User Tag List

Նայել հարցման արդյունքները: Որ գործոններն են էական դեր խաղում երջանկության հասնելու ճանապարհին

Քվեարկողներ
17. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • ներքին

    13 76.47%
  • արտաքին

    4 23.53%
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 27 հատից

Թեմա: ինչ է երջանկությունը?

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    e' un uomo libero Adriano-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.07.2008
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,297
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    ինչ է երջանկությունը?

    Երջանկությունը ցանկացած հասարակությունում եղել է և կմնա ամենախորը, ամենանուրբ և հետաքրքրիր երևույթներից մեկը: Երջանկության հասնելու ճանապարհները շատ են: Կան նաև երջանկության տարբեր տարատեսակներ: Ահա այս փնտրտուքի մեջ մարդ անընդհատ ենթարկվում է փոփոխությունների: Լրիվ խառնվում է մարդու հոգեկան վիճակը: Սակայն այստեղ հոգեբանության տեսանկյունից ամենահետաքրքիր բանը նա է, որ մարդ հասնելով երջանկության մի փուլի հասկանում է, որ իր երջանկությունը ուրիշ բանում էր: Փաստորեն երջանկության ձգտումը շատ բարդ բան է, երբ ունեցար այն ինչ ուզում էիր տեսնում ես, որ երևի թե այն է երջանկությունը: Սակայն մարդիկ միշտ մի սխալ են կատարում, երբեմն երջանկությունը մաքուր վիճակում լինում է հենց մեր կողքին սակայն մեր սովորույթները, մեր խելքը և այլն մեզ թույլ չեն տալիս այն վերցնել: Փաստորեն մարդը ընկնում է հոգեկան բաժանումների մեջ: Ասենք կիսվում է: Մեկ այն կողմ է գնում մեկ այլ, սակայն փաստը մնում է այն, որ ժամանակը գնում է: Այսինքն կորցրիր մի պահ ետ բերելը արդեն դժվար է: Կցանկանայի լսել մեր ակումբցիների կարծիքը այս հոգեբանական երևույթի մասին: Համաձայնեք, որ սա շատ հետաքրքիր հոգեբանակ երևույթ է:

  2. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (07.03.2010), KiLa (07.03.2010), Monk (09.03.2010), Դատարկություն (05.03.2010), Դարք (06.03.2010)

  3. #2
    Պատվավոր անդամ KiLa-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.02.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    531
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. ինչ է երջանկությունը?

    Բարև հարգելի Ադրիանո և շնորհակալություն գեղեցիկ ու կարևոր հարցադրման համար:
    Երջանկությունը ցանկացած հասարակությունում եղել է և կմնա ամենախորը, ամենանուրբ և հետաքրքրիր երևույթներից մեկը:
    Ճիշտ ես նկատել:
    Ինձ թվում է, որ ամենավատը մարդու կյանքում դա այն է, երբ մարդ իր տեղում չէ: Այս դեպքում խոոսք անգամ չի կարող լինել նրա երջանիկ լինելու մասին: Եվ ամնից սարսափելին է, երբ մարդ գիտակցում է, որ ինքը իր տեղում չէ, բայց չունի ճանապարհ կամ հնարավոր տարբերակներ իր տեղին հասնելու: Այսինքն նա նույնիսկ զրկված է հույսից, թե երբևէ կհասնի? կամ կլինի? իր տեղում:
    Պարզ է, որ այստեղ էլ երջանկության մասին ավելորդ է խոսել: Եվ կա ամենասարսափելին, երբ մարդ գիտի, հստակ գիտակցում է, որ ինքը իր տեղում չէ, բայց չգիտի, թե ո?րն է իր տեղը: Խելագարի նման դես ու դեն է զարկվում: Ուրեմն ես ունեմ մի ստույգ հետևություն, որ երջանիկ լինելու անհրաժեշտ և գուցե ոչ բավարար պայմանն է, մարդու ,,իր տեղում" լինելը: Սա ենթադրում է սիրած աշխատանք, կատարած աշխատանքի կարևորության գիտակցություն, աշխատանքի գնահատված լինելու փաստ, սիրած զբաղմունք, մի քիչ ավել ժամանակ նախասիրություններին տրամադրելու, հանգիստը կազմակերպելու: Սա`, իմ կարծիքով, եթե գլխավոր չասեմ, ապա առաջին պայմանն է երջանկության ճանապարհին:
    Երկրորդ անհրաժեշտ, բայց կրկին անգամ ոչ բավարար պայմանը, ինձ թվում է, կախված է մարդու ,,ով" լինելուց: Այսինքն քիչ դեր չի խաղում մարդու բնավորությունն ու խառնվածքը...
    Եթե չեմ սխալվում, մոտ անցյալում ձեզ մոտ հանդիպել եմ մի այսպիսի հարցադրման. Սիրել չնկատելով սիրած էակի թերություննե?րը, թե?, սիրել գիտակցելով այդ թերությունները և փորձել շտկել կամ օգնել սիրելիին շտկել դրանք: Իմ առանձին կարծիքն է, սիրել գիտակցելով սիրելիի թերությունները`, և որքան էլ տարօրինակ թվա, չփորձել շտկել դրանք: Նույնիսկ ամենափոքր փորձն անգամ չանել Փոխելու կամ վերափոխելու նրան: Ինձ թվում է միայն սա կարելի է համարել իսկական երջանիկ սեր, որն էլ անհրաժեշտ է երջանիկ լինելու համար: Մարդու բնավորությունն ու խառնվածքը այստեղ կարևոր են, որովհետև սա պահանջում է անսահման նվիրաբերում: Էգոիստ`, փառասեր`, բռնկուն`, ինչպես նաև որոշակի բարդույթներ ունեցող մարդիք, եթե չասեմ, որ չեն կարող, ապա շատ մեծ դժվարությամբ կարող են հաղթահարել սիրո այսպիսի տարբերակը: Այսինքն`, ես համարյա բացառում եմ վերոհիշյալ բնավորությունն ունեցող մարդկանց լիարժեք երջանկությունը:
    Ըստ ինձ`, երրորդ, և երևի թե վերջին պայմանը, լավ ու գեղեցիկ ընտանիք ունենալն է: Այսինքն`, սիրող և սիրվող ծնողներ, կին, երեխաներ, որոնք ամենքն էլ լավ գիտեն իրենց տեղը և ոչ մեկը թույլ չի տալիս խախտել`, տվյալ ընտանիքի տեսակին յուրահատուկ, ընտանեական սովորույթներն ու անդորրը:
    Չգիտեմ, թե որքանով հաջողվեց հասկանալի դարձնել իմ պատկերացրած երջանկության ,,բանաձևը" , բայց կրկին անգամ շնորհակալություն նրան ծանոթանալու համար:

  4. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Adriano (05.03.2010), E-la Via (07.03.2010), Արևածագ (09.03.2010)

  5. #3
    Մշտական անդամ Whyspher Whisper-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.07.2009
    Գրառումներ
    247
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. ինչ է երջանկությունը?

    Մեջբերում Adriano-ի խոսքերից Նայել գրառումը
    Երջանկությունը ցանկացած հասարակությունում եղել է և կմնա ամենախորը, ամենանուրբ և հետաքրքրիր երևույթներից մեկը: Երջանկության հասնելու ճանապարհները շատ են: Կան նաև երջանկության տարբեր տարատեսակներ: Ահա այս փնտրտուքի մեջ մարդ անընդհատ ենթարկվում է փոփոխությունների: Լրիվ խառնվում է մարդու հոգեկան վիճակը: Սակայն այստեղ հոգեբանության տեսանկյունից ամենահետաքրքիր բանը նա է, որ մարդ հասնելով երջանկության մի փուլի հասկանում է, որ իր երջանկությունը ուրիշ բանում էր: Փաստորեն երջանկության ձգտումը շատ բարդ բան է, երբ ունեցար այն ինչ ուզում էիր տեսնում ես, որ երևի թե այն է երջանկությունը: Սակայն մարդիկ միշտ մի սխալ են կատարում, երբեմն երջանկությունը մաքուր վիճակում լինում է հենց մեր կողքին սակայն մեր սովորույթները, մեր խելքը և այլն մեզ թույլ չեն տալիս այն վերցնել: Փաստորեն մարդը ընկնում է հոգեկան բաժանումների մեջ: Ասենք կիսվում է: Մեկ այն կողմ է գնում մեկ այլ, սակայն փաստը մնում է այն, որ ժամանակը գնում է: Այսինքն կորցրիր մի պահ ետ բերելը արդեն դժվար է: Կցանկանայի լսել մեր ակումբցիների կարծիքը այս հոգեբանական երևույթի մասին: Համաձայնեք, որ սա շատ հետաքրքիր հոգեբանակ երևույթ է:
    Երբ, հասնելով նպատակին, ապրում ես երջանկության մի պահ ու միանգամից զգում որ բայց դա լրիվ այն չէր, ինչ պետք է, դա նմանվում է ավելի շուտ ուրախության պահի /կամ ուղղակի բավարարվածության, ինչպես ցանկացած` սկսած սսնդի, պահանջմունքի բավարարումից հետո, ուղղակի ավելի բարձր մակարդակով/, այսինքն ավելի մոտ է ամենրիկյան "happiness" հասկացությանը: Իսկապես երևի ամենաուժեղ հուզականորեն ապրվող պահերը էս "տիպի" երջանկությունն է բերում: Բայց, ինձ թվում է, եվրոպական /այդ թվում և մեր/ կոնտեքստում երջանկության տակ ավելի շուտ բավականին կայուն ու երկարատև հոգեվիճակ են պատկերացնում, որտեղ արդեն գործ ունենք ոչ էնքան պարզ հույզերի, ինչքան ավելի բարդ ու բարձր զգացմունքների համակարգի հետ, միախառնված աշխարհընկալմանը, արժեքային համակարգին ևն հետ: Էս մի տարբերակը ինձ ավելի է դուր գալիս:

  6. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Adriano (06.03.2010), E-la Via (07.03.2010), Դարք (06.03.2010)

  7. #4
    ԱՍ մարդուկ Yeghoyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.08.2009
    Գրառումներ
    1,144
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. ինչ է երջանկությունը?

    Ժող ջան, մի հատ էդ ներքին ու արտաքին գործոնների մասին կասե՞ք, հլա հասկանամ էդ որնա
    Հյունսու պիկի պիկի բում © ԴԿ

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Արևհատիկ (07.03.2010), Մանուլ (06.03.2010)

  9. #5
    Հետքրքրքրված. .
    Գրանցման ամսաթիվ
    03.02.2010
    Գրառումներ
    46
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. ինչ է երջանկությունը?

    Երջանկություն է,երբ երջանկության կարիք չես զգում...
    Հաղթում է ուժեղը,ոչ թե արդարը:Գարեգին Նժդեհhttp://www.akumb.am/image.php?type=sigpic&userid=22939&dateline=1267878625

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    E-la Via (07.03.2010)

  11. #6
    e' un uomo libero Adriano-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.07.2008
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,297
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. ինչ է երջանկությունը?

    Մեջբերում Yeghoyan-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժող ջան, մի հատ էդ ներքին ու արտաքին գործոնների մասին կասե՞ք, հլա հասկանամ էդ որնա
    ներքին գործոններ ասելով հիմնականում նկատի ունեմ մարդու ներքին աշխարհը, քանզի շատ բաներ կապված է ներին աշխարհի ճիշտ ընբռնման հետ: Մասնավորապես երջանկությունը մարդ կարող է ընկալել ներքինում զարգացող պրոցեսների հետևանք:
    արտաքին գործոնների մեջ մտնում է այն ամենը ինչը մեզ շրջապատում է, հարևաններ, ընկերներ, մեզ շրջապատող առարկաններ, կյանքի նյութական մասը:

  12. #7
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    35
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. ինչ է երջանկությունը?

    Մեջբերում Adriano-ի խոսքերից Նայել գրառումը
    ներքին գործոններ ասելով հիմնականում նկատի ունեմ մարդու ներքին աշխարհը, քանզի շատ բաներ կապված է ներին աշխարհի ճիշտ ընբռնման հետ: Մասնավորապես երջանկությունը մարդ կարող է ընկալել ներքինում զարգացող պրոցեսների հետևանք:
    արտաքին գործոնների մեջ մտնում է այն ամենը ինչը մեզ շրջապատում է, հարևաններ, ընկերներ, մեզ շրջապատող առարկաններ, կյանքի նյութական մասը:
    Ադրիանո չե՞ս կարծում, որ շատերի համար երկուսն էլ երջանկության պատճառ են, ուզում էի երկու տարբերակն էլ նշեի տեսա չստացվեց էլ չքվեարկեցի:

  13. #8
    ... aniko-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.11.2006
    Գրառումներ
    210
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. ինչ է երջանկությունը?

    Եթե մի ամիս առաջ կարդաի այս հարցը... կպատասխանեի...չէ կփիլիսոփայեի...
    իսկ այսօր, Այսօր... կասեմ երջանկությունը...երբ մարդ երկար ժամանակ մնալոլվ երեխա հասնում է նրան որ ինքել է ունենում երեխաներ... երբ ամբողջովին պարուրված ես լինում ջերմության մեջ...բոլոր,բոլոր կողմերից...
    չգիտեմ կարիք կա բացատրելու?... միգուցե մի քանի բառ... ուզում եմ ասել, որ ամենա լավ բանը..երբ մեր ծնորղները ժամանակից շուտ մեզ չեն լքում...ես կորցրի իմ պապային...աշխարհի ամենա ամենա լավ պապային...ու անժամանակ...հանկարծակի...
    եվ հիմա պետք է ասեմ, որ լավ կլինի ամեն բան իր ժամանակից առաջ չնկնի...
    ինչ լինում է թող որ լինի ժամանակին...
    Եվ ամեն ակարեվորը... պետք է ամեն պահի զգալ և գնահատել մեզ տված ամեն մի երջանիկ ակնթարթը...!!!!!!
    իսկ կյանքը շարունակվում է...

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ariadna (10.03.2010)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •