Դեկադա, շնորհակալ եմ նյութի համար:
Լեվ Տոլստոյի խոսքերից հետո դժվարանում եմ որևէ բան ասել, բայց կփորձեմ:
Երջանկությունն ու ուրախությունը ինձ համար մեկը մեկից անբաժան են, մեկը մեկի մասն են կազմում: Adriano շատ ճիշտ հարցում է արել: Արտաքին գործուններից կախված երջանկությունն ու ուրախություն ակնթարթային են: Շատ ժամանակ, երբ մենք հասնում ենք նրան, ինչ մեր կարծիքով մեզ կերջանակցներ, երջանկություն չենք ունենում , կամ էլ ունենում ենք "երջանկություն"՝ համեմված ինչ-որ դառնության նշույլով: Ես միշտ մտածել եմ, թո այդ ինչպես է պատահել, որ մեր կյանքի երջանիկ ու ուրախ պահերը այդքայ հազվագյուտ երևույթ են, իսկ դառը, տհաճ, վատ, անտարբեր պահերը կազմում են մնացած մասը: Սա անբնական է, սխալ: Չէ որ եթե կա Աստված , եթե Նա արարել է մարդուն, Նրան կյանք տվել, աշխարհը տվել / ևհենց այդպես էլ կա/, ապա Նա դա արել է, որ իր որդիներին ուրախություն ու երջանկություն պարգևի: Մարդուն ի սկզբանե ամեն ինչ տված էր, նրան մնում էր ուրախանալ Աստծո արարումով: Բայց մենք կորցրել են այդ ունակությունները: Այժմ մենք չենք ուրախանում առանց պատճառի, այդ պատճառով էլ կորցրել ենք մեր երջանկությունը: Բայց ես հավատում եմ, որ կարող ենք ձեռք բերել առանց պատճառի մշտական ուրախություն ու երջանկություն: Միայն անհրաժեշտ է, որ ավելի շատ լսենք մեզ, միավորվենք մեր հոգու հետ, հոգի դառնանք, հիանանք Աստծո տվածով: Հիմա կասեք սրանք միայն խոսքեր են, իսկ իրական կյանքում դա հնարավոր չէ, իսկ ես էլ կասեմ, որ ի սկզբանե խոսքն էր: Եթե խոսքը, միտքը կա, այն կարող է նաև իրականանալ: Ցանկացեք երջանիկ լինել,և կլինեք:
Այ ես այսօր եկեղեցում պատարագի էի, լսում էի Աստծո փառաբանումը, խոսքը և դրա հետ մեկտեղ լսում էի դրսում թռչունների ուրախ ծլվծոցը, ու այդ պահին սիրտս անկրկնելի ուրախությամբ լցվեց, որն էլ ինձ մինչև հիմա երջանկության մեջ է պահում: Մի՞ թե ինձ ավելին էր հարկավոր այս զգացողության համար:
Էջանիշներ