավորությունից, ունեցած մենթալիտետից, բնույթից և այլն... Այլ բան է փիլիսոփայորեն թվարկել երջանկությունը խոչնդոտող գործոնները կամ ապահովվող պայմանները, և բոլորովին ուրիշ բան է կարծիք հայտնել թե մարդկանց քանի տոկոսը կարող է իրեն երջանիկ զգալ միայն ներքին՝, ինչպես Ադրիանոն է ասում, և ես եմ հասկանում՝, ներքնաշխարհի ձեռք բերած խաղաղության, գեղեցիկ անդորրի շնորհիվ: Եթե հարցը կոնկրետ վերաբերվեր ինձ, ես գուցե և կկարողանայի պատասխանել, բայց մնացածների փոխարեն քվեարկել չեմ կարող: Չեմ բացառում նաև իմ՝, հարցը սխալ հասկանալու, կամ ըմբռնելու տարբերակը:
    Իսկ որ դու , հարգելիս, կարողանում ես ըմբռնել ու հասկանալ հոգեկան խաղաղության հասած վիճակի էֆեկտը, ըստ ինձ, լրիվ իրավացիորեն համարում ես այն երջանիկ պահ և վայելում ես այն...դա ուղղակի հրաշալի է:

  3. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Adriano (08.03.2010), E-la Via (08.03.2010), Gayl (08.03.2010), Դեկադա (09.03.2010)

  4. #18
    Պատվավոր անդամ E-la Via-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.07.2009
    Գրառումներ
    1,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. ինչ է երջանկությունը?

    Մեջբերում KiLa-ի խոսքերից Նայել գրառումը
    .
    Իսկ որ դու , հարգելիս, կարողանում ես ըմբռնել ու հասկանալ հոգեկան խաղաղության հասած վիճակի էֆեկտը, ըստ ինձ, լրիվ իրավացիորեն համարում ես այն երջանիկ պահ և վայելում ես այն...դա ուղղակի հրաշալի է:
    Բարև KiLa: Մինչ հոգեկան խաղաղության վիճակի էֆեկտը հասկանալը՝ ես այն զգում եմ, իսկ երբ զգում եմ, սիրտս ուրախությամբ ու երջանկությամն է լցվում, իսկ երբ ես այդ վիճակում եմ լինում ցանկացած քայլ, գործողությունս անում եմ սիրով, ոգևորությամբ, մարդկանց հանդեպ ավելի հանդուրժողական եմ դառնում և այլ: Ցանկացած արածս քայլ այդ ժամանկ հաջողությամբ է պսակվում, ուրախություն պատճառում:
    Հեռացողներին ճամփան չի ներում:
    Zulo

  5. #19
    Պատվավոր անդամ KiLa-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.02.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    531
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. ինչ է երջանկությունը?

    Բարև հարգելի Վայ: Նորից ասեմ, որ ես շատ ուրախ եմ քեզ համար: Որովհետև այսօրվա գորշ իրականության մեջ, բոլորին չէ, որ հաջողվում է, բացել իր մեջ, իր ներքին աշխարհում ,,նիրվանայի" դռները, կամ գոնե դեպի այն տանող ճանապարհի դռները: Եվ ինձ թվում է, որ քեզ ուղղակի պետք է ցանկանալ . ,,В мыг блаженство век лови". Ամենայն բարիք հարգելիս…

  6. #20
    Ձյունաճերմակ բու Minerva-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.01.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    147
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. ինչ է երջանկությունը?

    Ո՞նց կարելի ա սահմանել երջանկությունը։ Ամեն մեկը երջանկության իր ընկալումն ու իր չափանիշներն ունի։ Ու ընդհանրապես, հնարավոչ չի կատարելապես երջանիկ լինել, որովհետև մարդն իր բնույթով էնպիսին ա, որ միշտ ձգտում ա ավելիին։ Հետո էլ կատարյալ երջանկությունը իմ կարծիքով շուտ կձանձրացնի։ Չեխովը շատ սիրուն խոսքեր ուներ երջանկության մասին, որ գտնեմ, կդնեմ։
    What is mind? No matter. What is matter? Never mind!

  7. #21
    Ձյունաճերմակ բու Minerva-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.01.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    147
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. ինչ է երջանկությունը?

    Գտա։
    Счастья нет и не должно быть, а если в жизни есть смысл и цель, то смысл этот и цель вовсе не в нашем счастье, а в чем-то более разумном и великом. Делайте добро Երջանկություն չկա և չպիտի լինի, իսկ եթե կյանքն ունի իմաստ և նպատակ, ապա այդ իմաստն ու նպատակը ոչ թե երջանկության, այլ ավելի իմաստուն ու հզոր ինչ որ բանի մեջ են։ Բարություն արեք։
    Վերջին խմբագրող՝ Ariadna: 09.03.2010, 17:57:
    What is mind? No matter. What is matter? Never mind!

  8. #22
    Սկսնակ անդամ mxmxm1-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.03.2009
    Հասցե
    Երևան
    Տարիք
    47
    Գրառումներ
    37
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. ինչ է երջանկությունը?

    կա <երջանկություն> բառը,իսկ այն ինչ դա կնշանակի` հաստատ ամեն ոք իրա ձևով ա հասկանում...կասեյի որ դա անհանգստության բացակայություննա`հարաբերական բացակայությունը:ոչ թե բացակայում ա անհանգստացնող աղբյուրը,այլ մարդն ի վիճակի չի անհանգստանալու-<չի ուզում> կամ մտքով չի էլ անցնում,քանի որ միտքն ու հոգին ամբողջովին զբաղված,լցված են անհանգստության հակաբեվեռով...
    երջանկությունն էլ հարաբերական է`կախված ժամանակից ու տեղից
    օրինակ`
    դրսում մի բաժակ ջուր առաջարկիր որևէ մեկին,դրա կարիքը չունի,նույնիսկ կհանդիմանի քեզ:իսկ եթե դա անես հայտնվելով անապատում ծարավից տոչորվողին...
    անապատում ոսկի առաջարկիր...ու արա նույնը քո բակով անցնող պատահական անցորդի հետ...
    տարբեր էն արդյունքները միևնույն արարի ժամանակ

  9. #23
    ... aniko-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.11.2006
    Գրառումներ
    210
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. ինչ է երջանկությունը?

    Եթե մի ամիս առաջ կարդաի այս հարցը... կպատասխանեի...չէ կփիլիսոփայեի...
    իսկ այսօր, Այսօր... կասեմ երջանկությունը...երբ մարդ երկար ժամանակ մնալոլվ երեխա հասնում է նրան որ ինքել է ունենում երեխաներ... երբ ամբողջովին պարուրված ես լինում ջերմության մեջ...բոլոր,բոլոր կողմերից...
    չգիտեմ կարիք կա բացատրելու?... միգուցե մի քանի բառ... ուզում եմ ասել, որ ամենա լավ բանը..երբ մեր ծնորղները ժամանակից շուտ մեզ չեն լքում...ես կորցրի իմ պապային...աշխարհի ամենա ամենա լավ պապային...ու անժամանակ...հանկարծակի...
    եվ հիմա պետք է ասեմ, որ լավ կլինի ամեն բան իր ժամանակից առաջ չնկնի...
    ինչ լինում է թող որ լինի ժամանակին...
    Եվ ամեն ակարեվորը... պետք է ամեն պահի զգալ և գնահատել մեզ տված ամեն մի երջանիկ ակնթարթը...!!!!!!
    իսկ կյանքը շարունակվում է...

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ariadna (10.03.2010)

  11. #24
    ես գիտեմ... Գեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    868
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. ինչ է երջանկությունը?

    Մեջբերում Դեկադա-ի խոսքերից Նայել գրառումը
    Էստեղ տեղադրեմ երջանկության 17 գաղտնիքները՝ ըստ Լեւվ Տոլստոյի: Կարդացե՛ք եւ խորհեք...

    Դեռ Լեվ Նիկոլայեւիչ Տոլստոյն էր պնդում, որ բոլոր երջանիկ մարդիկ նման են իրար։ Այդ դեպքում, միգուցե արժե վերլուծել, թե հատկապես որ հատկություններն են նրանց բնորոշ։ Չէ որ դա կարող է օգնել, որ մենք էլ երջանիկ դառնանք։ Այսպիսով, երջանիկ մարդկանց 17 գաղտնիքները.

    1. Մոռացեք անցյալը։ Դուք չեք կարող երջանիկ լինել, քանի դեռ կրում եք անցյալի ծանր բեռը։ Դուք սխալ ե՞ք գործել։ Տհաճ փորձ ե՞ք ունեցել։ Բաց թողեք այդ հիշողությունները` դրանք Ձեզ չեն թողնում զարգանալ։

    2. Կենտրոնացեք ներկայի վրա; Պատասխանատվություն կրեք Ձեր կյանքի համար։ Երջանիկ դառնալու համար, պետք է նախեւառաջ ազատ լինել։ Անկախ այն բանից, թե ինչքան վատ է իրավիճակը, Դուք եք ընտրում,թե ինչպես վարվեք: Եվ այդ ընտրության պատասխանատվությունը միայն Դուք եք կրում։ Ուրիշին մի մեղադրեք Ձեր անհաջողությունների համար։

    3. Հարաբերությունները ստեղծեք։ Դա հենց այն է, ինչը մեզ երջանիկ է դարձնում։ Սերը պետք է լինի գլխավորը։

    4. Հետաքրքրություններ։ Դրանք մեզ նույնպես փոքրիկ ուրախություններ են պարգեւում: Այնպես որ Ձեր հետաքրքրությունների շրջանակը պետք է մշտապես լայնացնել։ Այդպես Դուք լայնացնում եք դեպի ներդաշնակություն տանող ուղին։ Դուք նույնիսկ չեք պատկերացնում, թե որքան հետաքրքիր բան է մեզ շրջապատում։

    5. Ստեղծեք ինքներդ ձեզ։ Ձեզ համար սկբունքներ որոշեք եւ գործեք դրանց համաձայն։ Միայն այդպես Դուք Ձեք հավատարիմ կմնաք։

    6. Ո՞վ եք Դուք։ Մի ապրեք ուրիշի կյանքով, որպեսզի արդարացնեք ինչ որ մեկի սպասումները։ Մարդիկ Ձեզանից կարող են շատ բան սպասել: Մի ենթարկվեք նրանց ճնշումներին։

    7. Կյանքի նպատակը։ Երջանիկ լինելու համար Ձեզ կյանքի նպատակ է պետք: Այլապես Դուք հավաքված ու նպատակասլաց չեք լինի։ Ձեր նպատակը Ձեր կյանքի առանցքն է։

    8. Գնահատեք այն, ինչ ունեք։ Երջանիկ լինելն ավելի հեշտ է, երբ Դուք շնորհակալ եք։ Դժբախտաբար, տեսնել այն, ինչ չունենք ավելի հեշտ է, քան այն, ինչն արդեն ունենք։ Ձեր շուրջը նայեք, միգուցե Դուք արդեն երջանիկ լինելու պատճառներ ունեք։

    9. Լավատես եղեք։ Երջանիկ մարդիկ նույնիսկ մեկ րոպե մռայլ մտքեր չեն ունենում։ Նրանք դրականն են տեսնում , նույնիսկ ամենավատ իրավիճակում։

    10. Ստեղծագործեք։ ստեղծագործությունն ուժ է տալիս եւ ներաշում է մեզ դրական դաշտ. մենք պարզապես ժամանակ չունենք նկատելու անհաջողությունները։

    11. Սկսեք նրանով, ինչ Դուք արդեն ունեք։ Երջանիկ մարդը ողջ կյանքը չի սպասում եկամտի որոշակի աստիճանի կամ բարձր պաշտոնի, որ երջանիկ լինի։ Հիմարը երջանկությունը սարերից այն կողմ է փնտրում, խելոքը` ոտքերի տակ (Ջեյմս Օպենհեյմ)։

    12. Փոփոխվեք։ Երջանկությունն այցելում է նրան, որ մշտապես աճում է, զարգանում, սովորում։ Փոփոխվեք, նորը փնտրեք, Ձեր կյանքը նոր մակարդակի հանեք։

    13. Օգտագործեք Ձեր շնորհները։ Նախեւառաջ, Դուք պետք է գտնեք Ձեր մեջ այդ շնորհները, ապա` բացահայտեք։ Երջանկության հասնելու ամենաճիշտ ճանապարհը այնպիսի աշխատանք գտնելն է, որը կօգնի զարգացնել Ձեր տաղանդը։

    14. Մի սեւռվեք մանրուքների վրա։ Հաճախ մանրուքները մեր երջանկության թշնամիներն են։ Հիշեք, նույնիսկ փոքր ճեղքերը կործանում են նավը, քանի որ ժամանակի ընթացքում դրանք մեծանում են` դառնալով իսկական խոռոչներ։

    15. Զսպեք Ձեր նկրտումները։ Նկրտումները վնասակար չեն, քանի դեռ վեր չեն դասվում մտահղացումից։ Այլապես Դուք կգերագնահատեք Ձեզ եւ անհաջողակ ու ծաղրատեղ կդառնաք։

    16. Երջանկացրեք ուրիշներին։ Սա երջանիկ դառալու ամենակարճ ուղին է։ Սեփական երջանկության ճանապարհին ջանացեք մարդկանց համար բարի գործեր արեք։ Երջանկությունը գալիս է ինքնանվիրման, այլ ոչ թե եսամոլության միջոցով։

    17. Կարեկցեք։ Սա ինքնանվիրման բարձրագույն ձեւն է։ Ավելի հաճախ մտածեք Ձեզ շրջապատող մարդկանց մասին։
    հրաշք կետեր են.մեկը մեկից ճիշտ ու դիպուկ.միայն ափսոս ,որ այդ կետերի քանակը այնքան շատ է,որ բոլորը կատարելը շատ դժվար է:երևի դրա պատճառով է ,որ իսկապես երջանիկ մմարկանց թիվը քիչ է:

  12. #25
    կյանքը ափիս մեջ Դեկադա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.11.2007
    Հասցե
    40°46՛C 44°28՛ B
    Գրառումներ
    2,002
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. ինչ է երջանկությունը?

    Մեջբերում Գեա-ի խոսքերից Նայել գրառումը
    հրաշք կետեր են.մեկը մեկից ճիշտ ու դիպուկ.միայն ափսոս ,որ այդ կետերի քանակը այնքան շատ է,որ բոլորը կատարելը շատ դժվար է:երևի դրա պատճառով է ,որ իսկապես երջանիկ մմարկանց թիվը քիչ է:
    Իսկ դու մի կատարիր կետ առ կետ: Մարդը երջանիկ է, երբ դուրս է գալիս սահմաններից, այդ կետերից, երբ ազատ է: Խոսքը ֆիզիկապեսի մասին չի այլ հոգեպեսի... Մենք երջանիկ ենք այնքանով ինչքանով որ ուզում ենք երջանիկ լինել: Պարզապես կարդա տեղադրածս եւ երբեմն վերհիշիր...ու ապրիր, հանգիստ ապրիր: Հանգիստ ապրելը դա հենց երջանկության գրավականն է:

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ariadna (10.03.2010)

  14. #26
    e' un uomo libero Adriano-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.07.2008
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,297
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. ինչ է երջանկությունը?

    Մեջբերում Դեկադա-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ դու մի կատարիր կետ առ կետ: Մարդը երջանիկ է, երբ դուրս է գալիս սահմաններից, այդ կետերից, երբ ազատ է: Խոսքը ֆիզիկապեսի մասին չի այլ հոգեպեսի... Մենք երջանիկ ենք այնքանով ինչքանով որ ուզում ենք երջանիկ լինել: Պարզապես կարդա տեղադրածս եւ երբեմն վերհիշիր...ու ապրիր, հանգիստ ապրիր: Հանգիստ ապրելը դա հենց երջանկության գրավականն է:
    Շատ լավ ես գրել, ես էլ եմ քեզ հետ լրիվ համաձայն. Ապրել առանց որևէ նախապայմանների: Ուզում ես խոսաս խոսա, երգես երգի, պարես պարի, ուզում ես տխուր լինես տխրի: Սակայն բանն նրանում է, որ մարդուն անընդհատ հասարակությունը գցում է սահմանների մեջ, սակայն երջանկություն առանց ազատության իմ կարծիքով չի լինում: Ազատությունը բարձրագույն բանն է, որը շատ ավելի վեր է կանգնած քան բոլոր մնացած գործոնները: Իսկ ինչ է անում մարդ, երբ տխուր է ժպտում է, երբ հանկարծ անհարմար պահի առանց որևէ պատճառի ուզում է ժպտալ չի կարելի, բայց ինչու? Տխուր ես անցի էդ տխրության միջով,քանզի ցանկացած կեղծ ժպիտ շատ ավելի թանկ է նստում, քան դառը սակայն մյուս կողմից խաղաղություն բերող ճշմարտությունը:

  15. #27
    կյանքը ափիս մեջ Դեկադա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.11.2007
    Հասցե
    40°46՛C 44°28՛ B
    Գրառումներ
    2,002
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. ինչ է երջանկությունը?

    Մեջբերում Adriano-ի խոսքերից Նայել գրառումը
    Շատ լավ ես գրել, ես էլ եմ քեզ հետ լրիվ համաձայն. Ապրել առանց որևէ նախապայմանների: Ուզում ես խոսաս խոսա, երգես երգի, պարես պարի, ուզում ես տխուր լինես տխրի: Սակայն բանն նրանում է, որ մարդուն անընդհատ հասարակությունը գցում է սահմանների մեջ, սակայն երջանկություն առանց ազատության իմ կարծիքով չի լինում: Ազատությունը բարձրագույն բանն է, որը շատ ավելի վեր է կանգնած քան բոլոր մնացած գործոնները: Իսկ ինչ է անում մարդ, երբ տխուր է ժպտում է, երբ հանկարծ անհարմար պահի առանց որևէ պատճառի ուզում է ժպտալ չի կարելի, բայց ինչու? Տխուր ես անցի էդ տխրության միջով,քանզի ցանկացած կեղծ ժպիտ շատ ավելի թանկ է նստում, քան դառը սակայն մյուս կողմից խաղաղություն բերող ճշմարտությունը:

    Բնականաբար, մենք բոլորս էլ քիչ թե շատ կախված ենք հասարակությունից: Մարդը հասարակական էակ է՝ անկախ հենց այդ հասարակության նկատմամբ ունեցած իր վերաբերմունքից ու ձեւավորված տեսակետերից: Բայց... ինչքանո՞վ է տեղին անընդհատ ու անընդմեջ հաշվի նստել այդ հասարակության հետ: Ցանկացած փոթորկից հետո միշտ էլ հանդարտություն է գալիս ու հենց այդ հանդարտությունն էլ ազատությունն է...

Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •