Մեջբերում KiLa-ի խոսքերից Նայել գրառումը
.
Իսկ որ դու , հարգելիս, կարողանում ես ըմբռնել ու հասկանալ հոգեկան խաղաղության հասած վիճակի էֆեկտը, ըստ ինձ, լրիվ իրավացիորեն համարում ես այն երջանիկ պահ և վայելում ես այն...դա ուղղակի հրաշալի է:
Բարև KiLa: Մինչ հոգեկան խաղաղության վիճակի էֆեկտը հասկանալը՝ ես այն զգում եմ, իսկ երբ զգում եմ, սիրտս ուրախությամբ ու երջանկությամն է լցվում, իսկ երբ ես այդ վիճակում եմ լինում ցանկացած քայլ, գործողությունս անում եմ սիրով, ոգևորությամբ, մարդկանց հանդեպ ավելի հանդուրժողական եմ դառնում և այլ: Ցանկացած արածս քայլ այդ ժամանկ հաջողությամբ է պսակվում, ուրախություն պատճառում: