way-ի խոսքերից
Այ ես այսօր եկեղեցում պատարագի էի, լսում էի Աստծո փառաբանումը, խոսքը և դրա հետ մեկտեղ լսում էի դրսում թռչունների ուրախ ծլվծոցը, ու այդ պահին սիրտս անկրկնելի ուրախությամբ լցվեց, որն էլ ինձ մինչև հիմա երջանկության մեջ է պահում: Մի՞ թե ինձ ավելին էր հարկավոր այս զգացողության համար:
Բարև հարգելիս: Ես ճիշտն ասած չեմ մասնակցել վերոհիշյալ քվեարկությանը և մի պարզ պատճառով. Չգիտեմ պատասխանը…
Հարցը ինձ թվում է ավելի սոցիալական բնույթի, որովհետև նրա պատասխանը ՝, ինձ թվում է, սերտորեն կապված է՝, եթե չասեմ, որ կախված է՝, մարդու բնավորությունից, ունեցած մենթալիտետից, բնույթից և այլն... Այլ բան է փիլիսոփայորեն թվարկել երջանկությունը խոչնդոտող գործոնները կամ ապահովվող պայմանները, և բոլորովին ուրիշ բան է կարծիք հայտնել թե մարդկանց քանի տոկոսը կարող է իրեն երջանիկ զգալ միայն ներքին՝, ինչպես Ադրիանոն է ասում, և ես եմ հասկանում՝, ներքնաշխարհի ձեռք բերած խաղաղության, գեղեցիկ անդորրի շնորհիվ: Եթե հարցը կոնկրետ վերաբերվեր ինձ, ես գուցե և կկարողանայի պատասխանել, բայց մնացածների փոխարեն քվեարկել չեմ կարող: Չեմ բացառում նաև իմ՝, հարցը սխալ հասկանալու, կամ ըմբռնելու տարբերակը:
Իսկ որ դու , հարգելիս, կարողանում ես ըմբռնել ու հասկանալ հոգեկան խաղաղության հասած վիճակի էֆեկտը, ըստ ինձ, լրիվ իրավացիորեն համարում ես այն երջանիկ պահ և վայելում ես այն...դա ուղղակի հրաշալի է:
Էջանիշներ